Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Ասքանազ Չիբուխչյան 28.08.2020 21:18:52 Էս մենակ սահմանափակում ե՞ք։ Բա խի չեք ավելցնում, որ ասենք թե ոչ այս այլ այսուհետ այլ կառավարության անտերուդուս որոշումների պատճառով եկամուտներից զրկված քազաքացիների եկամուտների 100% փոխհատուցում։ Որ որոշում կայացնելուց առաջ կառավարությունները մտածեն որ իրենց վրա էլ է ազդելու և միայն ամենանհրաժեշտ քայլերն անեն, ոչ թե ասեն գնացեք սատկեք վիրուսը պրծնի։
2 Դավիթ Սանդուխչյան 29.08.2020 09:22:36 1. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում առաջարկվող կարանտինային միջոցառումների համաչափության ու համարժեքության պայմանները ու չափանիշները անհրաժեշտ է հստակեցնել։ Օրինակ, 17.2 հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ բառակապակցությամբ՝ «հաշվի առնելով միջազգային և միջպետական կազմակերպությունների առաջարկությունները և օտարերկրյա այն պետությունների փորձը, որոնք արդյունավետ կիրառել են նման միջոցներ համանման համաժարակները հետ պայքարելու դեպքերում»։ Նույն բառակապակցությունը առաջարկում եմ լրացնել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.3 հոդվածի 3-րդ մասի վերջում։
3 Դավիթ Սանդուխչյան 29.08.2020 09:22:36 2. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17.4 հոդվածի 2-րդա մասի վերջին սահմանափակումը, այն է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից» արգելելու միջոցները որևէ կերպ չեն կարող դիտվել որպես ՀՀ տարածքում բնակչության պաշտպանության միջոց։ Առաջարկում եմ այն հանել։
4 Դավիթ Սանդուխչյան 29.08.2020 09:22:36 Քրեական օրենսգրքի 277.2 հոդվածը համարում եմ անհեթեթ, քանի որ գրեթե անհնար ապացուցել թե արդյոք վարակը անցել է մեղադրյալի կողմից, թե վարակը տեղի է ունեցել մինչև մեկուսացման (ինքնամեկուսացման) կանոնները կամ անձնական պաշտպանության միջոցները խախտմամբ կրող անձի հետ շփումը։ Հոդվածի հանցակազը անհեթեթ է իսկ ապացուցելու հիմքերը անհասկանալի։
5 Vahan Hovsepyan 29.08.2020 12:56:04 Համաձայն ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի մարդու և քազաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել օրենքով սահմանված կարգով՝ միայն ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ։ Ուստի առաջարկում եմ հանել համապատասխան կետերը օրենքների նախագծերից՝ դրանց ՀՀ Սահմանադրությանը հակասելու պատճառով։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: