Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 52-01- «ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ՀՀՇՆ 52-01- «ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ»

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Անհրաժեշտությունը

ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» ազգային շինարարական նորմերի մշակման առաջնահերթությունը պայմանավորված է ՀՀ տարածքում դեռևս խորհրդային ժամանակներից գործող ՍՆիՊ 2.03.01-84* «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ շինարարական նորմերը արդի պահանջներին ու պայմաններին համապատասխան զարգացման, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին ու դրանց կիրարկումն ապահովող ստանդարտներին համահունչ արդիականացման անհրաժշտությամբ:

Այն նախատեսված է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում (տեղայնացում) ծրագրին հավանություն տալու մասին» N8 նիստի արձանագրային որոշմամբ և ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 365.1 կետում:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ՍՆիՊ 2.03.01-84* «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը մշակվել և գործողության մեջ են դրվել դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում (ընդունվել է 1984 թվականին, վերանայվել՝ 1989 թվականին)՝ բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների ոլորտում փորձահավանության արժանացած գիտական արդյունքների և կիրառվող տեխնոլոգիաների հիման վրա, ժամանակի պահանջներին ու պայմաններին համապատասխան:

Աներկբա է, որ այդ ժամանակներից ի վեր մեծ փոփոխություններ են տեղի ունեցել շինարարական գիտության մեջ՝ բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների ոլորտում կատարվել են նոր գիտափորձարարական հետազոտություններ և առկա են ճշգրտված արդյունքներ: Մասնավորապես, փոփոխվել են բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների մեջ կիրառվող նյութերի որակական հատկություններն ու ցուցանիշները, տարբեր ուժային, այդ թվում՝ սեյսմիկ ազդեցությունների դեպքում հետազոտվել են կոնստրուկցիաների լարվածադեֆորմատիվ վիճակների առանձնահատկությունները, կատարելագործվել են նաև հաշվարկային մեթոդներն ու տեխնոլոգիաները:

Հետևաբար, հաշվի առնելով բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների ոլորտում վերջին տարիների ընթացքում տարածաշրջանում իրականացված գիտափորձարարական ուսումնասիրությունների արդյունքները, շինարարարական տեխնոլոգիաների զարգացումը, տարբեր նշանակության շենքերի ու շինությունների բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ ներկայացվող պահանջներն ու առանձնահատկությունները՝ գործող ՍՆիՊ 2.03.01-84* «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ վերանայման, արդիականացման, միջազգային և եվրոպական նորմերի ու ստանդարտների հետ ներդաշնակեցման կարիք ունեն:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի նախագծում սահմանված պահանջները նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում (նոր կառուցվող, վերակառուցվող և արդիականացվող շենքերում ու շինություններում) կիրառվող տարբեր բետոններից (ծանր, մանրաշաղախ, թեթև, բջջային և ինքնալարվող) ու ամրաններից պատրաստվող, տարբեր ուժային ազդեցություններին ենթարկվող մինչև 2500 կգ/մ3 միջին խտությամբ բետոնե և սովորական ու նախալարված երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծմանը՝ ներառյալ բետոնին, ամրանին, կոնստրուկցիաների հաշվարկներին, կոնստրուկտավորմանը, պատրաստմանը, կառուցմանը, աշխատանքների ընդունմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների կարգավորմանը՝ հաշվի առնլով հանրապետության բնակլիմայական պայմանները, տեղական շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, բնութագրերն ու առանձնահատկությունները և դրանց կիրառմանը ներկայացվող պահանջները:

Ներկայացված շինարարական նորմերի նախագծում ներառված երկաթբետոնե կոնստրուկցիաների հաշվարկային դրույթներն ու կոնստրուկտավորման պահանջները կրում են նորմատիվ բնույթ, նախատեսված են պարտադիրության սկզբունքով կիրառման համար՝ նպատակ ունենալով ապահովել շենքերի և շինությունների հուսալիությունն իրենց շահագործման ամբողջ ընթացքում:

ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի նախագծի մշակման գործընթացն իրականացվել է տեղայնացման սկզբունքով՝ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնությունում գործող համապատասխան նորմատիվ փաստաթղթը, որն իր հերթին հանդիսանում է ՍՆիՊ 2.03.01-84* «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ շինարարական նորմերի հիման վրա մշակված և հետագայում արդիականացված խմբագրությունը:

Ռուսաստանի Դաշնությունում գործող նորմատիվ փաստաթղթի ընտրության նպատակահարմարությունը հիմնականում պայմանավորված է այն հանգանմանքով, որ Հայաստանի Հանրապետությունում համապատասխան գիտափորձարարական բազայի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով վերջին տարիների ընթացքում բետոնե և երկաթբետոնե կոնստրուցիաների ուղղությամբ նոր նպատակային ուսումնասիրություններ չեն իրականացվել: Հաշվի է առնված, որ հանրապետությունում ներկայումս ազգային կարգավիճակով գործում են ոլորտին առնչվող համապատասխան արդիականացված միջպետական ստանդարտները: Այդ տեսանկյունից նպատակահարմար է համարվել հիմք ընդունել Ռուսաստանի Դաշնության գործող նորմերի հիմնադրույթները, սկզբունքային հաշվարկային մոդելներն ու մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել տարածաշրջանում արդեն իսկ փորձահավանության արժանացած ժամանակակից համակարգչային հաշվողական ծրագրային համալիրների հնարավորությունները՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծման ու շինարարության իրականացման փորձը:

