Add to favourites

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Նախագծերի ընդունման դեպքում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կհամապատասխանեցվի այն գործիքակազմին, որը ներդրվել և կիրառվում է արդեն 2014 թվականին: Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում կխնայվի դիմողների ժամանակը և տեղաշարժի հետ կապված ծախսերը: Համակարգային փոփոխության արդյունքում ձևավորելով երկաստիճան՝ քաղաքացիների սպասարկման և որոշումների կայացման տարանջատված մարմինների համակարգը, կնվազեցվի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի վարչական վարույթի շրջանակներում անվավեր ճանաչել այն քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են օրենքի խախտմամբ: Սույն նախագծերով նաև նախատեսվում է լուծել մի քանի տեխնիկական խնդիրներ, որոնք չեն համապատասխանում ՔԿԱԳ էլեկտրոնային գործիքակազմին: 

 

  • Discussed

    20.08.2020 - 04.09.2020

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil acts registration

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4718

Print