Add to favourites

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___________2017թ.№ ______Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը` համաձայն Հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 5-ից:

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

______________ -ի № _______-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում (այսուհետ` օբյեկտ) դիտանցում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի դրույթները տարածվում են այն ընդերքօգտագործողների վրա, որոնց գործունեության հետևանքով առաջացել են ընդերքօգտագործման թափոններ:
  3. Դիտանցումը ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների նկատմամբ պարբերաբար իրականացվող գործողությունների համակարգն է, որն իրականացվում է ընդերքօգտագործողի կողմից` սեփական միջոցների հաշվին:
  4. Օբյեկտների դիտանցման նպատակն է`

1) օբյեկտների անվտանգության և կայունության պահպանումը.

2) հնարավոր ռիսկերի  բացահայտումն ու նախազգուշացումը.

3) օբյեկտների պահպանման և դրանց հնարավոր վթարների օրինաչափությունների ուսումնասիրությունը.

4) օբյեկտների գոյատևման կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումը և վերլուծությունը.

5) օբյեկտների ռիսկայնության աստիճանի գնահատման մասին հենակետային տվյալների ստացումը.

6) օբյեկտների վերաբերյալ օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումը և ամփոփումը.

7) ամփոփ տվյալների հիման վրա առաջարկությունների և կանխարգելման միջոցառումների պլանի մշակումը և իրականացումը:

  1. Դիտանցումը իրականցվում է հետևյալի օբյեկտների նկատմամբ` պոչամբարների, լցակույտերի, ինչպես նաև պոչամբարների և լցակույտերի կամ դրանց ազդեցության տարածքների՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ:

 

ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄԸ

 

  1.  Պոչամբարների դիտանցման մշտական ռեժիմով անհրաժեշտ է հետևել պոչամբարի կառուցվածքների և նրա տարրերի վիճակներին, նշելով ֆիլտրացիայի օջախները, փլուզումները, փլվածքները, նստվածքները, նստեցումները, ճեղքերը, լվացված տեղերը, խյուսի և կեղտաջրերի արտահոսքի տեղերը:
  2. Պոչամբարների կառուցվածքների վիճակի որակական դիտանցման իրականացման համար շահագործող կազմակերպությունը պետք է տեղադրի հսկիչ-չափիչ սարքեր, ապահովի դրանց պահպանվածությունը և զարգացնի այն: Շարքից դուրս եկած սարքավորումը հնարավորին չափով ենթակա է փոխարինման, իսկ նոր տեղադրվող սարքավորումը պետք է ապահովի անհրաժեշտ տեղեկատվության ստացումը:
  3. 25 տարուց ավելի շահագործման մեջ եղած պոչամբարների կառուցվածքները, անկախ դրանց վիճակից, 5 տարին մեկ անգամ պետք է ենթարկվեն համալիր վերլուծության՝ ամրության, կայունության և շահագործման հուսալիության գնահատումով: Կառուցվածքների նյութերի ու դրանց հիմքերի փաստացի ֆիզիկամեխանիկական բնութագրերի հիման վրա, անհրաժեշտության դեպքում (նախավթարային վիճակի նշանների առկայության) կառուցվածքները արտահերթ կարգով վիճակի համալիր վերլուծության են ենթարկվում:
  4.  Պոչամբարների շահագործման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել դիտանցում`

1) պոչամբարում ջրի մակարդակների նկատմամբ,

2) հեղուկի մակարդակից պատնեշի կատարի բարձրության գերազանցման նկատմամբ,

3) լողափային շեպերի վիճակի նկատմամբ,

4) ողողալցման նախագծին պոչամբարի տարածքի համապատասխանության նկատմամբ,

 5) խյուսատարի և ցամաքուրդի (դրենաժի) համակարգի նկատմամբ,

6) տարվա չոր ժամանակաշրջանում տղմարանների փոշեզատման նկատմամբ,

 7) պոչամբարի հարակից տարածքի ջրահոսքերում, խմելու ջրի ջրամատակարարման համակարգերում և ստորերկրյա ջրերում ագրեսիվ ջրերի հայտնվելու նկատմամբ,

8) տղմազտիչների և հեղուկ թափոնների ամբարների նկատմաբ,

9) արգելափակող սարքվածքների վիճակի, հեղուկի մակարդակից կատարի բարձրության գերազանցման նկատմամբ,

 10) անձրևային և հալոցքային ջրերի որսման ու հեռացման համակարգի նկատմամբ,

11) հակածծանցող, ջրամերժ կառույցների (էկրանների, սեպերի, պատնեշների) նկատմամբ,

 12) տղմազտարանների ու պահեստարանների տարածքից հեղուկ թափոների դուրս թափանցման հնարավորությանը հետևող հսկիչ-չափիչ սարքավորման աշխատանքի նկատմամբ,

13) շահագործման և կառուցվածքների վիճակի բացահայտված խախտումների շտապ վերացման, ինպես նաև հետագայում դրանց նախազգուշացման և բացառելու ուղղությամբ:

 

ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄԸ

 

  1. Լցակույտերի ձևավորումը, շահագործումը և պահպանումը պետք է իրականացվի նախագծի համաձայն:
  2. Լցակույտերում իրականացվում է դիտանցում՝

1) թեքությունների վրա տեղադրված լցակույտերի սողալը կամ փլուզումը կանխարգելող միջոցառումների կատարման նկատմամբ,

2) լցակույտերում մակերևույթային կամ հանքախորշային ջրերի ներթափանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ,

3) լցակույտերից գրունտային, հեղեղատային և անձրևային ջրերի հեռացմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ,

4) լցակույտերի թեքություններում, հիմքի մոտակայքում և տրանսպորտային միջոցների բեռնաթափման տեղերում մարդկանց գտնվելը կանխարգելող նշանների կամ գրառումների  առկայության նկատմամբ,

5) ապարների  լցակույտերի աստիճանահարթակների և բարձրության, կտրվածքների և բերմաների անկյունների, լցակույտային աշխատանքների ճակատի շարժի արագության նախագծին համապատասխանության նկատմամբ,

6) լցակույտերում  վթարների և վտանգավոր միջադեպերի կանխման, նախագծով նախատեսված կանխարգելիչ միջոցառումների կատարման նկատմամբ,

7) լցակույտերի ազդեցության տարածքի ջրահոսքերում, մակերևութային և ստորերկրյա ջրերում ագրեսիվ ջրերի հայտնվելու նկատմամբ:

  1. Իրականցվում են փոշեզատման, վթարների, միջադեպերի և դժբախտ պատահարների տեխնիկական պատճառների ուսումնասիրություններ և ներկայացվում առաջարկություններ այդ պատճառների վերացման համար:
  2. Լցակույտերում դիտանցումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով:

 

ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

  1.  Ստորերկրյա ջրերի նկատմամբ դիտանցումը իրականացվում է թափոնների տեղադրման օբյեկտներում (պոչամբարում, լցակույտերում, տարալվացման կույտերից ձևավորված լցակույտերում, խարամակուտակիչներում և այլն) և դրանց ազդեցության տարածքներում:
  2. Ստորերկրյա և ցամաքուրդային ջրերի նկատմամբ դիտանցումը իրականացվում է դիտողական ջրհորներում և հորատանցքերում, որոնք տեղադրված են անմիջական օբյեկտում, իսկ եթե այդպիսին հնարավոր չէ՝ ազդեցության տարածքում, կանխատեսվող աղտոտման գոտու շրջանակներում:
  3. Դիտողական ջրհորերի և հորատանցքերի քանակը որոշվում է նախագծային փաստաթղթերով՝ կոնկրետ տվյալ օբյեկտի համար, հաշվի առնելով տարածքի ռելիեֆի և ջրերկրաբանական պայմանների բարդության աստիճանը:
  4. Դիտողական հորատանցքերի և ջրհորների ցանցում պետք է նախատեսվեն հորատանցքեր նաև ստորերկրյա ջրերի վրա վնասակար ազդեցության գոտու սահմաններից դուրս, ստորերկրյա ջրերի բնական հոսքի շարժման վերին և ստորին հոսանքներում:
  5. Կույտային տարալվացման հարթակների շահագործման ժամանակ պետք է նախատեսվի նաև վերահսկիչ-ցամաքուրդային հորատանցքերի տեղադրում՝ ստորերկրյա ջրերի շարժման ուղղությամբ:
  6. Տեխնոլոգիական լուծույթների վթարային ներծծումային ստորերկրյա արտահոսքի դեպքում վերահսկիչ-ցամաքուրդային հորատանցքերից իրականացվում է աղտոտված ջրերի արտամղում և դրանց վերադարձը կույտային տարալվացման տեղամասի կեղտաջրերի կուտակման միջանկյալ տարաներ:
  7. Օբյեկտներում դիտանցում իրականացնող ընդերքօգտագործողները պարտավոր են՝

