Add to favourites

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արտակ Պողոսյան 02.09.2020 01:53:02 Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան:
2 Արտակ Պողոսյան 02.09.2020 01:53:02 Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի «կադաստրային քարտեզներում հայտնաբերված անշարժ գույքի միավորների սխալները ուղղվում են առանց բոլոր սուբյեկտների համաձայնությունների» համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված պահանջներին՝ սեփականության իրավունքները կարող են սահմանափակվել հստակ թվարկված դեպքերում, որոնց ՀՀ կառավարության որոշումները բացակայում են: Մասնավորապես, իրավունքները կարող են սահմանափակվել ՀՀ օրենքներով, դատարանի որոշումներով, հանրային գերակա շահերի նպատակով: Բացի այդ, առանց սեփականատերի համաձայնության ուղղումները կարող ենք լուրջ խնդիրներ հարակից այլ տնտեսական գործունեության կամ փոխկապակցված այլ սեփականության հետ դառնան անհամադրելի: Օրինակ՝ 2 հատ հողատարածք, որոնք ունեն միևնույն սահմանը և 1 հողատարածքի փոփոխությունը կարող է խնդիրներ առաջացնել, որպես միասնական սեփականություն վաճառելու և/կամ տնտեսական գործունեություն իրականացնելու համար: