Add to favourites

Under development

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020–2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____________ 2020 թվականի N __ Լ

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

2020–2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» 1-ին կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

         

  1. Հավանություն տալ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի:
  2. Հաստատել Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել սոցիալական պաշտպանության ծրագրերով, տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը՝ հնարավորինության շրջանակներում դիտարկելով սոցիալական պաշտպանության պետական ծախսերի և պետական բյուջեի ծախսային մասի հարաբերակցության աճ՝ տնտեսական աճի տոկոսի չափով։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

--------------- --- ի N --Լ որոշման

 

 

 

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

2020 – 2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ 

 

 

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

 

  1. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի: Այն համապարփակ ռազմավարական փաստաթուղթ է, որի նպատակն է՝ ներկայացնել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հայեցակարգային շրջանակը, առկա հիմնախնդիրները, դրանց լուծումներն ու անհրաժեշտ կառուցակարգերը։
  2. Սույն ռազմավարության մշակման համար հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավական ակտերը, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՏՄ շրջանակներում սոցիալական պաշտպանությանը վերաբերող կոնվենցիաներն ու խորհրդատվական դրույթները, սոցիալական պաշտպանության միջազգայնորեն ընդունված սահմանումը, ոլորտի վերաբերյալ իրականացված հետազոտություններն ու վերլուծությունները, ոլորտում իրականացվող ընթացիկ բարեփոխումները, դրանց վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտին փոխառնչվող այլ ռազմավարական փաստաթղթերը և կորոնավիրուսի համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրերի իրականացումից քաղած դասերը:
  3. Սույն ռազմավարության մեջ սահմանվում են սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման հետևյալ հիմնական գերակայությունները.
  • Բնակչության սոցիալական պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովում` բացառելով խտրականության որևէ դրսևորում,
  • աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ռիսկերի ու գիտակիրառական արդյունքների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման և իրականացման համար նախատեսված ինստիտուցիոնալ կառույցների շարունակական զարգացում,
  • անձի բնականոն զարգացման ու սոցիալական ներառման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների երաշխավորում նրա ողջ կյանքի ընթացքում,
  • աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մշտադիտարկման, արդյունավետության գնահատման և կայուն ֆինանսավորման միջոցով գործող ծրագրերի հետևողական բարելավում, ծառայությունների ու ծրագրերի ծածկույթի ընդլայնում, նոր ծրագրերի ներդրում,
  • աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում բնակչությանը և հատկապես՝ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի, ամբողջականության, մատչելիության, հասցեականության և դիմակայունության շարունակական բարելավում, այդ թվում՝ «պետություն‒մասնավոր հատված» համագործակցության միջոցով:
  1. Սույն ռազմավարության մեջ ամրագրված գերակայությունները վերաբերում են սոցիալական պաշտպանության բոլոր ենթաոլորտներին և մինչև 2025 թվականն ուղենիշ կլինեն պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի և միջազգային գործընկերների համար՝ ներառյալ աղետների ու ցնցումների ժամանակ ոլորտում իրականացվող քաղաքականության շուրջ ջանքերի համախմբման համար:
  2. Սույն ռազմավարության մշակման և իրագործման համար հիմք է ծառայում նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման համապարփակ օրակարգը:[1]
  3. Սույն ռազմավարության իրագործելիությունը մեծապես պայմանավորված է շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությամբ, ինչն արտացոլված է սույն ռազմավարության հավելված 2-ում՝ միջոցառումների իրականացման գլխավոր պատասխանատուների և համակատարողների սահմանմամբ։ 

 

 

  1. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ

2.1 Հայեցակարգային շրջանակը

 

  1. Հիմք ընդունելով սոցիալական պաշտպանությանն առնչվող ՀՀ սահմանադրության և օրենքների, ՄԱԿ, ՏՀԶԿ, ԱՄԿ, ՀԲ, ՍՊՄՀԽ կողմից ընդունված սահմանումները և մասնագիտական շրջանակներում առկա դրույթներն ու սահմանումները՝ սույն ռազմավարության մեջ սոցիալական պաշտպանությունը սահմանվում է որպես քաղաքականությունների և ծրագրերի համախումբ, որի նպատակն է կանխարգելել և պաշտպանել բոլոր անձանց նրանց ողջ կյանքի ընթացքում աղքատությունից, խոցելիությունից և սոցիալական մեկուսացվածությունից՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին: Սա նշանակում է՝ ապահովել համապատասխան պաշտպանությամբ բոլոր նրանց, ովքեր ունեն պաշտպանության կարիք՝ ներառյալ երեխաներին, աշխատունակ տարիքի մարդկանց՝ մայրության [հայրության], հիվանդության, աշխատանքային վնասվածքների ու խեղումների կամ աշխատանքը կորցնելու, աշխատանք չունենալու պարագայում, հաշմանդամություն ունեցող անձանց ու տարեցներին: Այդ պաշտպանության նպատակը կյանքի տարբեր փուլերում առաջացող հնարավոր սոցիալական ռիսկերի կանխարգելումն ու հաղթահարումն է, այդ խմբերի դիմակայունության ու ներուժի զարգացումը՝ ներառյալ աղետների ու ցնցումների ժամանակ։[2]
  2. Սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող միջազգային ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունները միտված են նաև կայուն զարգացման, դիմակայունության, հավասարության և հնարավորությունների երաշխավորմանը:[3]
  3. Հաշվի առնելով վերը նշվածը՝ սույն ռազմավարության հիմքում ամրագրվում է սոցիալական պաշտպանության համար հիմնարար հանդիսացող սոցիալական ապահովության ցանցի (social safety net) ինստիտուտը։ Այն ենթադրում է նվազագույն նյութական ու ոչ նյութական աջակցություն անհատներին ու տնային տնտեսություններին, որը նպաստում է՝ հաղթահարելու տևական աղքատությունը, սոցիալական խոցելիությունը և զբաղվածության հենքի վրա տրամադրում է կյանքի որակի բարձրացման մեկնակետ:[4]
  4. Սոցիալական պաշտպանությունը բազմաշերտ (զբաղվածություն և աշխատանք, սոցիալական աջակցություն, սոցիալական ծառայություններ, հավասար հնարավորություններ, կենսաթոշակ և այլն) ոլորտ է։ Ուստի սույն ռազմավարությունն անհրաժեշտ է սոցիալական պաշտպանության ասպարեզում պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի միջև հավասարակշռված ու համակարգված փոխգործակցության համար։ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման միասնական ռազմավարական փաստաթղթի առկայությունը թույլ է տալիս համապատասխանեցնել ու համաձայնեցնել սոցիալական պաշտպանության առանձին ենթաոլորտների քաղաքականությունները, դրանց իրականացման նպատակները, միջոցներն ու ակնկալվող արդյունքները, գնահատման ցուցանիշներն ու բյուջեն։
  5. Սույն ռազմավարության մեջ ներկայացված սոցիալական պաշտպանության տեսլականը ներառում է ՄԱԿ-ի կայուն զարգացման 1-5-րդ՝ աղքատության և սովի վերացման, առողջության և բարեկեցության, որակյալ կրթության, գենդերային հավասարության, 8-րդ՝ արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի, 10-րդ՝ անհավասարության կրճատման նպատակները՝ հետևելով «չանտեսելով ոչ մեկին» սկզբունքին:
  6. Սույն ռազմավարության համար հիմնարար նշանակություն ունեն նաև կայուն զարգացման երեք հենասյուները՝ սոցիալական, տնտեսական և միջավայրային կայունության միջև հավասարակշռությունը, որոնք, ի թիվս այլոց, ամրագրում են նաև բնակչության սոցիալական ներառման, անհավասարության կրճատման, ճկուն ենթակառուցվածքների առկայության, շրջակա միջավայրի հանդեպ խելամիտ վարվեցողության, ցկյանս կրթության, արդարադատության կարևորությունը ընդհանուր մարդկային կապիտալի զարգացման համատեքստում։[5] Այս տեսանկյունից կարևորվում է սոցիալական պաշտպանությանն փոխառնչվող ոլորտների՝ առողջապահության, կրթության, տեղական ինքնակառավարման, մշակույթի, արդարադատության և այլնի հետ սերտ համագործակցությունը թե՛ ռազմավարության մշակման, թե՛ իրականացման ընթացքում:

 2.2 Սոցիալական պաշտպանության մոդելը. առաքելությունը, սկզբունքներն ու մակրոնպատակները

 

  1. Սույն ռազմավարության առաքելությունն է սահմանել և ամրագրել այն հիմքերը, որոնք միտված են՝ ապահովելու ու երաշխավորելու երկրի բնակչության, հատկապես խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը իրենց կյանքի տարբեր փուլերում, կանխարգելելու սոցիալական ռիսկերի առաջացումը, աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց՝ նպաստելով սոցիալական ներառականությանը, հավասար հնարավորությունների, սոցիալական իրավունքների լիարժեք իրացմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը։

 

  1. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության քաղաքականության սկզբունքները պետք է ուղղված լինեն ընթացիկ և հեռանկարում ոլորտի արդյունավետ զարգացմանը: Սույն ռազմավարության մեջ որդեգրված են հետևյալ սկզբունքները.
  • Մարդակենտրոնություն և մարդու իրավունքներ. սոցիալական պաշտպանության համակարգը գործում է ի շահ մարդու՝ դիտարկելով նրան որպես բարձրագույն արժեք՝ օժտված արժանապատվությամբ, անքակտելի իրավունքներով ու ազատություններով:
  • Սոցիալական արդարություն. սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական միջոցների արդյունավետ և հասցեական կառավարումը կոչված է խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակն ու կյանքի որակը բարելավվելուն և հավասար հնարավորություններ ապահովելուն:
  • Սոցիալական համերաշխություն․ օգնության, փոխօգնության և ինքնօգնության համատեղում. սոցիալական պաշտպանության կառուցակարգերը, ենթակառուցվածքներն ու մեխանիզմները կոչված են՝ աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, այդ թվում՝ ներգրավվելով նաև ռեսուրսների ու ծառայությունների մատուցման կամավոր փոխանակումը, խթանելով կարիք ունեցող անձի կողմից սեփական կարողությունների, հմտությունների ու ներուժի զարգացումը, սոցիալական ծառայություններից շահառուների կախվածության և սոցիալական խնամառության նվազումը:
  • Սոցիալական պաշտպանության նվազագույն ապահովում. յուրաքանչյուր անձի՝ իր կարիքներին համապատասխան և կյանքի ողջ ընթացքում պետք է հասանելի լինի որոշակի բովանդակությամբ և ծավալով սոցիալական պաշտպանության ծառայությունների նվազագույն և հասցեական փաթեթ։
  • Սոցիալական նորարարությունների մշակում և ներդրում. ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է հետևողականորեն ներդրվեն ու կատարելագործվեն նոր ծրագրեր ու ծառայություններ։
  1. Սույն ռազմավարությամբ նախատեսվում են վերին մակարդակի հետևյալ գործողությունները.

