Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N         –Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 3-րդ, 6-րդ, 11-րդ, 15-րդ, 17-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաuտանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 6-րդ կետում վայրն է` քաղ. Երևան, բառերը փոխարինել վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, բառերով, 

2) 8-րդ կետում՝

ա.  դ ենթակետը  պատրաստումը» բառից հետո լրացնել և վերապատրաստումը» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետեր՝ 

զ) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

է) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

ը) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.

թ) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

ժ) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:,

3) 10-րդ կետի բ ենթակետում ուսումնական պրակտիկայի բառերը փոխարինել պրակտիկայի բառով,

4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

11. Կրթահամալիրի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, Ոստիկանությունում ծառայության մասին», Ոստիկանության մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին օրենքներին, այլ օրենքներին և իրավական ակտերին, սույն կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններին համապատասխան:»,

5) 18-րդ կետում՝

ա. ժդ ենթակետում Գոյացած արտաբյուջետային բառերը փոխարինել Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված բառերով,

բ. «ժե» ենթակետում «արտաբյուջետային բառը փոխարինել ձեռնարկատիրական գործունեությունից ստացված բառերով,

6) 21-րդ կետի թ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

թ) լսում և գնահատում է Կրթահամալիրի գործունեության տարեկան հաշվետվությունը:,

7) 22.2-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,

8) 22.3-րդ կետից հանել 3-րդ նախադասությունը,

9) 43-րդ կետում՝

ա. բ ենթակետում Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին բառերով, իսկ «իրավունքներից» բառից հետո լրացնել «(բացառությամբ վճարովի հիմունքներով սովորողների).»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետեր՝

թ) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի անվանական կրթաթոշակ.

ժ) ծանոթանալու սույն կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր Կրթահամալիրի հետ` ուսումնառության պայմանների վերաբերյալ.

ժա) սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

ժբ) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կրթահամալիրի կողմից սահմանած կարգով.

ժգ) վճարովի հիմունքներով կրթություն ստանալու դեպքում օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով::

10) 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով՝

ե) բարձր պահել Կրթահամալիրի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.

զ) վճարովի հիմունքներով կրթություն ստանալու դեպքում պայմանագրում նշված ժամկետում վճարել ուսման վարձավճարը: Ուսման վարձավճարը պայմանագրում նշված ժամկետում չվճարելու դեպքում այդ սովորողները ազատվում են Կրթահամալիրից:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                               «      » ________  2020 թ.

 

                                                                                                                     ք.Երևան   

  

 

 

 

 

 

  • Discussed

    30.07.2020 - 14.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6484

Print