Add to favourites

«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

__________ի 2020 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ

 ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի՝
  • 11-րդ կետը լրացնել նոր բովանդակությամբ 11.1-ին ենթակետով՝

        «1.1) Հեռավոր կամ խոշորացված համայքներում կրթական գործընթացի արդյունավետության ապահովման նպատակով համայնքներում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կազմակերպվել բնակավայրերից մեկում որպես մեկ հանրակրթական ուսումնական հաստատության և դրա հարակից բնակավայրերում վերջինիս մասնաճյուղերի կազմավորման միջոցով՝ վարչական միասնական գործունեության պայմաններում ապահովելով ուսումնական գործընթացի ամբողջական կազմակերպումը բոլոր բնակավայրերում։». 

  • 41-րդ կետում «առնվազն վեց անդամ» բառերը փոխարինել «առնվազն երկու երրորդը» բառերով.
  • 42-րդ կետում «փակ» բառի փոխարեն լրացնել «բաց» բառը.
  • 43-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով.

«43.1. Տնօրենի ընտրության ժամանակ սույն կանոնադրության 80-րդ կետի 1.1-ին ենթակետում և 102-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված քվեարկության արդյունքները պարտադիր են մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված դպրոցի խորհրդի անդամների համար: Ծնողական և մանկավարժական խորհուրդների՝ կառավարման խորհրդում առաջադրած անդամները, խորհուրդների կողմից  քվեարկության արդյունքում ձայների հավասարությամբ պայմանավորված՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ թեկնածու չառաջադրելու դեպքում, ազատ են իրենց քվեարկության ժամանակ:».

  • 78-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
  • 79-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին ենթակետով.

«1.1) դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը.».

  • 80-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին ենթակետով.

«1.1) քվեարկության միջոցով, դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդին հավանություն տալու,».

  • 102-րդ կետի 1-ին ենթակետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
  • 102-րդ կետից լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին ենթակետով.

«1.1. քննարկում է դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը և քվեարկությամբ որոշում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի իր թեկնածուին.».

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Discussed

    21.06.2020 - 07.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7885

Print

Suggestions

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Լրացուցիչ կարգավորումներ դպրոցի խորհուրդների և տնօրինության թափանցիկ, հաշվետու և մասնակցային աշխատանքի համար՝  Խորհուրդների նիստերի մասին տեղեկատվությունը բաց հայտարարությամբ տեղադրել դպրոցի կայքէջում։ ԾԽ և ՄԽ նիստերին մասնակցության հնարավորություն ստեղծել դպրոցի բոլոր ծնողների, մանկավարժների, ինչպես նաև լիազոր մարմնի և կրթության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։  Ընդունել ԾԽ օրինակելի կանոնադրություն՝ կանոնակարգելու Ծնողական խորհրդի որպես մասնակցային մարմնի արդյունավետ գործունեությունը, օրինակ, քանի որ ներկայումս սահմանված են միայն ծնողական ժողովների հրավիրման ժամկետները (4 և 2), իսկ ծնողական խորհուրդների նիստերի հրավիրման ժամկետները սահմանված չեն։  ԿԽ, ինչպես նաև ԾԽ և ԱԽ անդամների համար կազմակերպել պարբերական վերապատրաստումներ պետական և հասարակական կազմակերպությունների կողմից։  ԿԳՄՍՆ կողմից խորհուրդներում սեփական ներկայացուցիչների և համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպել հետադարձ կապին ծառայող հանդիպում-քննարկումներ՝ լիազոր մարմնի քաղաքականությանը ծանոթացնելու և խորհրդի անդամների կարծիքներին ծանոթանալու համար։

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը․ «Տնօրինությունը իրազեկում է դպրոցի բոլոր խորհուրդների նիստերի մասին և հնարավորություն է ստեղծում ԿԽ անդամների համար դպրոցի ծնողական խորհրդի և մանկավարժական խորհրդի նիստերին դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար։ Տնօրինությունը ապահովում է դպրոցի խորհուրդների և կառավարման խորհրդի միջև տեղեկատվության փոխանակումը։»

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը․ «Դպրոցի կառավարման խորհրդի անդամը՝ իրավունք ունի ծանոթանալ դպրոցի ֆիզիկական պայմաններին, դպրոցի աշխատանքային փաստաթղթերին, հանդիպել դպրոցի մասնակցային խորհուրդների հետ և նախաձեռնություններ ներկայացնել կառավարման խորհրդի նիստին: Դպրոցի տնօրինությունն այդ նպատակով աջակցում է կառավարման խորհրդին:»

See more