 

  • Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականություններում հատվածական մոտեցման վերացում, ինչը ենթադրում է միասնական քաղաքականության մշակում, որից կբխեն սոցիալական պաշտպանության առանձին ենթաոլորտներում վարվող քաղաքականությունները։
  • Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների իրականացման մեջ կենսափուլային մոտեցման որդեգրում, ինչը ենթադրում է շահառուների կյանքի ողջ ընթացքում, կյանքի տարբեր փուլերում սոցիալական պաշտպանության իրավունքի իրացման շարունակական ապահովումը։
  • Սոցիալական պաշտպանության դերի վերանայում մարդկային կապիտալի զարգացման, ներառական ու կայուն տնտեսական աճի ու աղքատության հաղթահարման համատեքստում, ինչպես նաև առողջապահության, կրթության, զբաղվածության և այլ ոլորտների քաղաքականությունների միջև փոխգործակցության հաստատում։
  • Սոցիալական արդարության հասնելու և մարդկային կապիտալը զարգացնելու նպատակով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների վերաիմաստավորում։
  • Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փաստարկված, ռիսկերի վրա հիմնված արդյունավետ և հասցեական որոշումների կայացման մշակույթի զարգացում։

 

  1. Սույն ռազմավարության մեջ ամրագրված են հետևյալ մակրոնպատակները.
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի հավասարակշռված, շարունակական, ներառական, փաստերի ու ռիսկերի վրա հիմնված զարգացման ապահովում:
  • Աշխատանքային իրավունքների իրացման պետական երաշխիքների ամբողջական ապահովում և զբաղվածության շարունակական խթանում:
  • Ժողովրդագրական իրավիճակի բարելավում և մարդկային կապիտալի զարգացում:
  • Կարիքների վրա հիմնված, իրավունքահենք արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման ապահովում անձի կյանքի ողջ ընթացքում:
  • Աղքատության փուլային հաղթահարման հնարավորությունների ստեղծում՝ սոցիալական համալիր աջակցության, տնտեսական կայունության և զբաղվածության խթանման միջոցով:

 

  1. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունների կարևորագույն հատկանիշներն են արդարությունըարդյունավետությունը և թափանցիկությունը։ Արդարության հատկանիշը ենթադրում է, որ գործադրվող քաղաքականությունները միտված են սոցիալական բևեռվածությունն էապես նվազեցնելուն, հանրային բարիքներն արդարացի և կարիքներին համապատասխան բաշխման մեխանիզմների մշակմանը, հավասար հնարավորություններ ընձեռելուն և կյանքի որակն ու հասարակության մեջ անձի ներառվածությունը բարելավվելուն։ Արդյունավետությունը ենթադրում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության քաղաքականություններում թիրախային նպատակների և դրանց հասնելու միջոցների ու ռեսուրսների խելամիտ համապատասխանություն։ Զբաղվածության և սոցիալական պաշտպանության տարատեսակ գործիքների վերաբերյալ հանրային իրազեկվածության և հաշվետվողականության պատշաճ ապահովումը թափանցիկության հասնելու գրավականն է։

 

  1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  • ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներ

 

  1. Ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրվում է մի շարք կարևոր ընդհանրացված ցուցանիշներով, որոնց բարելավումը երկրում իրականացվող քաղաքականությունների գլխավոր թիրախն է: Դիտարկենք այդ ցուցանիշների դինամիկան ՀՀ-ում 2008 – 2018 թվականների համար (հիմք` ՀՀ ՎԿ-ի պաշտոնական հրապարակումներ).
  • Աղքատության մակարդակ. չնայած այն հանգամանքին, որ այս ցուցանիշը դիտարկվող ժամանակահատվածում արձանագրել է նվազման միտում, 28,6%-ից նվազելով մինչև 23,5%, այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ տարածաշրջանում ամենաբարձրը:
  • Ջինի գործակից (հասարակության ներսում եկամուտների բաշխման անհավասարության ցուցանիշ). այս ցուցանիշը արձանագրել է թույլ նվազման միտում` 0,389-ից նվազելով մինչև 0,36, սակայն շարունակում է մնալ բավականին բարձր:
  • Գործազրկության մակարդակ. այս ցուցանիշը դիտարկվող ժամանակահատվածում արձանագրել է որոշակի աճ` 2008 թվականին այն կազմել է 16,4%, 2017-ին հասնելով 17.8%-ի: 2018 թվականից փոխվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից գործազրկության մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունը և նոր մեթոդաբանության համաձայն՝ ցուցանիշը կազմել է 20.4%: 2017 և 2018 թվականների ցուցանիշների համադրելիության նպատակով 2017 թվականին գործազրկության մակարդակի ցուցանիշը վերահաշվարկվել է և կազմել 20.8%:
  • Մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ի ծավալ արտահայտված դրամով. այս ցուցանիշն աճել է տարեկան միջինը 8,3%-ով՝ դառնալով 1103,3 հազար դրամից 2022,6 հազար դրամ:
  • Բնակչության տնտեսական ակտիվության ցուցանիշ. այս ցուցանիշն արձանագրել է փոքր աճ՝ 2008 թվականի 59,5%-ից 2018 թվականին հասնելով 60,9%-ի: Հետագա աճի խթանումը կարող է լինել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման կարևոր պայման:
  • Բնակչության թիվ. ՀՀ մշտական բնակչության թիվը դիտարկվող ժամանակահատվածում արձանագրել է կայուն նվազման միտում` տարեկան միջինը 0,92%-ով:

3.2 Սոցիալական աջակցություն

 

  1. Ներկայումս ՀՀ-ում աղքատության գնահատման համար կիրառվում է բազմաչափ աղքատության մոդելը, որի հիմքում դրված են հինգ հիմնական կարիքներ՝ ծայրահեղ աղքատությունը, բնակարանային պայմանները, կրթությունը, առողջապահությունը և աշխատանքը: Նշված չափումները բավականին ամբողջական բնութագրում են մարդու և նրա ընտանիքի սոցիալական վիճակը:
  2. Թեև առկա է աղքատության մեղմանն ուղղված սոցիալական աջակցության համակարգ, այնուամենայնիվ, նպաստառու ընտանիքների պարագայում աջակցությունը հիմնականում կրում է ստատիկ բնույթ՝ չհանգեցնելով կյանքի որակի էական փոփոխության։ Ավելին, բնակչության շրջանում տարիների ընթանցքում ձևավորվել է ամեն գնով նպաստառու դառնալու ձգտման բացասական մշակույթը, որը հաճախ խոչընդոտում է քաղաքացիների ակտիվությանն ու նախաձեռնողականությանը՝ դուրս թողնելով նրանց զբաղվածության համակարգից: Մասնավորապես՝ 2018 թվականի դրությամբ անապահովության նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների5%-ը նպաստ էր ստանում 10 և ավելի տարիներ, 34.3%-ը՝ 5-10 տարի։
  3. Չնայած այն հանգամանքին, որ անապահովության գնահատման համակարգը, որը տարիների ընթացքում ենթարկվել է տարբեր լրամշակումների, հնարավորություն է տալիս գնահատել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց և ընտանիքների կարիքները, այն շարունակում է ունենալ բազմաթիվ դժվարություններ: Մասնավորապես՝ ցածր է այդ համակարգի հասցեականությունը, որը, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, կազմում է 60-65%: Սա նշանակում է, որ համակարգում ընդգրկված ընտանիքների 35-40%-ը իրականում աղքատ չեն և չպետք է լինեին նպաստառու: Բավական ցածր է նաև համակարգի ընդգրկվածությունը. մեծ թվով աղքատ ընտանիքներ (ըստ փորձագիտական գնահատումների մինչև 50%), լինելով իրականում աղքատ, չեն կարողանում ընդգրկվել համակարգում: Նման իրավիճակը էականորեն նվազեցնում է տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետությունն ու որակը։
  4. Մեծ խնդիր է սոցիալական աջակցության համակարգում կացարանի տրամադրումը։ Հետազոտությունները և վիճակագրական կոմիտեի տարեկան հրապարակումները ցույց են տալիս, որ աղքատությունը, հատկապես՝ ծայրահեղ աղքատությունը բնակարանով ապահովված չլինելու հիմնական պատճառներից է։
  5. 2012 թվականից ՀՀ-ում սկսվել է ԻՍԾ համակարգի ներդրումը, որի հիմնական նպատակն ընտանիքներին, անձանց՝ նրանց կարիքների վրա հիմնված ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումն է՝ նպաստելով այդ ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանը: Սակայն այս համակարգը իր ձևավորման ընթացքում հանդիպել է մի շարք կազմակերպակառավարչական, մասնագիտական կարողությունների իրականացման դժվարությունների:
  6. ԻՍԾ համակարգի ներդրումը նախատեսում է սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ինստիտուցիոնալ փոփոխություններ, մասնավորապես՝ ՀՍԾՏԿ-ների ստեղծում, որոնց թիվը 2019 թվականի դրությամբ կազմել է 23: Նախատեսվում է, որ դրանք առնվազն կկրկնապատկվեն և կսկսեն գործել որպես մեկ միասնական ինտեգրված կառույց՝ մեկ պատուհանի սկզբունքով տրամադրելով սոցիալական ծառայություններ։ Միաժամանակ նշված համակարգի արդյունավետ գործարկումն անհնար է՝ առանց համարժեք մասնագիտական կարողություններ ունեցող աշխատակիցների: Ուստի ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը կարևոր պայման է՝ ԻՍԾ համակարգի արդյունավետ ներդրման ու շահագործման համար։ Համակարգի ամբողջական ու արդյունավետ ներդրման և շահագործման հարցում առանցքային է նաև միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը և ներդրումը։
  7. ԻՍԾ համակարգի ներդրումը նպատակ ունի նաև՝ նպաստելու տեղական սոցիալական ծրագրերի մշակմանը և դրանց իրացման արդյունավետության բարձրացմանը։

3.3 Զբաղվածություն և աշխատանք

 

  1. Վերջին տարիներին զբաղվածության ենթաոլորտում իրականացվող ծրագրերին բնորոշ են հետևյալ խնդիրները.
  • Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երիտասարդների ցածր ներգրավվածությունը ծրագրերում, նրանց աշխատանքի տեղավորման ցածր մակարդակ,
  • զբաղվածության և սոցիալական աջակցության ենթաոլորտների ցածր փոխառնչություն, մասնավորապես՝ անապահովության գնահատման համակարգում հաշվառված շուրջ 384,000 աշխատանքային տարիքի աշխատունակ անձանցից միայն 5,480-ն է կամ 1.4%-ն է հաշվառված որպես գործազուրկ:
  1. ՀՀ աշխատաշուկային շարունակում է բնորոշ լինել.
  • կառուցվածքային գործազրկությունը, երբ աշխատուժի առաջարկը զգալիորեն գերազանցում է պահանջարկին: Չնայած այն հանգամանքին, որ վերջին երկու տարիներին մեկ թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածությունը կրճատվել է` 26-ից դառնալով 21, այն շարունակում է մնալ բավական բարձր,
  • գործազուրկների շրջանում երիտասարդների, կանանց գործազրկության բարձր մակարդակը, ցածր վարձատրությամբ աշխատողների խիստ բարձր տեսակարար կշիռը,
  • մասնավոր հատվածում կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի մակարդակների էական անհավասարությունը,
  • աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը։
  1. Ներկայումս կարևոր ռազմավարական խնդիր է անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների աշխատանքային տարիքի անձանց ուղղորդումը դեպի աշխատանք, նրանց զբաղվածության ծրագրերում ներառելու և հետագայում աշխատանքի տեղավորման միջոցով:

3.4 Ժողովրդագրական իրավիճակ

 