1) ապահովել դիտողական հորատանցքերի և ջրհորների տեխնիկական անխափանությունը  և գործիքային հագեցվածությունը, ներառյալ ջրի արտամղման և նմուշարկման համար պոմպային սարքավորումներով,

2) աշխատանքային վիճակում պահպանել, այդ թվում նաև անհրաժեշտ վերանորոգման միջոցով, դիտողական հորատանցքերը և ջրհորները,

  1. Ստորերկրյա ջրերի նմուշարկման ժամանակ իրականացվում է նախնական արտամղում մինչև կախված նյութերի դուրս բերումը և հետագայում ջրատար հորիզոնում ջրի մակարդակի վերականգնումը:

ԴԻՏԱՆՑՈՒՄ  ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

  1. Մակերևութային ջրերի նկատմամբ դիտանցումը իրականացվում է թափոնների տեղադրման օբյեկտներից դուրս հոսող բոլոր ջրերի հանդեպ, ինչպես նաև դրանց բեռնաթափման գետերում, լճերում, արհեստական ջրամբարներում և այլն:
  2. Դիտողական կետերի քանակը որոշվում է նախագծային փաստաթղթերով կոնկրետ տվյալ օբյեկտի համար, հաշվի առնելով տարածքի ռելիեֆի և ջրաբանական պայմանների բարդության աստիճանը:
  3. Դիտողական կետերի ցանցում պետք է ստեղծվեն կետեր, որոնք տեղադրվում են օբյեկտներից հոսող ջրերը մակերևութային ջրերի խառնման տեղից բնական հոսքի շարժման վերին և ստորին հոսանքներում:
  4. Օբյեկտներում դիտանցում իրականացնող ընդերքօգտագործողները պարտավոր են՝

          1) ապահովել դիտողական կետերի տեխնիկական անխափանությունը  և գործիքային հագեցվածությունը,

          2) աշխատանքային վիճակում պահպանել, այդ թվում նաև անհրաժեշտ վերանորոգման միջոցով, դիտողական կետերը

  1.  Մակերևութային ջրերի դիտողական կետերում իրականացվում է ջրի ծախսի, ընդհանուր հանքայնացման չափում և որակական հատկանիշների որոշում:
  2. Օբյեկտներից դուրս հոսող կեղտաջրերի մաքրման կայաններում իրականացվում է դիտանցում ինչպես կայան մտնող, այնպես էլ դուրս հոսող ջրերի հանդեպ:
  3. 28. Յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի համար մակերևութային և ստորերկրյա ջրերի համար որոշվում է նաև այն չափորոշիչները, որոնք կարող են դառնալ աղտոտման աղբյուր կամ ենթարկվել աղտոտման ազդեցության: Այդ չափորոշիչների ցանկը կազմվում է նախօրոք, նախագծման փուլում:
  4. 29. Ընդերքօգտագործողները օբյեկտում մակերևութային կամ ստորեկրյա ջրերի հանդեպ դիտարկումներն իրականացնում են՝ անվտանգ լցակույտերում չորս ամիսը մեկ անգամ, տարալվացման հարթակներից առաջացած լցակույտերում և պոչամաբարներում ամիսը մեկ անգամ, այդ թվում՝ նաև հորատանցքում կամ ջրհորում ջրի առավելագույն և նվազագույն մակարդակների ժամանակ:
  5. Ընդերքօգտագործողները յուրաքանչյուր օբյեկտում մակերևութային և ստորերկրյա ջրերի ֆոնային չափորոշիչներից որևէ մեկի էական շեղումներ հայտնաբերելու դեպքում դիտարկումներն իրականացվում են ուժեղացված ռեժիմով, որի պարբերականությունը որոշում է ինքը:
  6. 31. Դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծվում է տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները: Կազմվում են մակերևութային կամ ստորերկրյան ջրի ծախսի, մակարդակի կորեր և այլ գրաֆիկական պատկերներ, որտեղ արտացոլվում են տվյալ օբյեկտին յուրահատուկ չափորոշիչների փոփոխման առանձնահատկությունները:
  7. Ստորերկրյա և մակերևութային ջրերից վերցված նմուշներում պետք է որոշվի աղյուսակ 1-ում նշված չափորոշիչները:

