Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար Ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի կողմից ընտրված հաշվեցուցակային զենքի փամփուշտների ձեռքբերման հետ, որոնք գործող որոշմամբ ընդգրկված չեն եղել Ոստիկանության սպառազինության ցանկում և հետևաբար դրանց ձեռքբերումը գործնականում հնարավոր չէ:

Սպառազինության ցանկում առկա են քաղաքացիական զենքեր, մասնավորապես՝ որսորդական, որոնց օգտագործումը ծառայության ընթացքում նպատակահարմար չէ։ Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել զենքերի անվանումները, բացել հապավումները՝ տարընկալումից խուսափելու համար, ինչպես նաև լրացնել կոնկրետ զենքերի համար նախատեսված փամփուշտների տեսակները, որնոք ընդգրկված չեն եղել սպառազինության ցանկում։ 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել Ոստիկանության սպառազինության ցանկը, ինչպես նաև ցանկում ընդգրկված զենքերի և ռազմամթերքների անվանումները, ապահովել Ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության գործունեության համար զինատեսակների ձեռքբերումը՝ օրենսդրության պահանջներին համապատասխան:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվի Ոստիկանության սպառազինության ցանկում ընդգրկված զենքերի տեսակները, ինչպես նաև ցանկում ընդգրկված զենքերի և ռազմամթերքների անվանումները, կապահովվի Ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության գործունեության համար զինատեսակների ձեռքբերումը՝ օրենսդրության պահանջներին համապատասխան:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    25.08.2020 - 09.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6428

Print