  1. Ցանկացած երկրում ժողովրդագրական գործընթացներն ուղիղ կապ ունեն երկրի զարգացման հեռանկարի հետ: Մեր երկրի ժողովրդագրական իրավիճակին բնորոշ են.
  • Բնակչության թվի կայուն նվազումը,
  • բնակչության ընդհանուր թվաքանակում 63 տարին լրացած մարդկանց տեսակարար կշռի աճը,
  • կյանքի սպասվելիք միջին տևողության աճը,
  • ծնելիության ցուցանիշների շարունակաբար նվազման միտումը, ընդ որում՝ այս ցուցանիշի գերազանցումը գյուղական համայնքներում քաղաքային համայնքների համեմատ,
  • բնակչության բնական աճի (ծնվածների և մահացածների տարբերություն) շարունակական նվազումը,
  • բնակչության մեխանիկական շարժի (մեկնողների և վերադարձողների տարբերություն) բացասական միտումներ, որոնք վերջին տարիներին արձանագրել են որոշակի մեղմացում:
  1. Ժողովրդագրական իրավիճակի բացասական միտումները սերտորեն առնչված են սոցիալական պաշտպանության հիմնախնդիրներին, իսկ ժողովրդագրական ցուցանիշների փոփոխությունները պետք է պարտադիր հաշվի առնվեն սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման ընթացքում: Ուստի այս ասպարեզում Ռազմավարությունը որդեգրում է ընտանիքամետ քաղաքականություն, որը ընդհանուր առմամբ ենթադրում է ա) գյուղական և քաղաքային համայնքներում ծնելիության և բնական աճի խթանմանը միտված ծրագրերի, բ) գյուղական և քաղաքային բնակավայրերում զանազան տնտեսական, կենցաղային, առողջապահական, կրթա-մշակութային համալիր գործողությունների իրականացում: Ընտանիքամետ քաղաքականության իրականացման մեջ առանձնապես կարևորվում են.
  • Համապատասխան օրենսդրական հիմքերի մշակումը,
  • սոցիալական ծրագրերի թիրախայնությունն ու հասանելիությունը։
  1. Ժողովրդագրական քաղաքականությունը հանգուցային նշանակություն ունի, և սոցիալական պաշտպանության մյուս ենթաոլորտների ու հարակից ոլորտների հետ նրա առնչությունները պետք է հենվեն երեք հենասյուների վրա.
  • Բնակչության դրական մեխանիկական շարժ՝ հիմքում ամրագրելով շահադրդված հայրենադարձություն,
  • ծնելիության աճ՝ հիմքում ամրագրելով ծնողների անձնական որոշումներն ու այդ որոշումների կայացման համար բարենպաստ պայմանների ապահովում,
  • ՀՀ ենթակառուցվածքային ու անհատական կյանքի որակի բարելավման հնարավորություններ։

 3.5 Տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանիք, կանայք և երեխաներ, փախստականներ, տեղահանվածներ (հավասար հնարավորությունների ենթաոլորտ)

 

  1. Ռազմավարության տեսանկյունից հավասար հնարավորությունների ենթաոլորտը ենթադրում է.
  • Սոցիալական տարբեր խմբերին պատկանող և խոցելի կամ սոցիալական ռիսկերի գոտում հայտնված անձանց համար սոցիալական պաշտպանության համակարգում այդ խմբերի աջակցությանն ուղղված սոցիալական ծառայությունների փաթեթից օգտվելու հավասար հնարավորությունների ապահովում՝ բացառելով ցանկացած տիպի խտրականություն (միջխմբային հավասար հնարավորություններ):
  • Սոցիալական պաշտպանության համակարգում առանձին սոցիալական խմբի աջակցությանն ուղղված սոցիալական ծառայությունների փաթեթից այդ խմբին պատկանող խոցելի կամ սոցիալական ռիսկերի գոտում հայտնված յուրաքանչյուր անձի համար առաջարկվող բոլոր տիպի ծառայություններից օգտվելու հավասար հնարավորությունների ապահովում՝ բացառելով ցանկացած տիպի խտրականություն (ներխմբային հավասար հնարավորություններ):
  1. Ներկայումս ՀՀ-ում տարեցների սոցիալական պաշտպանությունը ներառում է.
  • Տարեցներին մատուցվող խնամքի ծառայություններ շուրջօրյա խնամքի հաստատություններում, ցերեկային կենտրոններում ու տնային պայմաններում:
  • Տարեցների իրավունքների պաշտպանություն:
  • Սոցիալական այլ ծառայություններ:

Նշված ծառայություններն իրականացվում են տարեցների հիմնախնդիրներով զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների կողմից:

  1. Տարեցների սոցիալական պաշտպանության ասպարեզում սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգին բնորոշ են հետևյալ խնդիրները.
  • Ծառայություններ տրամադրող կառույցների աշխարհագրական անհամաչափ բաշխվածությունը ՀՀ տարածքում,
  • պետական և համայնքային մակարդակներում տարեցների սոցիալ-մշակութային մասնակցության ապահովման թույլ մեխանիզմներ,
  • տարեցներին սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում «պետություն-մասնավոր հատված» թույլ համագործակցություն և այդ համագործակցությունը խթանող մեխանիզմների ու իրավական կարգավորումների անկատարություն։
  1. Տարեցների առանցքային սոցիալական պաշտպանության ինստիտուտներից է կենսաթոշակային ապահովումը, որին բնորոշ են հետևյալ խնդիրները.
  • Կենսաթոշակի ցածր մակարդակ, ինչը հանգեցնում է տարեցների շրջանում աղքատության մակարդակի ավելացման,
  • կենսաթոշակների ինդեքսավորման մեխանիզմների բացակայություն:
  1. Կենսաթոշակային համակարգում սկսված բարեփոխումները` անցումը կուտակային կենսաթոշակային համակարգի, կպահանջի երկարաժամկետ ռազմավարական կառավարում, և վերը նշված խնդիրների լուծումը դեռ տևական ընթացք կմնա արդիական:
  2. Տարեցների արժանապատիվ ծերության ապահովմանն ուղղված քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է կենսաթոշակների չափերի բարձրացմանն ուղղված շարունակական քայլեր, տարեցների սոցիալական ներառականության մեծացում, տարեցներին մատուցվող ծառայությունների ծածկույթի ընդլայնում ու «պետություն-մասնավոր հատված» համագործակցությամբ այդ ծառայությունների պատվիրակում։
  3. ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության համակարգը ներառում է.
  • Անձի հաշմանդամության կարգավիճակի սահմանում,
  • ելնելով հաշմանդամության կարգավիճակից՝ տարատեսակ սոցիալական ծառայությունների տրամադրում, մասնավորապես՝ ա) հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձին տարատեսակ աջակցող սարքերի, բ) վերականգնողական բժշկական ծառայությունների, գ) տնային պայմաններում, շուրջօրյա խնամքի հաստատություններում և ցերեկային կենտրոններում խնամքի ծառայությունների տրամադրում։
  1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության համակարգում գործող սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգին բնորոշ են հետևյալ խնդիրները.
  • ՀՀ-ի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի վավերացումից հետո իրավական կարգավորումների ոչ լիարժեք համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին,
  • անձի հաշմանդամության ճանաչման գործող մոդելի անկատարությունը,
  • բնակչության շրջանում հաշմանդամության կարգավիճակ սահմանող առկա կառույցների նկատմամբ վստահության ցածր մակարդակը,
  • հաշմանդամության ճանաչման գործող չափորոշիչների անհամապատասխանությունը միջազգային չափորոշիչներին, ինչով պայմանավորված է Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման նոր մոդելի ներդրման անհրաժեշտությունը,
  • հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում «պետություն-մասնավոր հատված» թույլ համագործակցությունը, այդ համագործակցությունը խթանող կառուցակարգերի և իրավական կարգավորումների անկատարությունը,
  • հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսագործունեության միջավայրի մատչելիության, զբաղվածության կամ ինքնազբաղվածության, ինքնուրույն և անկախ սոցիալական ներառումն ապահովող իրավական կարգավորումների և դրանցից բխող կիրառական քայլերի անկատարությունը։
  1. 2000-ական թվականներից սկսած՝ ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, որոնք նպատակաուղղված են երեխայի խնամքի ապաինստիտուցիոնալացմանը և խնամքի այլընտրանքային ձևերի զարգացման միջոցով երեխայի լավագույն շահի՝ ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու իրավունքի իրացմանը։
  2. Կատարված գնահատումները և ոլորտի վիճակագրությունը ցույց են տալիս, որ իրականացված միջոցառումները դեռևս չեն հանգեցրել բավարար արդյունքների, և կարիք կա՝ բարելավվելու իրականացվող գործադրումների արդյունավետությունը և երեխաների իրավունքների գործուն պաշտպանությունը։
  3. Բավարար է միայն նշել, որ երեխաների իրավունքի 2019 թվականի «Քիդզռայթինդեքս» գլոբալ ինդեքսով[6] ՀՀ-ն խիստ ցածր դիրքերում է. 181 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 111-րդ տեղը։[7] Այս համատեքստում մանկական աղքատությունը առավել ցցուն խնդիրներից է։
  4. ՀՀ-ում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության համակարգը ներառում է.
  • Երեխայի որդեգրում,
  • խնամակալության և հոգաբարձության սահմանում,
  • խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի և դաստիարակության ապահովում,
  • վերը նշված երեք միջոցառումների անհնարինության դեպքում շուրջօրյա խնամքի հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության ապահովում:
  1. ՀՀ-ում սոցիալապես անապահով, տարբեր խնդիրներ ունեցող ընտանիքների երեխաների սոցիալական պաշտպանության համակարգը ներառում է ա) ցերեկային կենտրոններում երեխաների խնամքի և դաստիարակության, բ) շուրջօրյա խնամքի հաստատություններում երեխաների ժամանակավոր խնամքի և դաստիարակության, գ) խնդրահարույց ընտանիքների կարողությունների զարգացման ու երեխաների՝ իրենց կենսաբանական ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու առաջնահերթության ապահովում:
  2. Անկախ երեխայի սոցիալական կարգավիճակից՝ երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը ենթադրում է նաև երեխայի կրթության, առողջապահական ծառայություններից, մշակութային ձեռքբերումներից օգտվելու, բնականոն զարգանալու և որպես լիարժեք քաղաքացի ձևավորվելու հնարավորությունների երաշխավորում և դրանց իրականացման ժամանակ խտրականությունների բացառում:
  3. ՀՀ-ում հրատապ խնդիրների թվին են պատկանում կրթության համակարգից որոշ երեխաների դուրս մնալը, մանկակական աղքատությունը, երեխաների աշխատանքային շահագործումը, թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների առկայությունը, հաշմանդամությամբ, ընտանիքներում տիրող սոցիալ-տնտեսական ու հոգեբանական անբարենպաստ վիճակով պայմանավորված շուրջօրյա խնամքի հաստատություններում երեխաների հայտնվելը, ՀՀ տարածքում երեխաներին ուղղված ցերեկային ծառայություններ տրամադրող կառույցների անհավասարաչափ բաշխումն ու այդ ծառայությունների սահմանափակությունը: Երեխաների սոցիալական պաշտպանության համակարգում անհրաժեշտ են.
  • Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրության էական բարելավում,
  • խնամատարության ինստիտուտի թույլ զարգացման պայմաններում այդ ինստիտուտի կայացման ու զարգացման խթանում, այդ թվում՝ գործող ընթացակարգերի բարելավմամբ,
  • երեխաներին մատուցվող սոցիալական ծառայությունների և դրանց ծածկույթի ընդլայնում:
  1. Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում վերջին տարիներին գենդերային հավասարության հաստատմանն ուղղված մի շարք աշխատանքներ են իրականացվել, այնուամենայնիվ, կանանց ու տղամարդկանց միջև գենդերային հավասարության հասնելու ճանապարհին առկա են մի շարք խոչընդոտներ և մարտահրավերներ: Մասնավորապես՝ կանանց նկատմամբ բռնության դրսևորումները, դրանց կանխարգելմանն ուղղված մեխանիզմների անկատարությունը, 1-3 տարեկան երեխաներ ունեցող մայրերին հատկացվող աջակցության, նրանց աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների սահմանափակությունը դեռևս արդիական խնդիրներ են։ Թեև զբաղված կանանց շրջանում մասնագիտական կրթության մակարդակն առավել բարձր է, քան՝ տղամարդկանցը, այնուամենայնիվ, գենդերային ճեղքվածքի ցուցանիշով միջազգային դասակարգման մեջ ՀՀ-ն խիստ անբարենպաստ դիրքում է` 145 երկրների ցանկում վերջին տարիներին 97-102-որդ տեղերի միջակայքում է: Տղամարդկանց համեմատ՝ աշխատաշուկայում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը և միջին աշխատավարձը ցածր է, իսկ եկամուտները՝ էականորեն տարբեր: Ոչ պակաս դերակատարություն ունի նաև գենդերային խտրականության բացառման և կանխարգելմանն ուղղված իրավական կարգավորումների անկատարությունը:
  2. ՀՀ-ում կանանց սոցիալական պաշտպանության համակարգը միտված է՝ նվազեցնելու և կանխարգելելու կանանց նկատմամբ գենդերային խտրականությունը, բռնությունը, թրաֆիքինգը, ինչպես նաև խթանելու ընտանեկան կյանքում, կենցաղում, աշխատանքային ու հասարակական կյանքում նրանց անձնական հնարավորությունների իրացումը:
  3. ՀՀ-ում սոցիալական պաշտպանության համակարգում միգրանտների ինտեգրման և վերաինտեգրման համար իրականացվող գործառույթները միտված են՝ ապահովելու փախստականների, ՀՀ վերադարձողների, տեղահանվածների հավասար իրավունքների և հնարավորությունների, նրանց կարողությունների զարգացման, ամբողջական ու լիարժեք դրսևորման ապահովմանը։

