Add to favourites

Under development

«ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի

N 1495-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

        Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում նոր պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծմամբ: Ներկայումս գործող կարգով սահմանված է միայն Ոստիկանության տարածքային մարմիններում, ինչպես նաև իրավասու ստորաբաժանումներում (Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, Ներքին անվտանգության վարչություն և Ճանապարհային ոստիկանություն) հաղորդումների ընդունման, հաշվառման, գրանցման և ընթացք տալու կարգը:

   

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով ամբողջովին նոր խմբագրությամբն է շարադրվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը՝ ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով նշված գործընթացն իրականացնելու իրավական հիմքեր ստեղծելու համար:

Բացի այդ, կարգում ամրագրվում են նաև դրույթներ անմիջապես պարեկային կարգախմբի կողմից հաղորդումներ ընդունելու և դրանց ընթացքը լուծելու վերաբերյալ:

Նոր պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման արդյունքում ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումները ընդունվելու են մեկ միասնական տեղեկատվական համակարգի միջոցով, ինչը կապահովի նաև այդ տեղեկությունների կենտրոնացված հաշվառումը, դրանց ընթացք տալը, դեպքերին արձագանքելու համակարգվածությունը, ոստիկանական ուժերի և միջոցների առավել արդյունավետ կառավարումը, ոստիկանության ծառայողների հասանելի օպերատիվ և այլ անհրաժեշտ տեղեկությունների ամբողջականությունը, ինչպես նաև առավել արդյունավետ համագործակցությունը պետական և իրավասու այլ մարմինների հետ:

Ըստ նախագծի՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը Ոստիկանության պետի կողմից հաստատվելու է նաև հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ ահազանգերն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներն իրականացնող ավտոմատացված տեղեկատվական համակարգից օգտվելու ուղեցույցը, որը կպարունակի առավել մանրամասն և քայլերի հստակ հերթակալնությամբ շարադրված կանոններ համակարգի միջոցով համապատասխան գործողություններ կատարելու վերաբերյալ: 2021թ․ ապրիլի 1-ից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, ինչպես նաև հաղորդումներ ընդունող մյուս ոստիկանական ստորաբաժանումներում հաղորդումների ընդունմանն ու դրանց ընթացքը լուծելուն ուղղված գործընթացները կիրականացվեն ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

 

      Նախագծի ընդունմամբ կապահովվի Ոստիկանության կողմից հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ ստացված հաղորդումներին առավել օպերատիվ արձագանքումը, տուժողներին արագ օգնության ցուցաբերումը, կստեղծվի իրավախախտումները կանխելու ու խափանելու, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու առավել արդյունավետ գործիքակազմ:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495- Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության ոևրոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495- Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետակա բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

 

ՀՀ    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    31.07.2020 - 15.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing, Fight against trafficking and illegal durg trade, Combating domestic violence and protection of minor's rights, Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7523

Print