Միաժամանակ, նախագծման կոնստրուկտիվ պահանջները սահմանվել են հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը՝ հնարավոր ներդաշնակություն ապահովելով ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ, միջազգային և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և դրանց կիրարկումն ապահովող ստանդարտների հետ:

 

4. Ակնկալվող արդյունքը

Մշակված ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում (նոր կառուցվող, վերակառուցվող և արդիականացվող շենքերում ու շինություններում) կիրառվող տարբեր բետոններից (ծանր, մանրաշաղախ, թեթև, բջջային և ինքնալարվող) ու ամրաններից պատրաստվող, տարբեր ուժային ազդեցություններին ենթարկվող մինչև 2500 կգ/մ3 միջին խտությամբ բետոնե և սովորական ու նախալարված երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծմանը՝ ներառյալ բետոնին, ամրանին, կոնստրուկցիաների հաշվարկներին, կոնստրուկտավորմանը, պատրաստմանը, կառուցմանը, աշխատանքների ընդունմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանը ներկայացվող պարտադիր պահանջների բավարարումը՝ հաշվի առնլով հանրապետության բնակլիմայական պայմանները, տեղական շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, բնութագրերն ու առանձնահատկությունները և դրանց կիրառմանը ներկայացվող պահանջները:

«Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի արդիականացման արդյունքում սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում գործող այլ փոխկապակցված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների հետ փոխհամաձայնեցված մի շարք նոր դրույթներ ու պահանջներ, որոնք ուղղված են բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների հուսալիության բարձրացմանը: Մասնավորապես, ի տարբերություն գործող նորմերի՝ ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի նախագծում ներառված են երկաթբետոնե տարրերի կոնստրուկտավորման համար անհրաժեշտ լրացուցիչ պահանջներ, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքի բարձր սեյսմաակտիվությամբ: Սահմանված են կոշտ ամրանավորման դեպքում երկաթբետոնե տարրերի հաշվարկին ու կոնստրուկտավորմանը, ինչպես նաև ձողային ամրանների մեխանիկական միացումներին ներկայացվող պահանջները՝ հաշվի առնելով դրանց կիրառության առանձնահատկությունները: Համալրված են նաև դրույթներ, որոնք սահմանում են բեռնվածքի տեղային ազդեցության դեպքում հաշվարկի պահանջները:

Նորմերի պահանջները կնպաստեն բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը, նոր մեթոդական սկզբունքների և տեխնոլոգիաների ներդրմանը, շինարարական արտադրանքների, կոնստրուկցիաների, շենքերի ու շինությունների շահագործման բնութագրերի նորմավորմանը և դրանց ներկայացվող պահանջների սահմանմանը` ներառյալ անվտանգության ապահովման պահանջները:

 

5. Նորմատիվ բնույթի հիմնավորվածություն

ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը, որպես քաղաքաշինության բնագավառի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, հաստատվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից և համալրում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ փաստաթղթերի բազան:

Շինարարական նորմերում սահմանված պահանջներն ունեն նորմատիվ բնույթ՝ նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում բետոնե և սովորական ու նախալարված երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծման, փորձաքննության իրականացման, կառուցման, ինչպես նաև դրանց հետ առնչվող գործընթացներն ապահովելու համար և ենթակա են պարտադիր կիրառման քաղաքաշինության գործունեության բոլոր սուբյեկտների կողմից:

  • Discussed

    24.07.2020 - 08.08.2020

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3797

Print

Suggestions

<<ԱՍ-ՆԱԽԱԳԻԾ>> ՍՊԸ

28.07.2020

Խնդրում եմ ներկայացնել ակադեմիական հիմնավորումները ։

Ավետիք Ղուլյան

27.07.2020

Տվյալ Նորմատիվ փաստաթղթով ամբողջությամբ արգելվում է ոչ մետաղական ամրանների կիրառումը բետոնե կոնստրուկցիաներում: Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում չկա գործող նորմատիվ բազա ոչ մետաղական ամրանների կիրառման համար, անհրաժեշտ է տվյալ փաստաթղթով դրանց կիրառումը հիմնավորել իսկ առանձին, կոմպոզիտային ամրանների համար նորմատիվային փաստաթուղթ մշակելուց հետո նոր նշել, որ այն պետք է հաշվարկվի համապատասխան ձևով: Տվյալ օրինակը անընդունելի է:

See more