 

 

  1. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

4.1 Սոցիալական պաշտպանության ոլորտի համակարգային լուծումները

 

  1. Սույն ռազմավարությամբ սոցիալական պաշտպանության համակարգը ենթադրում է չորս հիմնական մակարդակ՝ քաղաքականության, ծրագրային, վարչարարության և քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակ: Եթե քաղաքականության մակարդակում նախատեսվում է ՀՀ-ում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանուր տեսլականի մշակում, նպատակների ու գործառույթների հստակ սահմանում, ապա ծրագրային մակարդակը պատասխանատու է գործող ծրագրերի ընդլայնման ու բարելավման, ինչպես նաև նոր ծրագրերի մշակման ու իրականացման համար և այլն։ Վարչարարական մակարդակն ապահովում է այն գործիքները (նույնականացման, հաշվառման համակարգեր և այլն), որոնք օժանդակում են ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակը «պետություն–մասնավոր հատված» համագործակցության կարևոր կողմն է, որի շնորհիվ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հնարավոր է դառնում մատուցվող սոցիալական ծառայությունների պատվիրակումը, դրանց որակի բարելավումը։
  • Սոցիալական պաշտպանության համակարգային շրջանակը պետք է հենված լինի «SMART» (ՀՉՀՊԺ հստակ, չափելի, հասանելի, պատշաճ և ժամանակին) կառուցակարգի վրա: Դրա շնորհիվ մշակվող և իրականացվող ծրագրերը կդառնան հստակ, դրանց արդյունավետությունն ու հասցեականությունը՝ չափելի, կյանքի տարբեր փուլերում սոցիալապես խոցելի խմբերին՝ հասանելի, հնարավոր ցնցումներին, աղետներին ու ճգնաժամերին` պատշաճ, իսկ գործադրման տեսանկյունից՝ ժամանակին:

 4.2 Սոցիալական պաշտպանության ոլորտում Ռազմավարությամբ նախատեսվող գործողությունների շրջանակը

 

  1. Սոցիալական պաշտպանության ոլորտում Ռազմավարությամբ նախատեսվում են ներքոհիշյալ հինգ մակրոնպատակների իրականացում՝ նպատակադրումներով և մանրամասնված քայլերով։

 

  • Սոցիալական պաշտպանության ոլորտի հավասարակշռված, շարունակական, ներառական, փաստերի ու ռիսկերի վրա հիմնված զարգացման ապահովում

Գործողությունների շրջանակի այս բաղադրիչի շրջանակներում ենթադրվում են հետևյալ նպատակադրումներն ու քայլերը.

  • Սոցիալական պաշտպանության ոլորտում գործող ծրագրերի վերանայում, նոր ծրագրերի մշակում և իրականացում, դրանց համապատասխանեցում ժամանակակից մարտահրավերներին, Ռազմավարությամբ ամրագրված սկզբունքներին, գերակա ուղղություններին։
  • ԻՍԾ միասնական գրասենյակի ստեղծում՝ ինտեգրելով սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ուղղություններում ներկայումս գործող գործակալություններն ու տարածքային մարմինները մեկ միասնական կառույցում:
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում և նորարարական տեխնոլոգիաների կիրառում, ինչպես վարչարարության ներքին գործընթացների (back office), այնպես էլ՝ ծառայությունների մատուցման ոլորտում (front office)։
  • Մշտադիտարկման և գնահատման համակարգի ամբողջական ներդրում, որն ինքնաշխատ ակտիվ ռեժիմով կապահովի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի հիմնական ցուցանիշների մշտադիտարկումը՝ արձանագրելով այդ ցուցանիշների էական շեղումները։ Վերջինս հնարավորություն կտա քաղաքականություն մշակողներին և իրականացնողներին՝ ձեռնարկելու միջոցառումներ ծրագրի հետագա բարելավման և նոր ծրագրեր ներդնելու ուղղությամբ:
  • Հետազոտությունների ու վերլուծությունների ինստիտուտի ակտիվ կիրառում, ինչը թույլ կտա մշակել ու բարելավել ոլորտում վարվող քաղաքականությունը գիտակիրառական հենքի վրա:
  • Ոլորտի աշխատակիցների մասնագիտական կարողությունների պարբերական բարձրացում՝ այդ գործընթացում իրականացվող միջոցառումներում տարանջատելով սոցիալական աշխատանքի ու տեխնիկական վարչարարության անձնակազմերին, ներդնելով սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատողների կարողությունների զարգացման բազմագործոն շարունակական գնահատման ու կրեդիտավորման համակարգ։
  • Սոցիալական դեպքի վարման ինստիտուտի ամբողջական ներդնում՝ այն դարձնելով գիտության ու շահադրդվածության հենքի վրա զարգացող ուղղություն, վերաիմաստավորելով սոցիալական աշխատողի առանցքային դերը։
  • Նախագծերի կառավարման ու որոշումների կայացման համար ժամանակակից ռազմավարական գործիքակազմի մշակում ու ներդրում, որոնք կհիմնվեն մասնագիտական գիտելիքների լայն շրջանակի, հետազոտությունների ու վերլուծությունների, այդ թվում՝ վերը ներկայացված «ՀՉՊՀԺ» ուղենիշերի վրա։
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի, դրանց ծավալի, անհատական հասանելիության ու ընթացակարգերի ուղղություններով հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում, այդ ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում հանրության մասնակցության ընդլայնմանը խթանող մեխանիզմների ձևավորում:
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ենթաոլորտներում մշակվող և ներդրվող իրավական ակտերի ազդեցության կարգավորման գնահատման իրականացում, որով կբացառվի որևէ ենթաոլորտում մշակվող իրավական կարգավորումների բացասական ազդեցությունը մյուս ենթաոլորտների վրա, կապահովի առանձին ենթաոլորտների համամասնական և կայուն զարգացումը։
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի հաշվետվողականության ամբողջական համակարգի ներդրում՝ ապահովելով «բաց տվյալների» սկզբունքը։
  • Սոցիալական պաշտպանության ծրագրերի, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների և միջոցների բրենդավորում՝ ապահովելով հանրության շրջանում սոցիալական ծառայությունների բարձր ճանաչելիություն։
  • Սոցիալական պաշտպանության ծառայություններ մատուցող կամ դրանց իրականացմանը նպաստող քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի քարտեզագրում, համակարգային համագործակցության օրենսդրական ու գործնական ամբողջական ու փոխադարձ ընդունելի հիմքերի մշակում ու ներդրում։
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի թափանցիկության բարձրացման և սոցիալապես խոցելի խմբերի համար ծառայություններից օգտվելու ճկունության ու շարունակականության ապահովում:
  • ֆինանսական վճարումներ ենթադրող ծրագրերում առավելագույնս անկանխիկ վճարումների կառուցակարգին անցում՝ ապահովելուվ շահառուների ծառայությունից օգտվելու մատչելիությունը։
  • Տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին, անհրաժեշտ կառուցակարգերի և մեխանիզմների մշակման, համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման աշխատանքներին մասնակցություն:

 

2) Աշխատանքային իրավունքների իրացման պետական երաշխիքների ամբողջական ապահովում և զբաղվածության շարունակական խթանում

 

Գործողությունների շրջանակի այս բաղադրիչի շրջանակներում ենթադրվում են հետևյալ քայլերն ու նպատակադրումները.

  • «Արժանապատիվ աշխատանքը աղքատության հաղթահարման հիմնարար միջոցն է» դրույթի ներառումը և տարածումը սոցիալական պաշտպանության տարբեր ծրագրերում, և ընդհանրապես, հանրության շրջանում։
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության բարեփոխումների իրականացում՝ արժանապատիվ աշխատանքի սկզբունքներին և միջազգային չափանիշներին համահունչ։
  • Աշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային հարաբերությունների վերահսկողության ինստիտուցիոնալ բարելավում:
  • Արհմիությունների ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը խթանող օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում:
  • Կամավորության ինստիտուտի զարգացմանն ուղղված օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումների մշակում և ներդրում։
  • Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները
  • «Կրթություն-աշխատաշուկա» կապի ամրապնդման նպատակով պաշտոնների, մասնագիտությունների ու աշխատանքի նկարագրերի ամբողջական ներդրում, նաև առցանց միջավայրերում ու աշխատանք փնտրողների և գործատուների կողմից կիրառման ապահովում։
  • Հանրակրթական հիմնական և ավագ դպրոցների ավարտական դասարաններում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստող և մասնագիտությունների, պաշտոնների ու աշխատանքի նկարագրերի, ինչպես նաև կրթական մակարդակների վերաբերյալ համապարփակ իրազեկման միջոցների մշակում ու իրականացում։
  • Առաջին անգամ աշխատանք փնտրող, ինչպես նաև արդեն աշխատանքային փորձ և հմտություններ ունեցող անձանց աշխատաշուկայում գործատուի հետ աշխատելու կարողությունների զարգացման, որոշումներ կայացնելու, աշխատանքային միջանձնային հարաբերությունների ձևավորման ու զարգացման, մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրերի իրականացում։
  • ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, միգրացիայի զսպմանը, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց մրցունակության բարձրացմանը, գործատուների համար թափուր աշխատատեղերն արդյունավետ համալրելուն, անձանց ինքնազբաղվածությունը խթանելուն ուղղված զբաղվածության նոր ծրագրերի մշակում ու ներդրում, գործող ծրագրերի վերանայում։
  • Զբաղվածության ծրագրերի կառավարման ընթացակարգերի բարելավում, շահառուների բացահայտման, ներգրավման, նրանց ուղղված ծրագրերի հասցեականության բարձրացում, գործատուների հետ համագործակցության արդյունավետության շարունակական զարգացում։

 

3) Ժողովրդագրական իրավիճակի բարելավում և մարդկային կապիտալի զարգացում

Գործողությունների շրջանակի այս բաղադրիչի շրջանակներում ենթադրվում են հետևյալ քայլերն ու նպատակադրումները.

  • Երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա ուղղակի ազդող հետևյալ հիմնական գործոնների` ծնելիության, բնակչության թվաքանակի մեխանիկական շարժի և կյանքի որակի շարունակական բարելավման ապահովում:
  • Ժողովրդագրական իրավիճակի բարելավման միասնական քաղաքականությունը պետք է ենթադրի տարբեր ոլորտներում համապատասխան ծրագրերի իրագործում, որի նպատակով անկախ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարությունից՝ անհրաժեշտ է մշակել և ընդունել առավել երկարաժամկետ «Ժողովրդագրության զարգացման ազգային ռազմավարություն», որը պետք է նախատեսի բազմակողմանի նորարարական ծրագրերի մշակում և իրագործում։ Վերջինս առաջիկա տարիներին նախ կնվազեցնի բնակչության թվաքանակի կրճատման տեմպերը, այնուհետև կապահովի բնակչության թվաքանակի դանդաղ, իսկ հետագայում նաև բարձր տեմպերով կայուն աճ: Նշված յուրաքանչյուր փուլ պետք է բնորոշվի որոշակի առանձնահատկություններով և նպատակադրումներով, որոնք են.

ա. Բնակչության թվաքանակի կրճատման տեմպերի նվազեցման փուլում անհրաժեշտ է կարևորել ծնելիության ու ամուսնությունների խթանման ծրագրերի ներդրում, ընդ որում՝ ոչ միայն կիրառելով այդ նպատակով ուղղակի դրամական աջակցությունների մեխանիզմները, այլ նաև կարևորելով ոչ նյութական աջակցության ձևերը՝ աջակցություն կրթության, առողջապահության, բնակարանային հասանելիության, ինչպես նաև աշխատանքի տեղավորման և այլ հարցերում։

բ. Բնակչության թվաքանակի դանդաղ աճի փուլում անհրաժեշտ է կարևորել երկրում առկա ենթակառուցվածքների զարգացումը, կրթության և առողջապահական ծառայությունների որակի բարձրացումը, սոցիալական երաշխիքների մեխանիզմների ձևավորումը, տեխնիկա-տեխնոլոգիական անվտանգության մակարդակի բարձրացում։ Դրանք միասնաբար կնպաստեն հայրենադարձության ծավալների ավելացմանը՝ ապահովելով բնակչության թվաքանակի աճ։

գ. Բնակչության արագ տեմպերով աճի փուլում անհրաժեշտ կլինի ապահովել տնտեսական զարգացման գործուն մեխանիզմներ, ներդրումների հրապուրիչ իրական պայմաններ՝ նորարարական տնտեսության զարգացման, որակյալ և արդյունավետ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության համակարգի ձևավորման համար։

  • Վերադարձող միգրանտներին, փախստականներին, տեղահանվածներին` երկրում ներառման ու նրանց աջակցության ցուցաբերման ծրագրերի մշակում և ներդրում:
  • Երիտասարդ ընտանիքների շրջանում ծնելիության խթանմանը, նրանց կողմից ծնողական գործառույթների լիարժեք իրականացմանն ուղղված ծրագրերի մշակում և ներդրում՝ որպես թիրախ այդ ծրագրերում դիտարկելով ամուսնական միջին տարիքի և առաջին անգամ երեխա ունենալու տարիքի նվազեցումը, երիտասարդների շրջանում բնակարանային հասանելիության ապահովումը, ինչպես նաև երեխայի խնամքի նպաստի ժամկետների շարունակական ավելացումը։
  • Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման ծրագրերի մշակում և ներդրում՝ որպես թիրախ այդ ծրագրերում դիտարկելով կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, հայրենադարձություն ծրագրող և/կամ միկրոժողովրդագրական ներուժ ունեցող ընտանիքներին բնակարանների (կամ բնակելի տների) ձեռքբերման պետական աջակցությունը՝ այդ աջակցության շրջանակներում պետության կողմից համաֆինանսավորման չափը ճկուն կախվածության մեջ դնելով ընտանիքների սոցիալական վիճակից ու միկրոժողովրդագրական ներուժից։
  • Մայրության, երեխաների իրավունքների պաշտպանության, ընտանիքի ամապնդմանն ուղղված ծրագրերի մշակում և ներդրում՝ որպես թիրախ դիտարկելով.

ա.Նախադպրոցական տարիքի երեխա, կամ հաշմանդամություն ունեցող երեխա խնամող մայրերի զբաղվածության խթանումը։

բ.Նախադպրոցական կրթական հաստատություններում սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների ընդգրկման ընդլայնումը։

գ.Սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը։

դ.Սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների և այդ ընտանիքների չափահաս անդամների առողջապահական ծառայություններ ստանալու և մշակութային միջոցառումներում ընդգրկվելու հնարավորությունների ընդլայնումը:

 

4) Կարիքների վրա հիմնված իրավունքահենք արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման ապահովում անձի ողջ կյանքի ընթացքում

Գործողությունների շրջանակի այս բաղադրիչի պարագայում ենթադրվում են հետևյալ քայլերն ու նպատակադրումները.

  • Սոցիալապես խոցելի ընտանիքների, սոցիալական տարբեր խմբերի (տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներ, կանայք, փախստականներ և սոցիալական աջակցության կարիք ունեցող այլ խմբեր) կարիքների գնահատման տարբերակված չափորոշիչների սահմանում, օրենսդրորեն այդ չափորոշիչների ամրագրում:
  • Սոցիալապես խոցելի ընտանիքներին, սոցիալական տարբեր խմբերին ուղղված, իրենց կարիքներին համապատասխան թիրախային ծառայությունների փաթեթների մշակում, այդ ծառայությունների հասանելիությունը ապահովող իրավական կարգավորումների մշակում։
  • Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական տարբեր խմբերին տրամադրվող ծառայությունների որակի կտրուկ բարելավում, նման ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական հաստատությունների վերակազմակերպում:
  • Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական տարբեր խմբերին սոցիալական ծառայություններ մատուցող մասնագիտական անձնակազմի, խնամատարության, խնամակալության և որդեգրման սուբյեկտների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակում և ներդրում:
  • Սոցիալական տարբեր խմբերի համար որակյալ ու արժանապատիվ ինստիտուցիոնալ խնամքի ենթակառուցվածքների ու ընթացակարգերի մշակում ու ներդրում։
  • Սոցիալական դեպքի վարման ինստիտուտի ամբողջական կայացում և դրա կիրառումը սոցիալական աջակցության գործընթացների կառավարման ժամանակ։
  • Սոցիալապես խոցելի ընտանիքներին, սոցիալական տարբեր խմբերին ուղղված թիրախային ծրագրերի իրականացման ընթացքում «պետություն-մասնավոր հատված» համագործակցության ակտիվացում, այդ նպատակով տարբեր կազմակերպաիրավական, կառավարման և ֆինանսավորման կառուցակարգերով կազմակերպությունների ձևավորում, այդ կազմակերպությունների լիցենզավորման չափորոշիչների մշակում և ներդրում։
  • Բռնության ենթարկված անձանց (երեխա, կին, տարեց և այլն) իրավունքների պաշտպանության ինստիտուտի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում ու ներդնում՝ որպես թիրախ ունենալով բռնության կանխարգելումը, բացահայտումը և բացառումը, ինչպես նաև բռնության ենթարկվածին անհապաղ աջակցության տրամադրման կենտրոնների ցանցի ստեղծումը և զարգացումը:
  • Երաշխիքային օգնության ապահովում միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց օգնականի տրամադրման համար լրացուցիչ դրամական և ոչ դրամական աջակցության սահմանում:
  • Սոցիալական տարբեր խմբերին խնամքի և աջակցության ցերեկային կենտրոնների ցանցի ձևավորում և ընդլայնում, այդ ցանցի միջոցով նրանց մշակութային և սոցիալական պահանջմունքների առավել լիարժեք բավարարում:
  • Տեղական ինքնակառավարման մակարդակում որոշումների կայացման գործընթացում տարեցների ներուժի ներգրավմանն ուղղված գործուն մեխանիզմների մշակում և համապատասխան իրավական կարգավորումների ապահովում:
  • Պետական կենսաթոշակների շարունակական բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացում, կենսաթոշակների նվազագույն սահմանի և մեկ անձի հաշվարկով աղքատության գծի համադրման արդյունքում։
  • ԱՀԿ գործառույթների, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության բազմակողմանի գնահատման նոր մոդելի մշակում և ներդրում:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման և անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծրագրի մշակում և իրականացում՝ որպես թիրախ ունենալով շրջակա միջավայրի հարմարեցմանն ուղղված գործուն միջոցառումների իրականացումը, հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ենթակառուցվածքների չափանիշների արմատական վերանայումը, առկա խնդիրների ամբողջական քարտեզագրումը, նշված միջոցառումները չապահովելու դեպքում համապատասխան վարչական և իրավական կարգավորումների ապահովում։
  • Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համար համապատասխան օրենսդրական դաշտի մշակումը, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար համայնքահենք ծառայությունների զարգացում։
  • Երեխաների մուտքը խնամքի հաստատություններ կանխարգելող և ընտանիքների կարողությունները զարգացնող աջակցության ծրագրերի ընդլայնում, խնամատարության, խնամակալության և որդեգրման կառուցակարգերի արդիականացում՝ որպես թիրախ ունենալով շահառուների իրավունքների իրացման հնարավորությունների ընդլայնումը, ծրագրերի և իրականացման ընթացակարգերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը։
  • Գենդերային հիմնախնդիրների ռազմավարական ուղենիշերի հենքի վրա՝ հանրային որոշումների կայացման գործընթացում, սոցիալ-տնտեսական, կրթության և գիտության, առողջապահության և այլ ոլորտներում գենդերային խտրականության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակում և ներդրում:
  • Կանանց աշխատաշուկայում ինտեգրվելու ու արժանապատիվ աշխատանքի, այդ թվում՝ համահունչ վարձատրության իրական կարգավորումների մշակում և ներդրում։
  • Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց դեպքերի կանխարգելման ու հետևանքների վերացմանն ուղղված նոր ծրագրերի մշակում և ներդրում՝ որպես թիրախ ունենալով սոցիալական պաշտպանության ոլորտի ու ոստիկանության աշխատողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև հորիզոնական, գործուն համակագործակցային ընթացակարգերի ու գործիքակազմի մշակումն ու կիրառումը, ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։
  • Փախստականների, վերադարձողների և տեղահանվածների կարիքների գնահատման մեթոդաբանության մշակում, նրանց մոտ առկա խնդիրների ներառում սոցիալական դեպքի վարման ընթացակարգերում, կարիքների վրա հիմնված ծառայությունների փաթեթների մշակում և տրամադրում։

 

5) Աղքատության փուլային հաղթահարման հնարավորությունների ստեղծում՝ սոցիալական համալիր աջակցության, տնտեսական կայունության և զբաղվածության խթանման միջոցով

Գործողությունների շրջանակի այս բաղադրիչի շրջանակներում ենթադրվում են հետևյալ քայլերն ու նպատակադրումները.

