Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N88Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 24-ի N314Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր

Որոշումների նախագծերով նախատեսվում է հստակեցնել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած փոքր հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման ընթացքում լիցենզավորման գործընթացի հետ կապված հիմնախնդիրներով (մասնավորապես՝ լիցենզիաների տրամադրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում փոփոխություններով) պայմանավորված սակագնային կարգավորումները և լիցենզավորման գործընթացը՝ էլեկտրական ցանցերին միացման առումներով։

  • Discussed

    28.07.2020 - 13.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6444

Print

Suggestions

ՇՏԻԳԵՆ ՍՊԸ

11.08.2020

Նաև առաջարկում ենք. 1.կատարելագործել արտադրական լիցենզիա ստանալու համար դիմելու կարգը, ըստ որի դիմող սուբյեկտը նախապես մինչև փաթեթը ձևավորելը դիմումով կտեղեկացնի ՀԾԿՀ-ին իր մտադրությունների մասին և դիմումը ՀԾԿՀ-ի կողմից որակավորվելու դեպքում կռեզերվացվի/կամրագրվի համապատասխան քվոտա և կսահմանվի լիցենզիայի լիարժեք փաթեթ ներկայացնելու ժամկետ։ Այդպիսով կբացառվի տնտեսվարող սուբյեկտի համար անորոշությունը և լիցենզիայի փաթեթի ձևավորման համար կատարվելիք ներդրումների կորուստի ռիսկը։ Նման կարգավորումը հստակ ազդակ կտա ներդրողին ավելի որակյալ և լիարժեք փաթեթներ ներկայացնելու։ 2.նկատի ունենալով էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման տեխնիկական պայմանների տրամադրման նախկին փորձը կանոնակարգել "ՀԷՑ" ՓԲԸ-ի կողմից տրվող տեղեկանքի տրամադրումը՝ սահմանելով հստակ ժամկետներ և հսկողություն։

ՇՏԻԳԵՆ ՍՊԸ

11.08.2020

Խնդրում ենք հստակեցնել․ 1.արդյո՞ք ենթակայանի, հենասյունների և հաշվառքի սարքերի տեղադրման համար ձեռք բերվող հողատարածքները համարվում են հողատարածքի փոփոխում (ընդլայնում)՝ դա ընդունելի չէր լինի, քանի որ լիցենզիա ստանալու պահին նման պահանջ չի եղել։ 2.«էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման պայմանների փոփոխման դեպքերում (որոնք բերում են կայանի տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավման, քան դրանք կլինեին նշված փոփոխությունների բացակայության դեպքում)» արտահայտությունը հակասական է, քանի որ ցանկացած բարելավում, որ սեփականատերը կարող է ունենալ՝ ծախսերի ավելի արդյունավետ կառավարման, կամ ավելիբարձր գեներացիա ստանալու նպատակով կարող է մեկնաբանվել որպես այդպիսին և այդ դեպքում ստացվում է, որ ՀԾԿՀ-ն նպատակ է հետապնդում սահմանափակելու նախագծի եկամտաբերությունը։

See more