Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի հանրապետության կառավարության 2012 թվական դեկտեմբերի 27-ի թիվ 1665-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-Ն  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում 2019 թվականի նոյեմբերի 14-ին կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում սահմանափակվել է ոստիկանության արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը՝ դրանցում առկա և հավաքագրվող դրամական միջոցներն ուղղելով համապատասխան բյուջեներ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նշված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության 27.12.2012 թվականի թիվ 1665-Ն որոշման մեջ, որի 2-րդ կետով սահմանված է որոշմամբ նախատեսվող աշխատանքների ֆինանսավորման հարցը կարգավորել Հայաստանի Հնարապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

          Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված նորմն արդեն իսկ կորցրել է իր անհրաժեշտությունը, սույն նախագծով ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1465-Ն որոշման 2-րդ կետը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ

         

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-Ն  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն լինի։

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-Ն  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ

  • Discussed

    07.07.2020 - 22.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5188

Print