  • ՄԱԿ-ի աղքատության կրճատման իրավունքահենք մոտեցումների և դրանց շրջանակում նախանշված անձի առաջնահերթ իրավունքների սահմանումները, որոնք կնպաստեն անձի մոտ ի հայտ եկած կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարմանը։
  • ՀՀ բնակչության շրջանում աղքատության կրճատմանը, մասնավորապես՝ նաև մանկական աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերի մշակում և ներդրում:
  • Սոցիալական պաշտպանության դիմակայությունը ճգնաժամային իրավիճակներում բարձրացնելու նպատակով սննդի բանկի ձևավորման (պահուստային սննդի պաշարների կուտակում) համար անհրաժեշտ իրավական կարգավորումների և դրանց կիրառման համար անհրաժեշտ ընթացակարգերի մշակում և ներդրում:
  • Որպես ոչ դրամական աջակցության ընդլայնման մեխանիզմներ դիտարկել կրթության, առողջապահության, մշակույթի ոլորտներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցության գործուն ծրագրերի ներդրում, որոնք հիմնված կլինեն մարդու իրավունքների սկզբունքի վրա՝ ապահովելով այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը։
  • Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց դեպի աշխատանք ուղղորդող զբաղվածության նոր ծրագրերի մշակում և ներդրում, որոնք կդառնան կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու հիմնական միջոց։
  • Բնակչության անապահովության գնահատման գործող մոդելի բարելավում, նոր մոդելի մշակում և ներդրում, որը կապահովի եկամտի վրա հիմնված օբյեկտիվ գնահատում՝ ամրագրելով այդ գնահատման թափանցիկ և բնակչության համար ընկալելի կառուցակարգի կիրառումը և միաժամանակ կմղի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների աշխատունակ անդամներին դեպի աշխատանք, բացառելով նրանց շրջանում նպաստից կախվածության ձևավորումը։
  • Բնակչության կյանքի որակի գնահատման նոր մեթոդաբանության մշակում և ներդրում, դրանից բխող աղքատության նվազեցմանը նպաստող և ծայրահեղ աղքատությունը բացառող նոր ծրագրերի իրականացում։
  • Անապահովության նպաստ ստացող բնակչության վարկունակության գնահատման վերանայում։
  • Սոցիալական աջակցության թիրախների հստակեցում՝ տարբերակելով կարգավիճակից և իրավիճակից բխող աջակցությունները, ինչպես նաև երեխաներին ուղղված աջակցության նպաստների համակարգի հետագա զարգացում և բարելավում։
  • Սոցիալական աջակցության ձևերի ընդլայնում՝ զարգացնելով անհրաժեշտ ծառայությունները և ոչ դրամական աջակցությունները, որպես թիրախ ունենալով բազմաչափ աղքատության գնահատման բաղադրիչների ապահովումը, ոչ դրամական աջակցությունների ուղղորդումը առավելապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հասարակությունում ներառելուն, նրանց ինքնուրույնությունը զարգացնելուն։
  • Սոցիալական տրանսֆերտներից դեպի միասնական տրանսֆերտ՝ «Միասնական եկամտի» կամ «Անձին հետևող եկամտի» փորձնական ծրագրի մշակում և պիլոտային իրականացում։

 

  1. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
  1. Ռազմավարության ներդրման առաջընթացի և ակնկալվող արդյունքի գնահատման հիմնական մշտադիտարկման ցուցանիշներն ըստ գործողությունների շրջանակի ներկայացված են աղյուսակ 1-ում։
  2. Ներկայացված մշտադիտարկման ցուցանիշների համար հիմք են ծառայել մի կողմից Ռազմավարության գերակա ուղղությունները, նախատեսվող ծրագրերը, սկզբունքներն ու առաքելությունը, իսկ մյուս կողմից՝ սոցիալական ոլորտում միջազգային հեղինակային ինդեքսները, որոնք հրապարակվում են համապատասխան կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա և ներառում են աշխարհի մի շարք երկրներ` այդ թվում նաև ՀՀ-ն:
  3. Ռազմավարության մշտադիտարկման և արդյունավետության գնահատումը կիրականացվի՝ այդ նպատակով մշակված կարգի և մեթոդաբանությանը համապատասխան:

 

Աղյուսակ 1. Ռազմավարության ներդրման առաջընթացի և ակնկալվող արդյունքի գնահատման հիմնական մշտադիտարկման ցուցանիշներ

  • Սոցիալական պաշտպանության ոլորտի հավասարակշռված, շարունակական, ներառական, փաստերի ու ռիսկերի վրա հիմնված զարգացման ապահովում

 

Հ/Հ

Վերջնարդյունք

Ցուցիչներ

1.       

Վարչարարության, ծառայությունների մատուցման, մշտադիտարկման ու գնահատման համակարգի, միասնական տեղեկատվական համակարգի, ծրագրերի կառավարման արդյունավետ գործիքների ներդրում

·  Տեղեկատվական համակարգում գործընթացն օպտիմալացնող գործիքների ներդրում՝ տարեկան առնվազն 2 գործիք։

·  Մշտադիտարկում իրականացված ծրագրերի տարեկան թիվը՝ առնվազն 20 ծրագիր։

·  Գնահատված ծրագրերի տարեկան թիվը՝ առնվազն 20 ծրագիր:

2.      

Որակյալ, հասցեական և մատչելի սոցիալական ծառայությունների մշակում և ներդրում

Բնակչության թվաքանակում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մասնաբաժնի նվազում՝ տարեկան առնվազն 2%-ով

3.      

Բարձր որակավորում ունեցող սոցիալական աշխատանքի և վարչական կառավարման մասնագետների առկայություն

·   Ոլորտում տարվա ընթացքում վերապատրաստված մասնագետների թիվը` ոչ պակաս, քան ոլորտում աշխատողների ընդհանուր թվի 25%-ը։

·   Մասնագիտական կարողությունների միջին կրեդիտի աճ, տարեկան 5%-ով:

4.      

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովում, մատուցվող ծառայությունների և իրականացվող ծրագրերի բրենդավորում

Իրականացված իրազեկման արշավների թիվ՝ տարեկան առնվազն 4 արշավ՝ նախօրոք մշակված միջոցառումների ծրագրով

5.      

Սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ենթաոլորտներում մշակվող և ներդրվող իրավական ակտերի ազդեցության կարգավորման գնահատման համակարգի ներդրում

Ազդեցության կարգավորման գնահատում անցած իրավական ակտերի թիվը տարվա ընթացքում՝ ոչ պակաս քան իրավական ակտերի 30%-ը

6.      

Սոցիալական պաշտպանության ծառայություններ մատուցող կամ դրանց իրականացմանը նպաստող քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի քարտեզագրում

ԱՍՀՆ հետ համագործակցող սոցիալական ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների թվի աճ տարվա ընթացքում առնվազն 5%-ով:

 

7.      

ԻՍԾ միասնական գրասենյակի ստեղծում՝ ինտեգրելով սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ուղղություններում ներկայում գործող գործակալություններն ու տարածքային մարմինները մեկ միասնական կառույցում

·   Ձևավորված միասնական գրասենյակ և դրա արդյունավետ գործունեություն (արդյունավետությունը գնահատվում է սահմանված կարգով)։

·   ԻՍԾ միասնական գրասենյակների թվի տարեկան աճ՝ առնվազը երեք կենտրոններով։

8.      

Սոցիալական դեպքի վարման ինստիտուտի ամբողջական ներդրում

·  Վարվող սոցիալական դեպքերի թվի աճ՝ տարեկան առնվազն 20%-ով։

9.      

Հետազոտությունների ու վերլուծությունների ինստիտուտի ներդրում և ակտիվ կիրառում

·  Ոլորտում իրականացված հետազոտությունների թիվը տարեկան մինչև 5 հետազոտություն։

·  Ոլորտում իրականացված վերլուծությունների թիվը՝ տարեկան  մինչև 10 վերլուծություն։

10.    

Սոցիալական պաշտպանության ոլորտի հաշվետվողականության ամբողջական համակարգի ներդրում

Հրապարակված հաշվետվությունների թիվ՝ տարեկան մինչև  20 հաշվետվություն

11.     

ֆինանսական վճարումներ ենթադրող ծրագրերում առավելագույնս անկանխիկ վճարումների կառուցակարգին անցում

Վճարումների անկանխիկ իրականացման տարեկան աճ՝ առնվազն 10%-ով

12.    

Կայուն զարգացման նպատակների ինդեքս

Ինդեքսի բարելավում՝ տարեկան առնվազն 2%-ով

 

2) Աշխատանքային իրավունքների իրացման պետական երաշխիքների ամբողջական ապահովում և զբաղվածության շարունակական խթանում

 

Հ/Հ

Վերջնարդյունք

Ցուցիչներ

1.       

ՀՀ աշխատանքային օրենսդրության բարեփոխումների իրականացում՝ արժանապատիվ աշխատանքի սկզբունքներին և միջազգային չափանիշներին համահունչ, ինչպես նաևաշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային հարաբերությունների վերահսկողության համակարգի կատարելագործում։

·    Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների հնարավորինս համապատասխանեցում ՀՀ կողմից ստանձնած ԱՄԿ 8 հիմնարար կոնվենցիաների և Եվրոպական սոցիալական խարիտայի պահանջներին

·    Աշխատանքային հարաբերությունների վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթների ընդլայնում և այդ կապակցությամբ 2 իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցություն:

2.      

Արհմիությունների ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը խթանող օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում

 

·    Արհմիությունների ոլորտը կարգավորող օրենսդրության վերանայմանն ու բարելավմանն ուղղված 1 նախագծի մշակում

3.      

Կամավորության ինստիտուտի զարգացմանն ուղղված օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումների մշակում և ներդրում

 

·    «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի մշակում: 

4.      

Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։

 

·    Տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձի վերանայմանն ուղղված իրականացված  առնվազն 1 ուսումնասիրություն։

·    Ուսումնասիրությունների հիման վրա՝ ըստ անհրաժեշտության  իրավական ակտի վերանայում։

5.      

«Կրթություն-աշխատաշուկա» կապի ամրապնդման նպատակով պաշտոնների, մասնագիտությունների ու աշխատանքի նկարագրերի ամբողջական ներդրում

·     Մշակված պաշտոնների, մասնագիտությունների ու աշխատանքի նկարագրերի թվի աճ՝ տարեկան առնվազն 10%-ով։

6.      

Կրթական տարբեր մակարդակներում  սովորողների, աշխատաշուկայում աշխատանք փնտրողների ու գործազուրկների մասնագիտական կողմնորոշման իրականացում

·    Մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանության մշակում՝ տարեկան առնվազն 2 մեթոդաբանություն։

·    Մասնագիտական կողմնորոշում անցած անձանց թվի աճ՝ տարեկան առնվազն 10%-ով։

7.      

Զբաղվածության պետական ծրագրերի կատարելագործում, հասցեականության մեծացում և նոր ծրագրերի մշակում

 

·    Ֆինանսական միջոցների առկայության դեպքում` մշակված նոր ծրագրեր Վերանայված ծրագրերի թիվ՝ առնվազն տարեկան ծրագրերի 5%-ով։

·    Ծրագրերում ընդգրկված շահառուների թվի աճ՝ տարեկան առնվազն 10%-ով։

·    Ծրագրերի իրականացման արդյունքում աշխատանքի տեղավորվածների թվի աճ՝ տարեկան առնվազն 10%-ով

8.      

Զբաղվածության պետական ծրագրերի կառավարման ընթացակարգերի բարելավում,  ծրագրերի շրջանակում գործատուների հետ համագործակցության արդյունավետության շարունակական զարգացում

·    Զբաղվածության ոլորտում համագործակցող կազմակերպությունների թվի աճ՝ տարեկան առնվազն 5%-ով։

·    Խորհրդատվություն ստացած անձանց թվի աճ՝ տարեկան առնվազն 10%-ով:

·    Ամենամյա պետական ծրագրի ֆինանսական ցուցանիշների կատարողական` տարեկան  ոչ պակաս, քան 80%  և ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողական՝ տարեկան ոչ պակաս քան 85%:

 

3) Ժողովրդագրական իրավիճակի բարելավում և մարդկային կապիտալի զարգացում

 

Հ/Հ

Վերջնարդյունք

Ցուցիչներ

1.       

ՀՀ ժողովրդագրության զարգացման ազգային ռազմավարություն

Մեկ միասնական ռազմավարության մշակում

2.      

Հայրենադարձությունը խթանող ծրագրի ներդրում

·    Մշտական բնակության վերադարձողների թվի աճ՝ տարեկան մինչև 2%-ով։

·    ՀՀ-ից մշտապես մեկնողների թվի կրճատում՝ տարեկան առնվազն 5%-ով։

3.      

