Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

"ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 31.08.2020 14:17:55 Առաջարկում եմ նախագծի հավելավածի 215 կետը, Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում, հանել, քանի որ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծում այն պետք է ներառվի: Իսկ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում։ Պարզաբանում
2 Ազգային ջրային համագործակցություն 01.09.2020 10:31:20 ԵՄ Ջրային նախաձեռնություն + Արևելյան գործընկերության երկրների համար (ENI/2016/372-403) ծրագրի շրջանականերում մշակվել է "Սևանի ջրավազանային կառավարման պլանը", որը կառավարության որոշմամբ հաստատվելու և իրականացվելու է 2021-2027թթ. ընկած ժամանակահատվածում: Կառավարման պլանն ունի նաև միջոցառումների ծրագիր, որտեղ որպես առաջնահերթություն նշված է Արգիճի (5500մ3 ծավալով) և Աստղաձոր (1250000մ3 ծավալով) ջրամբարների կառուցումը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» ծրագրում նշված է 3 այլ ջրամբարի կառուցում: Խնդրում եմ հստակեցրեք և տարեկան գործողությունների ծրագիրը համահունչ դարձրեք Սևանի ջրավազանային կառավարման պլանում ներառված միջոցառումների հետ: Պարզաբանում
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: