Add to favourites

The draft has been accepted

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>>

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի          N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

     2017թ. հունվարի 9-ին ուժի մեջ մտած <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է, ապա զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հատուցում չեն ստանում: ՀՀ քննչական կոմիտեի վերլուծությունների արդյունքում Օրենքի հիշյալ դրույթը պրակտիկայում տարամեկնաբանությունների տեղիք է տալիս, որի արդյունքում վնասների հատուցման գործընթացը ձգձգվում է: Նախագծով առաջարկվող լրացման արդյունքում <<կանխամտածված օրինազանցության>> վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրի մինչդատական վարույթ իրականացնող մարմինը, որով կհստակեցնի օրենքով նախատեսված վնասների հատուցման գործընթացը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի          N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

 

     Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի          N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

 

     Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

  • Discussed

    15.06.2017 - 30.06.2017

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7313

Print