Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

Փաթեթի ընդունմամբ՝

  • Կկարգավորվեն փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների աշխատանքով և զբաղվածությամբ ապահովման խնդիրներիը` ընդլայնելով այդպիսի ռեժիմներում պատիժ կրող դատապարտյալների հնարավորությունները: Կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ աշխատանքի և զբաղվածության միջոցով դատապարտյալների վերասոցիալականցման համար.
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում  գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից որոշումների կայացման գործընթացը կդառնա ավելի կանխատեսելի՝ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը.
  • Կբարձրացվի Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:
  • Discussed

    05.08.2020 - 20.08.2020

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7050

Print

Suggestions

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

20.08.2020

Միաժամանակ առաջարկում ենք Նախագիծը լրացնել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102- րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած բացասական վարքագիծը կամ վերջինիս գրավոր դիմումը:» բառերը «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած բացասական վարքագիծը։» բառերով վերաձևակերպելու առաջարկով, որով կբացառվի դատապարտյալի՝ դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու կամարտահայտության մեխանիզմը։ Այս իմաստով, աննպատակահարմար է դառնում նաև Օրենսգրքի 102-րդ հոդվածը «Եթե դատապարտյալը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում իր գրավոր դիմումի համաձայն տեղափոխվել է մեկուսացվածության առավել բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ, ապա տեղափոխումից հետո նա չի կարող վերականգնել ուղղիչ հիմնարկի նախկին տեսակը» բառերով լրացնելու մասին նախագծային առաջարկը։

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

20.08.2020

Նախագծով առաջարկվում Է Օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը «դիմումը:» բառից հետո լրացնել «Բաց ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հիմք է նաև տեղափոխումից հետո աշխատանքային հարաբերություններ չձևավորելը կամ աշխատող դատապարտյալի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո մեկ ամսվա ընթացքում դատապարտյալի կողմից աշխատանքային նոր հարաբերություններ չձևավորելը։» բառերով։ Կարծում ենք, որ նման դրույթը դատապարտյալի համար անհամաչափ բեռ է' հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության' որպես սոցիալական պետության ստանձնած' գործազրկության հաղթահարմանն ուղղված պոզիտիվ պարտավորությունների շրջանակը։ Առաջարկում ենք «...աշխատանքային նոր հարաբերություններ չձևավորելը։» բառերը վերաձևակերպել «....աշխատանքային նոր հարաբերություններ ձևավորելուց խուսափելը։» բառերով։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

20.08.2020

«Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվել է փոփոխություն կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածում, որը կարգավորվում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների օրինականության նկատմամբ հսկողության հետ կապված հարցերը։ Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ իր լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի ստուգելու քրեակատարողական ծառայության մարմինների, դրանց կազմում գործող ստորաբաժանումների, ինչպես նաև պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժները և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման՝ օրենքով սահմանված կարգին, հիմքերին ու պայմաններին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած մարմին կամ ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում ակտն ընդունած մարմնի համապատասխան վերադաս մարմին կամ պաշտոնատար անձին, իսկ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը՝ նաև իրավասու պետական մարմնի ղեկավարին: Որպես փոփոխության հիմնավորում նշվում է այն մասնավոր դեպքը, երբ դատապարտյալը օրենքով սահմանված պատժի մասը կրելուց և մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու նպատակով Հանձնաժողովի դրական վիզան ստանալուց հետո համապատասխան դատախազի կողմից ակտի բազմանգամյա կասեցման պարագայում ամբողջ ժամանակահատվածում շարունակում է պատիժը կրել նույն տեսակի ուղղիչ հիմնարկում, արդյունքում ակտի բազմանգամյա կասեցման ընթացքում անձը կարող է պարզապես ազատվել պատժից՝ այն լրիվ կրելով՝ այդպիսով իմաստազրկելով թե՛ ռեժիմային փոփոխությունների էությունը, թե՛ դատապարտյալի հետ ավելի մեղմ ռեժիմում տարվող աշխատանքի նպատակը։ Այս իրավիճակը իսկապես արդարացված չէ։ Հարկ է մատնանշել, որ դատախազական հսկողության շրջանակներում անձի վիճակի վատթարացման հարցերով որոշման կայացումը ուղղակիորեն պետք է ենթարկվի դատական վերահսկողության։ Քանի որ Նախագծով նախատեսված կարգավորումը մասնակի է լուծում ծագած հարցերը՝ դատախազին ամեն դեպքում թողնելով մեկանգամյա «միջամտության» հնարավորություն։ Դատախազի՝ ի վնաս դատապարտյալի որոշումը անպայմանորեն պետք է հիմքում ունենա դատարարանի թույտվությունը, ընդ որում դատական վերահսկողությունը պետք է առկա լինի ոչ թե նման հսկողության՝ դատապարտյալի կողմից հայցման դեպքում, այլ անկախ նման հայցումից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կատարել փոփոխություն և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել՝ «Պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման՝ օրենքով սահմանված կարգին, հիմքերին ու պայմաններին վերաբերող Դատախազի կողմից կայացվող բոլոր որոշումները պետք է կայացվեն դատարանի որոշման հիման վրա»։ Անդրադառնալով Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների նկատմամբ դատական վերահսկողությանը՝ հայտնում ենք, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին համապատասխան՝ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ յուրաքանչյուր դատապարտյալ, ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Այս իրավունքները վերաբերելի են նաև դատապարտյալի կողմից պատիժը կրելու ընթացքում իր իրավունքների և շահերի դատական պաշտպանությանը: Ավելին, ընդունելով այն հանգամանքը, որ դատապարտյալները գտնվում են ոչ նպաստավոր վիճակում, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, դրանց երաշխավորման անհրաժեշտ միջոցների նախատեսումը պետք է լինեն օրենսդրի հատուկ ուշադրության կենտրոնում: Սահմանադրական դատարանն արձանագրել է (տես՝ ՀՀ Սահմանադրական դատարանի 22․01․2019 թվականի թիվ ՍԴՈ-1439 որոշումը, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=127904), որ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են պատժի կատարման հետ կապված միայն օրենքով նախատեսված գործերը: Այդ պատճառով սահմանադրական օրենքը քրեական մասնագիտացման դատավորին ընդդատյա՝ պատժի կատարման հետ կապված գործերը որոշակիացնելու համար ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը: Հաշվի առնելով նշված հանգամանքը և կարևորելով դատական վերահսկողության անհրաժեշտությունը նշված ոլորտում՝ առաջարկում ենք՝ Ուղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու արդյունքում ընդունած որոշման դատական կարգով բողոքարկման հնարավորության ամրագրումը։

See more