Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ ևփոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-109-Ն օրենքի (ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունիսի 25-ին) ընդունմամբ:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը ճշտել է՝

1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ,

2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրել է շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը:

Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին վճարվող ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամկետը:

Այս դեպքում հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը վճարվում են կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և պարբերական բնույթ կրող դրամական այլ վճարների վճարման կարգից էականորեն տարբերվող մեխանիզմներով՝ բացառապես կանխիկ եղանակով:

Նշված վճարներն անկանխիկ եղանակով վճարելու նոր, գործուն մեխանիզմներ ներդնելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի նախապատրաստական աշխատանքներ:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը:

  • Discussed

    17.08.2020 - 02.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5861

Print

Suggestions

Նելլի Մնոյան

18.08.2020

2) Առաջարկում եմ թոշակառուին ընձեռել հնարավորություն, այցելելու արտերկրում ՀՀ դեսպանատուն և այնտեղ ստորագրել կենսաթոշակի վերաբերյալ անհրաժեշտ թղթերը (ինչպես արվում է ընտրություններին ՀՀ քաղաքացու մասնակցության դեպքում):

Նելլի Մնոյան

18.08.2020

Բարև ձեզ Ունեմ 2 առաջարկ անձնական փաստից ելնելով: 1) Առաջարկում եմ երկրից դուրս գտնվող թոշակառուի բանկ այցելելու և տարին մեկ անգամ ողջությունը փաստելու պարագան դյուրացնել և ընձեռել հնարավորություն այժմյան տեսակապի հնարավորության միջոցներով (Viber, WhatsApp և այլն) էլեկտրոնային ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը` անձամբ թոշակառուի և անձնագրի առկայությամբ գտնվելով էկրանի առջև:

Կարեն Աբրահամյան

18.08.2020

Բարև Ձեզ։ Նախագծով առաջարկվում է հետաձգել ընտանեկան ու սոցիալական նպաստի‚ նաև հրատապ օգնության վճարումներն անկանխիկի անցնելու ժամկետները‚ իսկ երբվանի՞ց պետք է անցում կատարվեր դրան' ըստ նախագծի։

See more