ժողովրդագրական իրավիճակի վրա ուղղակի ազդեցություն ունեցող հիմնական գործոնների բարելավում

·    Ծնելիության աճ՝ տարեկան մինչև 1%-ով։

·    Բնակչության թվաքանակի նվազման տեմպերի կրճատում՝ տարեկան առնվազն 3%-ով։

·    Ամուսնության միջին տարիքի կրճատում՝ տարեկան առնվազն 0.5 տարով:

·    Ամուսնալուծությունների թվի կրճատում՝ տարեկան 1%-ով:

4.      

Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման ծրագրերի մշակում և ներդրում

Շահագործման հանձնվող սոցիալական բնակարանների մակերեսների աճ՝ տարեկան 2%-ով։

5.      

Մայրության, երեխաների իրավունքների պաշտպանության, ընտանիքի ամրապնդմանն ուղղված ծրագրերի մշակում և ներդրում

·    Նախադպրոցական տարիքի երեխա խնամող զբաղված մայրերի թվի տարեկան աճ՝ առնվազն 2%-ով։

·    Հաշմանդամություն ունեցող երեխա խնամող զբաղված մայրերի թվի տարեկան աճ՝ առնվազն 2%-ով։

·    Նախադպրոցական կրթական հաստատություններում ընդգրկված սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների թվի տարեկան աճ՝ առնվազն 2%-ով։

·    Մասնագիտական կրթություն ստացած սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների թվի տարեկան աճ՝ առնվազն 2%-ով։

·    Առողջապահական ծառայություններ ստացած սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների թվի տարեկան աճ՝ առնվազն 3%-ով և ընտանիքների չափահաս անդամների թվի տարեկան աճ՝ առնվազն 3%-ով։

6.      

Մարդկային զարգացման ինդեքս

Ինդեքսի բարելավում՝ տարեկան 1.5%-ով

 

 

 

4) Կարիքների վրա հիմնված իրավունքահենք արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման ապահովում անձի ողջ կյանքի ընթացքում

Հ/Հ

Վերջնարդյունք

Ցուցիչներ

1.       

Սոցիալապես խոցելի ընտանիքների, սոցիալական տարբեր խմբերի (տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներ, կանայք, փախստականներ, տեղահանվածներ և սոցիալական աջակցության կարիք ունեցող այլ խմբեր) կարիքների գնահատման տարբերակված չափորոշիչների սահմանում

Նշված խմբերից յուրաքանչյուրի համար սահմանված չափորոշիչների փաթեթ

 

2.      

Սոցիալապես խոցելի ընտանիքներին, սոցիալական տարբեր խմբերին ուղղված՝ իրենց կարիքներին համապատասխան թիրախային ծառայությունների փաթեթների մշակում

Մշակված փաթեթների թիվ՝ մեկական փաթեթ յուրաքանչյուր սոցիալական խմբի համար։

3.      

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական տարբեր խմբերին տրամադրվող ծառայությունների որակի կտրուկ բարելավում

Մատուցվող ծառայությունների որակից շահառուների գոհունակության աստիճան՝ առնվազն շահառուների 80%-ի գոհունակություն (գնահատվում է հետազոտության արդյունքում)

4.      

Ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական հաստատությունների վերակազմակերպում

Վերակազմակերպված հաստատությունների թիվ՝ տարեկան մինչև 5 հաստատություն

5.      

Սոցիալական ծառայություններ տրամադրող վերապատրաստված մասնագետներ

Տարեկան վերապատրաստված մասնագետների տեսակարար կշիռը՝ առնվազն մասնագետների ընդհանուր թվի 30%-ը

6.      

Խնամքի ենթակառուցվածքների ու ընթացակարգերի բարելավում

Մշակված ընթացակարգերի թիվ՝ տարեկան առնվազն 1 ընթացակարգ

7.      

«Պետություն-մասնավոր հատված» համագործակցության ակտիվացում

Պետության հետ համագործակցող կազմակերպությունների թվի տարեկան աճ՝ առնվազն 1 կազմակերպությունով։

8.      

Բռնության ենթարկված անձանց (երեխա, կին, տարեց և այլն) իրավունքների պաշտպանության ինստիտուտի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում ու ներդնում

Մշակված ծրագրերի թիվ՝ տարեկան առնվազն 1 ծրագիր։

9.      

Միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց օգնականի տրամադրում

Մշակված ծրագրերի թիվ՝ տարեկան առնվազն 1 ծրագիր։

Օգնականի ծառայությունից օգտվող անձանց թվի աճ՝ տարեկան առնվազն 5%-ով։

10.    

Խնամքի և աջակցության ցերեկային կենտրոնների ցանցի ձևավորում և ընդլայնում

Ձևավորված ցերեկային նոր կենտրոնների թիվ՝ տարեկան առնվազն կենտրոն։

Կենտրոնների արդյունավետության գնահատում (գնահատվում է հետազոտության արդյունքում)։

11.     

Տեղական ինքնակառավարման մակարդակում որոշումների կայացման գործընթացում տարեցների ներուժի ներգրավում

Մշակված իրավական ակտերի թիվ՝ տարեկան մինչև 3 իրավական ակտ։

 

12.    

Պետական կենսաթոշակների շարունակական բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացում

·    Կենսաթոշակների բարելավմանն ուղղված իրավական ակտերի թիվ՝ տարեկան մինչև 5 իրավական ակտ։

·    Կենսաթոշակների ինդեքսավորմանն ուղղված իրավական ակտերի թիվ՝ տարեկան մինչև 5 իրավական ակտ։

13.    

Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծրագրի մշակում և շրջակա միջավայրի հարմարեցմանն ուղղված գործուն միջոցառումների իրականացում

Հիմնախնդրին առնչվող իրավական ակտերի մշակում՝ տարեկան առնվազն մեկ ծրագիր

14.    

Հաշմանդամության բազմակողմանի գնահատման նոր մոդելի մշակում և ներդրում

·    Մշակված և ներդրված մեկ մոդել։

·    Նոր մոդելի պահանջներին համապատասխան հաշմանդամության կարգավիճակ ստացած անձանց թվի աճ՝ տարեկան առնվազն 20%-ով։

15.    

Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համար համապատասխան օրենսդրական դաշտի մշակում, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար համայնքահենք ծառայությունների զարգացում

Հիմնախնդրին առնչվող իրավական ակտերի մշակում՝ առնվազն մեկ իրավական ակտ

16.    

Երեխաների մուտքը խնամքի հաստատություններ կանխարգելող և ընտանիքների կարողությունները զարգացնող աջակցության ծրագրերի ընդլայնում

Մշակված ծրագրերի թիվ՝ տարեկան առնվազն մեկ ծրագիր։

 

17.    

Գենդերային խտրականության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակում և ներդրում

·      Մշակված ծրագրերի թիվ՝ տարեկան առնվազն մեկ ծրագիր։

 

18.    

Կանանց աշխատաշուկայում ինտեգրվելու ու արժանապատիվ աշխատանքին ուղղված ծագրերի մշակում և ներդրում

·    Հիմնախնդրին առնչվող առնվազն մեկ ծրագրի իրականացում։

 

19.    

Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց դեպքերի կանխարգելմանն ու հետևանքների վերացմանն ուղղված նոր ծրագրերի մշակում և ներդրում

·    Հիմնախնդրին առնչվող իրավական ակտերի մշակում՝ տարեկան մինչև 5 իրավական ակտ։

·    Մշակված ծրագրերի թիվ՝ տարեկան մինչև 3 ծրագիր։

 

20.    

Փախստականների, ՀՀ վերադարձողների և տեղահանվածների կարիքների գնահատման մեթոդաբանության մշակում, նրանց մոտ առկա խնդիրների ներառում սոցիալական դեպքի վարման ընթացակարգերում, կարիքների վրա հիմնված ծառայությունների փաթեթների մշակում և տրամադրում

·    Կարիքների գնահատման մշակված մեկ միասնական մեթոդաբանություն՝ ըստ միգրացիոն հոսքերի (փախստականներ, վերադարձողներ, տեղհանվածներ և այլն) դասակարգման։

·    փախստականներին, վերադարձողներին, տեղահանվածներին և այլ միգրացիոն հոսքերում ընդգրկված անձանց սոցիալական պաշտպանությանն ուղղված մշակված ծրագրերի թիվ՝ տարեկան մինչև 3 ծրագիր։

·    Սոցիալական դեպքերի թիվ, որում որպես շահառու հանդես են գալիս միգրանտները, ոչ պակաս քան վարվող դեպքերի 5%-ը։

21.    

Սոցիալական զարգացման ինդեքս

Ինդեքսի բարելավում՝ տարեկան 3%-ով

22.    

Գենդերային զարգացման ինդեքս

Ինդեքսի բարելավում՝ տարեկան 0.1%-ով

23.    

Գենդերային անհավասարության ինդեքս

Ինդեքսի բարելավում՝ տարեկան 2.5%-ով

24.    

Գենդերային ճեղքվածքի ինդեքս

Ինդեքսի բարելավում՝ տարեկան 2.5%-ով

25.    

Երեխաների իրավունքի ինդեքս

Ինդեքսի բարելավում՝ տարեկան 5%-ով

 

5) Աղքատության փուլային հաղթահարման հնարավորությունների ստեղծում՝ սոցիալական համալիր աջակցության, տնտեսական կայունության և զբաղվածության խթանման միջոցով

Հ/Հ

Վերջնարդյունք

Ցուցիչներ

1.       

Սոցիալական աջակցության ձևերի ընդլայնման, թիրախների և միջոցների սահմանման իրավական նոր լուծումներ

Հիմնախնդրին առնչվող առնվազն մեկ իրավական ակտի մշակում։

 

2.      

Որպես ոչ դրամական աջակցության կրթության, առողջապահության, մշակույթի ոլորտներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցության ծրագրերի իրականացում

·    Հիմնախնդրին առնչվող առնվազն մեկ իրավական ակտի մշակում։

·    Մշակված ծրագրերի թիվ՝ տարեկան առնվազն մեկ ծրագիր։

·    Ոչ դրամական ծառայություններ ստացող շահառուների թվի տարեկան աճ՝ առնվազն 10%-ով։

3.      

Անապահովության գնահատման նոր համակարգի առկայություն, որն ապահովում է աշխատանքի խթանման և անապահովության ֆինանսական աջակցության հասցեականության բարձրացման լուծումներ

·    Մշակված մեկ նոր համակարգ

4.      

Բնակչության կյանքի որակի շարունակական բարելավում

·    Աղքատության մակարդակի նվազում՝ տարեկան առնվազն 0,3%-ով։

·    Մանկական աղքատության նվազում՝ տարեկան առնվազն 1%-ով։

·    Գնահատված կյանքի որակի բարելավում՝ տարեկան առնվազն 3%-ով (գնահատվում է հետազոտության արդյունքում)։

5.      

Բնակչության շրջանում եկամուտների անհավասարաչափ բաշխման կրճատմանն ուղղված ծրագրի մշակում և իրականացում

·    Մշակված տարեկան առնվազն 1 ծրագիր

·    Ջինի գործակցի կրճատում՝ տարեկան առնվազն 3%-ով։

6.      

ճգնաժամային իրավիճակներում սոցիալական պաշտպանության դիմակայության բարձրացում

Սննդի բանկի ձևավորմանն ուղղված իրավական ակտերի մշակում՝ մեկ իրավական ակտ

7.      