 

 

Ստորերկրյա և մակերևութային ջրերի որակական չափորոշիչները

 

 Աղյուսակ 1

Ցուցանիշի անվանումը

Պարունակությունը մեկ լիտրում

ՍԹՔ

մգ/լ

մգ-էկվ

մգ-էկվ, %

Նատրիում, Na+

 

 

 

 

Կալիում K+

 

 

 

 

Ամոնիում, NH4+

 

 

 

 

Կալցիում, Ca2+

 

 

 

 

Մագնեզիում, Mg2+

 

 

 

 

Երկաթ, Fe++

 

 

 

 

Երկաթ, Fe+++ 

 

 

 

 

Կադմիում, Cd++

 

     

Քրոմ, Cr++

 

     

Կապար,  Pb++

 

     

Սնդիկ, Hg++

 

     

Ընդամենը, կատիոններ`

 

 

 

 

Սուլֆատ, SO42-

 

 

 

 

Քլորիդ, Cl-

 

 

 

 

Նիտրիտ, NO2-

 

 

 

 

Նիտրատ, NO3-

 

 

 

 

Հիդրոկարբոնատ, HCO3-

 

 

 

 

Յոդ, I-

 

 

 

 

Բրոմ, Br -

 

 

 

 

Ֆտորիդ, F-

 

 

 

 

Հիդրոսուլֆիդ HS-

 

 

 

 

Կարբոնատ CO32-

 

 

 

 

Հիդրոարսենիտ H2 AsO42-

 

 

 

 

Ընդամենը, անիոններ`

 

 

 

 

Ընդհանուր հանքայնացում

 

 

 

 

pH

 

 

 

 

Չդիսոցվող մոլեկուլներ՝

 

 

 

 

Մետաբորաթթու HBՕ2

 

 

 

 

Ծծմբաջրածին ընդ. (H2S+HS)

 

 

 

 

Սիլիկաթթու, H2 SiO3

 

 

 

 

Արսենաթթու H3 AsO3 կամ H3AsO4

 

 

 

 

Ածխածնի երկօքսիդ CO2

 

 

 

 

Ցիանիդներ

 

     

Ֆիզիկական հատկություններ

 

 

 

 

Պղտորությունը

 

 

 

 

Համը

 

 

 

 

Հոտը

 

 

 

 

Գույնը

 

 

 

 

Նստվածք

 

 

 

 

 

ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

  1. Օբյեկտներում պետք է իրականացվի դիտանցում մթնոլորտային օդը աղտոտող նյութերի արտանետման նկատմամբ:
  2. Դիտանցում է իրականացվում մթնոլորտային օդ արտանետող բոլոր աղտոտող նյութերի աղբյուրների նկատմամբ, որոնց համար սահմանված են նորմատիվներ:
  3.  Իրականցվում է օդում կախված մասնիկների նմուշարկում, դրանց մեջ ծանր մետաղների պարունակությունը որոշելու համար:

 

 

ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ և ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

  1.  Հողերի դիտանցման ժամանակ պետք է որոշվի ծանր մետաղների,սուլֆատների պարունակությունը և չափվի հողերի թթվայնության pH ցուցիչը:
  2. Հողերի աղտոտման գնահատման չափանիշ ընդունվում է աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի քանակները: Այդպիսիների բացակայության դեպքում աղտոտվածության մեծություների համեմատությունը ֆոնային կամ հողային կլարկների մեծությունների հետ:

