Add to favourites

Under development

«Մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես և ցանկալի համարանիշերի տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N ___-Ն

 

ՄԱՐԶԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ (ԲԱՑԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ) ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՑԱՆԿԱԼԻ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ՝ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ` ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ (ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ) ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշների տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ որոշման հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին չեն մատուցվում (տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշներ չեն տրամադրվում), իսկ որոշման հավելվածով սահմանված մյուս ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվում են անվճար:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                          

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                    Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                                       «___»_____2020թ.

                                                                                                                               ք. Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

     -ի N        -Ն որոշման

 

 

ՄԱՐԶԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ և ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ (ԲԱՑԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ) ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՑԱՆԿԱԼԻ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ՝ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ` ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ (ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ) ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

 

NN

Ծառայության տեսակը

Վճարի չափը

1.

Մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար

մեկ կարգախմբի մեկ ժամը (այդ թվում` ոչ լրիվ)` 5.000 դրամ

ուղեկցման դեպքում՝ մեկ կարգախմբի 1 կմ-ը՝ 500 դրամ լրացուցիչ

2.

Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրման համար

60.000 դրամ
100.000 դրամ
150.000 դրամ
250.000 դրամ
400.000 դրամ
500.000 դրամ
600.000 դրամ
1.000.000 դրամ
1.500.000 դրամ
2.000.000 դրամ
3.000.000 դրամ
5.000.000 դրամ
8.000.000 դրամ

3.

Տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշերի տրամադրման համար

36.000 դրամ

4.

Արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման համար

Յուրաքանչյուր լրիվ օրվա համար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով (500 դրամ)

5.

Տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար

100.000 դրամ

 

  • Discussed

    07.07.2020 - 22.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5620

Print