Սոցիալական հնարավորությունների ինդեքս

Ինդեքսի բարելավում՝ տարեկան 1.5%-ով

 

  1. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
  1. Ռազմավարության շրջանակներում առանձնացվում են ներքոհիշյալ ռիսկերը և դրանց կառավարման սկզբունքները.
  • Ռիսկ 1. Իրականացվող համակարգային փոփոխությունների նկատմամբ հանրային դիմադրությունը։ Այս ռիսկի կառավարումը, որի արդյունքում ակնկալվում է ռիսկի ազդեցության նվազեցում, պետք է հենվի ռազմավարության իրականացմանը հանրային մասնակցայնության ապահովման և ռազմավարության արդյունքների վերաբերյալ հանրության պարբերաբար և ամբողջական իրազեկման վրա։
  • Ռիսկ 2. Փոփոխությունների ժամանակատարությունը, որը պահանջում է հստակ ծրագրում և միջանկյալ արդյունքների առանձնացում։ Այս ռիսկի կառավարման հիմնական միջոցներ պետք է դառնան փաստարկված նպատակային և արդյունավետ միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակումը և այդ ծրագրերի մեկ կամ երկու տարվա պարբերականությամբ մշտադիտարկման և արդյունավետության գնահատման իրականացումը, արդյունքների հրապարակումը։
  • Ռիսկ 3. Ռեսուրսների անբավարարություն՝ (մարդկային, ինստիտուցիոնալ կարողություններ, ֆինանսական)։ Այս ռիսկի կառավարման հիմնական միջոց պետք է դառնա «պետություն‒մասնավոր հատված» համագործակցության շարունակական զարգացումը, սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատողների շարունակական վերապատրաստման և որակավորման բարձրացման միջոցառումների արդյունավետ իրականացումը, աշխատողների կարողությունների զարգացման կրեդիտավորումը, կարողությունների պարբերաբար ու մուտքային ստուգումների նոր համակարգի ներդրումը, կրթական հաստատություններում սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների պատրաստման որակի էական և արմատական բարձրացումը, երկրի տնտեսական զարգացման բոլոր ուղղություններով ռեսուրսների ապահովվածության կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման իրականացումը, ինչպես նաև բոլոր ծրագրերի ֆինանսական գնահատումն ու ճգնաժամային ծրագրումը։
  • Ռիսկ 4. Քաղաքական շահարկումներն ու ապատեղեկատվության տարածումը։ Այս ռիսկի կառավարումն ամբողջապես պետք է հիմնվի երկրում վարվող բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման ռազմավարության մշակման և դրա իրականացման վրա, որտեղ սոցիալական պաշտպանության ոլորտը կհանդիսանա մի առանձին մաս։
  • Ռիսկ 5. Տարբեր գերատեսչությունների միջև համագործակցային ամուր շրջանակի բացակայություն։ Այս ռիսկի կառավարումը պետք է հիմնվի տարբեր պետական գերատեսչությունների միջև ամուր համագործակցության ձևավորման, ինչպես նաև պետական և ոչ պետական հատվածների միջև համագործակցության շարունակական խթանման, պետական գերատեսչությունների համագործակցության ճկունության բարձրացման վրա։
  • Ռիսկ 6. Ռազմավարության իրականացման ընթացքում հնարավոր են որոշակի գործողությունների ժամկետների երկարաձգումներ՝ պայմանավորված լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու հանգամանքով։ Այս ռիսկի կառավարման հիմքում պետք է դրվեն մշտադիտարկման և գնահատման, տարբեր կառույցների կողմից իրականացվող վերլուծությունների և հետազոտությունների արդյունքները, որոնք թույլ կտան վերանայել աշխատանքների կատարման ժամկետները, իրականացվող ծրագրերի ընթացքը՝ հանգեցնելով նոր ծրագրերի ներդրման, գործող ծրագրերի դադարեցման։
  • Ռիսկ 7. Կլիմայի փոփոխության բացասական ազդեցության, համաճարակային, պատերազմական և այլ տեխնածին ու բնածին աղետներն ու սոցիալ-տնտեսական ցնցումները կարող են նպաստել սոցիալական ճգնաժամի հասունացմանը, հասարակության խոցելի խմբերի սոցիալական վիճակի վատթարացմանն ու նոր խմբերի ձևավորմանը՝ հանգեցնելով արդյունքային ցուցանիշների թերակատարմանը։ Այս ռիսկի կառավարման համար պետք է մշակել ճգնաժամային ռիսկերի սոցիալական կառավարման ծրագիր, որտեղ կնախատեսվեն ճկուն հրատապ սոցիալական ծրագրերի տարբեր սցենարներ։ Մյուս կողմից՝ խնդրի լուծում կարող է հանդիսանալ պարենային բանկի ձևավորումը, գյուղատնտեսության ապահովագրության ինստիտուտի ներդրումը, ինչպես նաև ճկուն ու արդյունավետ տեղեկատվական համակարգերի ձևավորումը։
  • Ռիսկ 8. Ռազմավարության իրականացման ընթացքում համակարգային նորամուծությունների հետ կապված հնարավոր են որոշակի խնդիրներ։ Այս ռիսկի կառավարման համար անհրաժեշտ է մի կողմից ոլորտի աշխատողների իրականացվող բարեփոխումների վերաբերյալ շարունակաբար իրազեկում, որոշումների կայացման հարցում նրանց մասնակցության և ինքնուրույնության ընդլայնում, մյուս կողմից՝ հանրության համար ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքն առավել թափանցիկ դարձնելուն ուղղված քայլեր։ Լուծում կհանդիսանա նաև «Սոցիալական նորարարությունների լաբորատորիայի» հիմնադրումը, որտեղ կիրագործվեն բարեփոխումային նորամուծությունների մշակումներ՝ հիմնված հետազոտությունների և գնահատումների վրա։

 

  1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
  1. Սոցիալական պաշտպանության պետական ֆինանսավորումը Ռազմավարության իրականացման հիմնական կայուն աղբյուրն է։
  2. Վիճակագրությունը վկայում է, որ սկսած 2016 թվականից՝ սոցիալական բյուջեի մասնաբաժինը ինչպես ՀՆԱ-ում, այնպես էլ՝ պետական բյուջեում ունի նվազման միտում։
  3. Մյուս կողմից՝ հատկանշական է, որ ՏՀԶԿ 37 երկրներում սոցիալական պաշտպանության ոլորտում պետական ծախսերի միջին մասնաբաժինը ՀՆԱ-ում 20.1% է, իսկ ՀՀ-ում՝ 6.8%։ ՏՀԶԿ երկրներում նվազագույն ցուցանիշը Մեքսիկայում է՝ 7.5%, առավելագույնը Ֆրանսիայում՝ 31.2%: Եվրամիության երկրներում նույնանուն միջին ցուցանիշը՝ 19.2% է։ Նույն ՏՀԶԿ երկրներում սոցիալական պաշտպանության ոլորտում ոչ պետական ծախսերի միջին մասնաբաժինը ՀՆԱ-ում՝ 3% է։
  4. Ռազմավարության գործողության ժամկետում նախատեսվում է յուրաքանչյուր տարի հնարավորության շրջանակում սոցիալական պաշտպանության պետական ծախսերի և պետական բյուջեյի ծախսային մասի հարաբերակցության աճ՝ տնտեսական աճի տոկոսի չափով։
  5. Ռազմավարության՝ ըստ միջոցառումների ֆինանսական գնահատականը կիրականացվի միջնաժամկետ ծախսային ծրագրերով։

 

  1. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
  1. Ռազմավարությունը կիրականացվի հավելված 2-ով նախատեսված 2020-2025 թվականների միջոցառումների ծրագրով։ Ընդ որում, սոցիալական պաշտպանության որոշ ենթաոլորտներ կարող են կարգավորվել առանձին ռազմավարություններով, որոնց սկզբունքները և մոտեցումները չեն կարող հակասել սույն ռազմավարության դրույթներին։
  2. Ռազմավարության ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է հետևյալ աղբյուրներից.
  • ՀՀ պետական բյուջե (ՀՀ պետական բյուջեից՝ շահագրգիռ նախարարություններին տրամադրվող միջոցների շրջանակում)։
  • Միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում, սեփական ֆոնդեր։
  • Հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում։
  • ՀՀ օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ:

 

  1. ԱՍՀՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
  1. Ռազմավարության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն կլինի վերանայել ԱՍՀՆ գործառույթները և նախատեսել նոր գործառույթներին համահունչ, ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ՝ որպես թիրախ դիտարկելով իրականացվող գործառույթների արդյունավետության բարելավումն ու ստորաբաժանումների պատասխանատվության շրջանակների հստակեցումը։

 

  1. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
  1. Նախատեսվում է ներդնել սոցիալական պաշպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման նոր մեթոդաբանություն և կարգ, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման համար պահանջվող տեղեկատվական համակարգ, որը կնպաստի ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատմանը, ծագած խնդիրների հստակեցմանը և հնարավոր լուծումների մշակմանը: Ռազմավարության գնահատումը կիրականացվի նաև մշտադիտարկման և գնահատման այլընտրանքային ձևերի՝ պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծության, քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող հետազոտությունների, զեկույցների միջոցով:
  2. Հետևյալ ոլորտային հանձնաժողովների և խորհուրդների կողմից ստացված դիտարկումներն ու վերլուծությունները ևս կհանդիսանան մշտադիտարկման և գնահատման աղբյուր.
  • Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով։
  • Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով։
  • Կանանց հարցերով խորհուրդ։
  • Նախարարին կից հասարակական խորհուրդ։
  • Հանրապետական եռակողմ հանձնաժողով։
  • Պետական վերահսկողական ծառայության հաշվետվություններ։
  • ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվետվություններ։
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվություն։
  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաշվետվություններն ու վերլուծությունները և այլն։
  • Discussed

    03.07.2020 - 20.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2812

Print

Suggestions

Աիդա Մուրադյան

20.07.2020

Շատ ողջունելի անդրադարձը նաև համայնքային սոցիալական ծառայություններին: սոցիալական ծառայությունների կայացման տեսանկյունից սա կարևոր ձեռքբերում է: Սոցիալական ծառայությունները պետք է մատուցվեն քաղաքացիներին հնարավորինս մոտ կանգնած մարմնի կողմից և Հայաստանի դեպքում դա համայնքն է: Շատ կարևոր է բացառել վերածածկը համայնքային սոցիալական աշխատողների և տարածքային մարմինների դեպք վարողների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների միջև: Կարևոր է ամրագրել, որ համայնքային ծառայությունները վաղ հայտնաբերման և կանխարգելման բնույթի սոցիալական ծառայություններ են և սոցիալական աշխատողները այս մակարդակում աշխատում են այն դեպքերի հետ, որոնք հնարավոր է լուծել տվյալ համայնքի ռեսուսներով: Այն բոլոր դեպքերը, որոնք պահանջում են մարզային կամ հանրապետական ռեսուրսների մոբիլիզացիա և չեն կարող լուծվել տվյալ համայնքի ռեսուրսներով փոխանցվում են տարածքային մարմիններին:

Աիդա Մուրադյան

20.07.2020

Առաջարկում եմ ռազմավարության հինգ հիմնական սկզբունքներին ավելացնել վեցերորդը՝ ներառականության սկզբունքը:

Աիդա Մուրադյան

20.07.2020

Ռազմավարության մեջ անդրադարձ է կատարվում նաև երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը: Այս տեսանկյունից կարևոր է անդրադառնալ նաև օրենսդրական մակարդակով երեխաների պաշտպանության համակարգի կառուցվածքի հաստատման հարցին: Թեպետ մասնագիտական հանրույթն օգտագործում է այն սահմանումը, որ Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը եռաստիճան է, հղում անելով խնամակալության և հոգաբարձության մարմիններին, Երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին և Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին, այդուհանդերձ այլ օղակներում տեղակայցած ծառայությունները ևս զբաղվում են երեխաների պաշտպանության հարցերով (օրինակ սոցիալական աջակցության տարածքային մարմինները) և հաճախ վերածածկ է առաջանում:

See more