Add to favourites

The draft has been accepted

Օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում

                                                                  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՎԱՏԱՐԱԳՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավա¬տար¬մագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ««Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1210-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ տալու միջոցով:
Սերտիֆիկացման մարմնին հավատարմագրում է ՀՀ օրենքով սահմանված կարգով կամ ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից: Մինչ օրս միջազգային այդ կազմակերպությունների ցանկը հաստատված չէ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
4. Կարգավորման նպատակը և բնույթը
«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովումը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Էկոգլոբ» ՍՊԸ-ի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման դեպքում միջազգային կազմակերպությունների կողմից կապահովվի Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնող սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման գործընթացի օրինականությունը:
7. Այլ տեղեկություններ
Հանրային քննարկման նպատակով որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ գյուղա-տնտեսության նախարարության պաշտոնական minagro.am կայքի «Օրենսդրություն» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում:

 

                                                             ՏԵՂԵԿԱՆՔ
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՎԱՏԱՐԱԳՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

«Օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  • Discussed

    07.02.2017 - 22.02.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9373

Print