Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.08.2020 14:47:19 1. Սույն նախագիծը, ըստ էության, երրորդ անգամ է ներկայացվում հանրային քննարկման: Նախորդ անգամ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացրել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի դիտողությունները և առաջարկությունները, սակայն դրանք չընդունվեցին և հիմնավոր հակափաստարկներ չներկայացվեցին, այդ պատճառով https://www.e-draft.am/projects/1738/digest և https://www.e-draft.am/projects/1964/digest կայքի էջերում առաջարկում ենք կրկին անգամ քննարկման առարկա դարձնել ՀԿ-ի կարծիքները: Ընդունվել է ի գիտություն
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.08.2020 14:47:19 2. Հատկանշական է, որ այս անգամ, առավել բարդացնելով վիճակը, առաջարկվում է երեք տեսակի լիցենզիաները միավորել մեկ անվան ներքո: Այսինքն, <<Շինարարության որակի տեխնիկական հսկողություն>>, <<Ինժեներական հետազննում>>, <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզիաների տեսակները պետք է միավորվեն <<Ինժեներական ծառայությունների մատուցում>> տեսակում: Նման մոտեցումը մասնագիտական և տրամաբանական հիմնավորումներից զուրկ լինելու մասին ներկայացրել ենք https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում: Կարելի միայն է ավելացնել, որ Ինժեներական հետազննում իրականացնողին ամրանի կամ բետոնի տվյալները որոշող գործիքները ունենալու պարտադրանքը ո՜չ մասնագիտական և ո՜չ էլ տրամաբանական մոտեցում է: Ընդունվել է ի գիտություն
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.08.2020 14:47:19 3. Քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատվում են ոլորտի նորմեր, որոնք կամ ներկայացվում են ՌԴ նորմերի ռուսերեն լեզվով տարբերակով կամ ՌԴ նորմերի հիման վրա որոշակի լրամշակված տարբերակով: Սակայն, հաշվի չառնելով, որ ՌԴ-ում 2009թ–ից ոլորտում լիցենզիաները փոխարինվել են արտոնագրերով, ՔԿ-ն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ում նորից վերադառնանք լիցենզիաների: Ընդունվել է ի գիտություն
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: