Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է 2019 թվականի մայիսի  8-ին ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-31-Ն) պահանջներով, որտեղ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ մշակույթի նախարարությունների միաձուլման  արդյունքում ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հետևաբար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորմանն առընչվող այն իրավական ակտերում, որոնց մեջ որպես լիցենզավորման գործընթացն ապահովող լիազոր մարմին է նշված ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այժմ`  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) :

<<<<Նախադպրոցական կրթության մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքով որպես նախադպրոցական տարիքային խումբ է սահմանվել նաև միջին նախադպրոցական տարիքային խումբը և առաջացել է այն որոշմամբ ամրագրելու անհրաժեշտություն:

  • Discussed

    18.08.2020 - 03.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6313

Print