Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի

 N 1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության     և    գիտության    բնագավառներում     նշանակալի     նվաճումներ    ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 1-ում տեղ գտած տեխնիկական անճշտությունը վերացնելու անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 

 

Դավիթ Մովսեսի Հարությունյանն ընդունվել է Ամստերդամի Վրիժ համալսարանի բակալավրիատ և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ ստացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծարայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում մինչև ուսումնառության  ավարտը։ Սակայն որոշման հավելված 1-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետում թյուրիմացաբար համալսարանի անվան մեջ բաց է թողնվել «Վրիժ» բառը, որի արդյունքում բուհից ներկայացված տեղեկանքի և որոշման միջև առաջացել է հակասություն։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կվերացվի տեղ գտած տեխնիկական անճշտությունը, և Դ. Հարությունյանը հնարավորություն կունենա իր հաշվառման զինվորական կոմիսարիատ ներկայացնելու որոշմանը համապատասխանող՝ Ամստերդամի Վրիժի համալսարանից տրված տեղեկանքը ուսումնառության վերաբերյալ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի

 N 1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ ճշտված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության     և    գիտության    բնագավառներում     նշանակալի     նվաճումներ    ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշում:

  • Discussed

    16.09.2020 - 01.10.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5443

Print