Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ««ՀՀՇՆ 31-03- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

««ՀՀՇՆ 31-03- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1. Անհրաժեշտությունը

ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» ազգային շինարարական նորմերի մշակման առաջնահերթությունը պայմանավորված է ՀՀ տարածքում դեռևս խորհրդային ժամանակներից գործող ՍՆԻՊ 2.8.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի պահանջների զարգացման և արդիականացման անհրաժեշտությամբ: Այն նախատեսված է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում (տեղայնացում) ծրագրին հավանություն տալու մասին» N8 նիստի արձանագրային որոշմամբ և ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 365-րդ կետում:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ՍՆԻՊ 2.8.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» շինարարական նորմերը մշակվել և գործողության մեջ են դրվել դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում՝ ժամանակի պահանջներին ու պայմաններին համապատասխան, որոնք այժմ չեն ապահովում տարբեր գործառական նշանակության հասարակական շենքերին և շինություններին ներկայացվող արդիական պահանջների բավարարումը:

Հետևաբար, հաշվի առնելով արդի տեխնիկատնտեսական հարաբերությունների պայմաններում տարբեր գործառական նշանակության հասարակական շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և նպատակային շահագործման նկատմամբ ներկայացվող պահանջներն ու առանձնահատկությունները, շինարարարական տեխնոլոգիաների զարգացումը՝ գործող ՍՆԻՊ 2.8.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» շինարարական նորմերը միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ վերանայման, արդիականացման, միջազգային և եվրոպական նորմերին ու ստանդարտներին ներդաշնակեցման կարիք ունեն:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի նախագծում սահմանված պահանջները նպատակաուղղված են տարբեր գործառական նշանակության հասարակական շենքերի ու շինությունների ծավալահատակագծային լուծումներին, դրանց հիմնական սենքերի կազմին, հարկայնությանը, սանիտարական պայմաններին, հակահրդեհային միջոցառումներին, տարհանման ուղիներին, բնական և արհեստական լուսավորությանը, էներգախնայողության միջոցառումներին, ինժեներական համակարգերին ու սարքավորումներին, բնակչության սակավաշարժուն խմբերի ազատ տեղաշարժի ապահովմանը, ինչպես նաև պարտադիր կիրառման ենթակա այլ պահանջների, ներառյալ անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների կարգավորմանը՝ հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմաններն ու քաղաքաշինական միջավայրի ձևավորման առանձնահատկությունները:

Ներկայացված շինարարական նորմերի նախագծում ներառված պահանջները կրում են նորմատիվ բնույթ, նախատեսված են պարտադիր սկզբունքով կիրառման համար՝ նպատակ ունենալով խթանել նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացումը, նոր մեթոդական սկզբունքների և տեխնոլոգիաների ներդրումը, նորմավորել շենքերի և շինությունների շահագործման պայմանների բնութագրերը, սահմանել դրանց, այդ թվում՝ անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները:

 

4. Ակնկալվող արդյունքը

Մշակված շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն տարբեր նշանակության հասարակական շենքերի ու շինությունների ծավալահատակագծային լուծումներին, դրանց գործառական սենքերի հիմնական խմբերին, հարկայնությանը, սանիտարական պայմաններին, հակահրդեհային միջոցառումների կիրառությանը, տարհանման ուղիներին, էներգախնայողությանը, բնական և արհեստական լուսավորությանը, ինժեներական համակարգերին ու սարքավորումներին ներկայացվող արդի պահանջների, բնակչության սակավաշարժուն խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ստեղծման, ինչպես նաև պարտադիր կիրառման ենթակա այլ անհրաժեշտ պահանջների բավարարումը, ներառյալ անվտանգության պահանջները՝ հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմաններն ու քաղաքաշինական միջավայրի առանձնահատկությունները:

Շինարարական նորմերի արդիականացման արդյունքում սահմանված պահանջներն ուղղված են հասարակական նշանակության շենքերն ու շինություններն ըստ գործառական նշանակության շահագործման ժամանակակից պահանջներին համապատասխանության և հարմարավետ պայմանների ապահովմանը, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց ներկայացվող պահանջների ու պայմանների սահմանմանը, շահագործման բնութագրերի որոշման միասնական մեթոդաբանության կիրառությանը, շահագործման ընթացքում հնարավոր վտանգների ռիսկերի նվազեցման խնդիրների կարգավորմանը, էներգետիկ ծախսերի նվազեցմանը: Տարբեր նշանակության հասարակական շենքերի ու շինությունների միկրոկլիմայի համար սահմանված պահանջները կապահովեն շահագործման հարմարավետ պայմաններ:

Շինարարական նորմերում սահմանված են նաև շենքերի և շինությունների ընդհանուր, օգտակար և հաշվարկային մակերեսների, կառուցապատման մակերեսի, շինարարական ծավալների և հարկայնության հաշվարկի կանոնները:

ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի նախագծի մշակման գործընթացն իրականացվել է տեղայնացման սկզբունքով՝ ներդաշնակեցնելով ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ, միջազգային և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և դրանց կիրարկումն ապահովող ստանդարտների հետ:

 

5. Նորմատիվ բնույթի հիմնավորվածություն

ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը, որպես քաղաքաշինության բնագավառի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, հաստատվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից և համալրում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ փաստաթղթերի բազան:

Շինարարական նորմերում սահմանված պահանջներն ունեն նորմատիվ բնույթ՝ ենթակա են պարտադիր կիրառման քաղաքաշինության գործունեության բոլոր սուբյեկտների համար և նախատեսված են տարբեր գործառական նշանակության հասարակական շենքերի ու շինությունների նախագծման, փորձաքննության իրականացման, կառուցման, ինչպես նաև դրանց հետ առնչվող գործընթացներն ապահովելու համար:

  • Discussed

    16.07.2020 - 31.07.2020

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6243

Print