 

ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

  1. Оբյեկտների հարակից տարածքներում պետք է իրականացվի դիտանցում բուսական աշխարհի կենսաբազմազանության նկատմամբ:
  2. Բուսական աշխարհի դիտանցման նպատակը պետք է լինի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների շրջակա միջավայրի և բուսական աշխարհի կենսաբազմազանության պահպանումը և կանխումը վտանգավոր ազդեցություններից:
  3. Բուսական աշխարհի դիտանցումը ֆիտոինդիկացիոն մեթոդի վրա հիմված մշտական և պարբերական դիտարկումներ են բուսական աշխարհի օբյեկտների նկատմամբ, դրանց վիճակի և աճման միջավայրի գնահատման համար, ինչպես նաև զարգացման և փոփոխությունների ենթարկման կանխատեսումը՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ազդեցության  հետևանքով:
  4. Ընդերքօգտագորման թափոնների օբյեկտներում բուսական աշխարհի դիտանցումը իրականացնվում է հետևյալ ուղղություններով,

1) լեռնային  բուսականության դիտանցում,

2) մարգագետնային բուսականության դիտանցում,

3) ջրային բուսականության դիտանցում,

4) բույսերի և սնկերի պահպանվող (Կարմիր գրքում գրանցված) տեսակների դիտանցում,

5) ռեսուրսաձևավորող բույսերի (հատապտուղներ և սնկեր) դիտանցում,

6) անտառների դիտանցում,

7) ինվազիվ բույսերի դիտանցում:

  1. Ընդերքօգտագործողները օբյեկտում բուսականության հանդեպ դիտարկումներն իրականացնում են՝ անվտանգ լցակույտերում չորս ամիսը մեկ անգամ, տարալվացման հարթակներից առաջացած լցակույտերում և պոչամաբարներում ամիսը մեկ անգամ:
  2.  Դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծվում է բուսական աշխարհի տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները, ինչպես նաև տվյալ օբյեկտին յուրահատուկ բուսական աշխարհի տեսակների զարգացման և փոփոխման առանձնահատկությունները:

 

ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

  1. Կենդանական աշխարհի դիտանցմանն օբյեկտ են հանդիսանում վայրի կենդանիների հետևյալ տեսակները ՝ կաթնասունները, թռչունները, սողունները, ձկները, կրծողները, միջատները և այլ կենդանիներ, որոնք բնակվում են գետնում (մակերևույթում, հողում, ստորերկրյա դատարկություններում), մակերևութային ջրերում և մթնոլորդում ազատ բնական պայմաններում:
  2. Դիտանցում իրականցվում է՝

1) Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների և դրանց ապրելու միջավայրի նկատմամբ,

2)  միջազգային պայմանագրերի ազդեցության տակ գտնվող վայրի կենդանիների նկատմամբ,

3) որսի օբյեկտ հանդիսացող վայրի կենդանիների և դրանց բնական միջավայրի նկատմամբ,

  1. Դիտանցման արդյուքնում պետք է ստացվի տեղեկատվություն հետևալի մասին՝

1) վայրի կենդանիների տարածվածության արեալի և բնակատեղերի մասին,

2) վայրի կենդանիների թվաքանակի մասին, այդ թվում Կարմիր գրքում գրանցված և միջազագային պայմանագրերի ազդեցության տակ գտնվողների,

3) վայրի կենդանիների առանձին տեսակների աճի դինամիկայի և կառուցվածքի մասին,

4) կենդանական աշխարհի վերատադրության գնահատման մասին,

5) վայրի կենդանիների ֆիզիկական վիճակի մասին:

  1. Ընդերքօգտագործողները օբյեկտում կենդանական աշխարհի հանդեպ դիտարկումներն իրականացնում են տարեկան երկու անգամ:
  2. Դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծվում է կենդանական աշխարհի տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները, ինչպես նաև տվյալ օբյեկտին յուրահատուկ կենդանական աշխարհի տեսակների զարգացման և փոփոխման առանձնահատկությունները:
  • Discussed

    07.02.2017 - 22.02.2017

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Energy and natural resources, Emergency situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9206

Print