Add to favourites

«ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:
  2. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում`

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տնօրենի տեղակալներից մեկին կամ հաստատության տնօրենի պարտականությունները կատարող այլ անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տվյալ հաստատության տնօրենի լիազորությունները դադարեցված անձը չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող:

2) հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:

  1. Խորհուրդը տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված առավելագույնը եռամսյա ժամկետում կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:
  2. Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները: Խորհուրդը լիազորված մարմնի կողմից ստացված առարկությունների և առաջարկությունների հիման վրա դրանք ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է որոշման նախագիծը:
  3. Լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ չներկայացվելու, ինչպես նաև՝ սույն կարգի 4-րդ կետում սահմանված դեպքերում խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում:
  4. Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը ներկայացնում է հրապարակման www.azdarar.am կայքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով և կրթության կառավարման պետական լիազորված մարմնի (այսուհետ` նախարարություն) պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
  5. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է համաձայն Ձև 1-ի:
  6. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո 10-րդ աշխատանքային օրը:
  7. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում՝ խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի՝ երկու անդամների կողմից:
  8. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին չի կարող մասնակցել այն անձը, ում վերաբերելի են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասում ամրագրված կարգավորումները:
  9. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

  1. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է  խորհրդի մյուս անդամներին.

5) ինքնակենսագրություն.

6) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում:

  1. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, բնօրինակները վերադարձվում են հավակնորդին: Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ հայտարարության մեջ նշված էլեկտոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում բնօրինակները ներկայացվում են մրցույթի օրը:
  2. Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար դիմելուց հետո առավելագույնը եռօրյա ժամկետում ապահովել հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության սովորողների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն):
  3. Խորհրդի՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի (ների) ներկայացրած զարգացման ծրագիրը (րերը) տվյալ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են հավակնորդի, ծնողական ընդհանուր ժողովի և մանկավարժական խորհրդի ներկա անդամների մասնակցությամբ` առանձին հանդիպումների ընթացքում: Բոլոր հավակնորդների ծրագրերը համապատասխան խորհրդում ներկայացվում են նույն օրը: Հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակվում է ուսումնական հաստատության պաշտոնական կայքում հանդիպումից առնվազն 1 օր առաջ:
  4. Հավակնորդը, քննարկմանը չներկայանալու դեպքում, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:
  5. Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է փակ քվեարկություն: Քվեարկության ընթացքը և արդյունքները նույն օրը արձանագրվում են և քվեաթերթիկների հետ միասին պահպանվում ուսումնական հաստատությունում: Մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան արձանագրությունները 1 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են դպրոցի պաշտոնական կայքում:
  6. Մանկավարժական և ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
  7. Մանկավարժական և ծնողական խորհուրդներում քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած հավակնորդը (ները) համարվում է դպրոցի տնօրենի՝ համապատասխան խորհրդի թեկնածուն:
  8. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրը անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ ևս, հավասար ձայների դեպքում, հավակնորդը որոշվում է վիճակահանությամբ: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն անցկացվում է մնացած բոլոր հավակնորդների միջև: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներն երկուսն են և նրանցից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և ընտրված է համարվում մյուս հավակնորդը:
  9. Եթե տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթին դիմել է մեկ հավակնորդ, ապա քվեարկության ընթացքում մանկավարժական և ծնողական խորհուրդների անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: Որոշումն ընդունվում է առավելագույն ձայների հիման վրա, իսկ ձայների հավասարության դեպքում հավակնորդը համարվում է չընտրված և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն:
  10. Մրցույթի անցկացման ժամանակ սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերում նշված քվեարկության արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար: Մանկավարժական կամ ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամի կողմից սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում, քվեարկության արդյունքներն ամփոփելիս, տվյալ անդամի ձայնը չի հաշվարկվում: 21-րդ կետում նախատեսված դեպքում ծնողական և մանկավարժական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրած անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ:
  11. Տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական կամ ծնողական խորհրդի անդամ կամ տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) հանդիսացող հավակնորդը չի մասնակցում համապատասխան խորհրդում մյուս հավակնորդների զարգացման ծրագրերի քննարկմանը և քվեարկությանը:
  12. Մրցույթն անցկացնում է խորհուրդը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) մասնակցությամբ:
  13. Մրցույթին, այդ թվում՝ հետաձգված, ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար խորհուրդը գրավոր դիմում է նախարարություն` նշելով մրցույթի անցկացման օրը, ժամը և հասցեն` միաժամանակ այդ մասին տեղեկացնելով նաև խորհրդի բոլոր անդամներին, հավակնորդներին, լիազոր մարմնին: Դիմումը ներկայացվում է նախարարություն` մրցույթից, այդ թվում` հետաձգված, առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
  14. Ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) ուսումնասիրել սույն կարգի 17-րդ կետով սահմանված արձանագրությունները.

4) 1 աշխատանքային օրվա ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական է համարվում այն եզրակացությունը, որտեղ արձանագրվել է սույն կարգով սահմանված պահանջների խախտում կամ անհամապատասխանություն:

  1. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:
  2. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրով, եթե՝

1) խորհրդի նիստն իրավազոր չէ.

2) ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:

  1. Հետաձգված խորհրդի նիստը սույն կարգի 30-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով չկայանալու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան: Հետաձգված խորհրդի նիստին ներկայացուցչի չներկայանալու դեպքում մրցույթը անցկացվում է առանց ներկայացուցչի մասնակցության:
  2. Մրցույթին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:
  3. Մրցույթի ժամանակ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց՝ տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի շրջանակում:
  4. Մրցույթի ընթացքն արձանագրվում և ձայնագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը ձայնագրվում է, իսկ ձայնագրությունը պահպանվում է ուսումնական հաստատությունում:
  5. Տնօրեն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:
  6. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և, սույն կարգի համաձայն, հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրը անցկացվում է կրկնակի քվեարկություն, որի արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:
  7. Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո, մինչև նիստի ավարտը, հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները:
  8. Մրցույթի արդյունքները անվավեր են ճանաչվում`

1) դատական կարգով կամ

2) ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից:

  1. Սույն կարգի 36-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրավոր բողոքը նախարարություն կարող է ներկայացվել մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման, և բողոքի ստացման օրվանից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է՝ նշելով բողոքը վերադարձնելու պատճառը:
  2. Հանձնաժողովը ձևավորվում է բողոքը նախարարություն մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, լիազորված մարմնի մասնագետները և տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր ներկայացուցիչը` առնվազն 3 անդամ: Հանձնաժողովի կազմը հաստատելու համար նախարարությունը դիմում է համապատասխան մարմիններին` 3 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածու առաջադրելու համար:
  4. Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` հանձնաժողովի ձևավորումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին:
  5. Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, ընտրված տնօրենի անձնական գործը, փաստաթղթերը և ներկայացուցչի եզրակացությունը:
  6. Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 36-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մրցույթի արդյունքները անվավեր ճանաչելու հիմքերի բացակայության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով,բայց ոչ ավել, քան հավակնորդի 65 տարին լրանալը:
  7. Խորհրդի արձակումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների ավարտը չեն կարող հիմք հանդիսանալ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:
  8. Մրցույթին, ինչպես նաև սույն կարգի 36-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների և առնվազն վերջին 3 տարում երեխայի իրավունքներով զբաղվող կամ կրթության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ):
  9. Հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ընտրությանը կարող են մասնակցել՝ գրանցվելով մրցույթի մեկնարկից առնվազն 1 աշխատանքային օր առաջ:
  10. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել հաստատության խորհրդի նախագահին՝ նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև՝ կցելով հասարակական կազմակերպությանկամ լրատվամիջոցի պետական գրանցման վկայականի պատճենը կամ գրանցման համարը, կազմակերպության վերջին 3 տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը, իսկ լուսաբանող լրագրողի համար՝ լրագրողական գործունեությունը հավաստող փաստաթուղթ:
  11. Յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ և 1 օպերատոր (ցանկության դեպքում):
  12. Խորհրդի նախագահը սույն կարգի 46-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում դիտորդ գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին՝ այդ մասին տեղեկացնելով (գրավոր կամ էլեկտրոնային փոստով) կազմակերպությանը: Մերժման հիմք կարող է հանդիսանալ հասարակական կազմակերպության գործունեության անհամապատասխանությունը սույն կարգի 44-րդ կետում նշված պահանջին: Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում խորհուրդը կարող է սահմանափակել դիտորդների թվաքանակը՝ թույլատրելով գրանցվել և ներկա գտնվել մրցույթին առավելագույնը երեք դիտորդի:
  13. Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև մրցույթի մեկնարկը (մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ) ներկայանալ մրցույթի անցկացման վայր՝ խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
  14. Մրցույթին ներկա դիտորդների թվից կախված՝ խորհուրդը կարող է որոշում ընդունել մրցույթը տվյալ հաստատության այլ տարածքում անցկացնելու վերաբերյալ:
  15. Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը՝ մասնակիցներից որոշակի հեռավորության վրա՝ պահպանելով լռություն:

  1. Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս իրավունք ունի՝

1) գրառումներ կատարելու.

2) մրցույթի ավարտից հետո խորհրդին իր դիտարկումները ներկայացնելու:

  1. Դիտորդի կողմից սույն կարգի 51-րդ կետով սահմանված պահանջների չկատարման պարագայում խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու դիտորդին մրցույթի անցկացման վայրից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև տեղեկացնելու համապատասխան կազմակերպությանը, որի ներկայացուցիչն է հանդիսանում դիտորդը:

 

Ձև 1

Մրցույթի հայտարարություն

_____________________________________________________________________

(ուսումնական հաստատության անվանումը)

տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝___________________________________  ____________________________________________________________________________________-ի

                                              (ուսումնական հաստատության անվանումը)

կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար: 

  • Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
  • ՀՀ քաղաքացիությունը.
  • ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
  1. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
  • դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
  • Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
  • տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
  • ինքնակենսագրություն.
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդհոդվածի 2-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են___________________________________________________-ում

(ուսումնական հաստատության անվանումը)

201__ թվականի _______-ից մինչև __________-ը ներառյալ, ամենօր՝ժամը _____-ից մինչև ժամը _____-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 201__ թվականի ______-ին՝ ժամը _____-ին, _________________________________________________________________________________________________________________________________________________________________________

                                  (ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը)

Տեղեկությունների համար դիմել՝ ___________________________________________________

____________________________________________________________________________________

(խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

  • Discussed

    21.06.2020 - 07.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10246

Print

Suggestions

Արփի Ավետիսյան

06.07.2020

Առաջարկում եմ դպրոցի տնօրենների դեպքում կիրառել հայտարարագրման ինստիտուտը։ Տնօրենը և իր հետ փոխկապակցված անձինք պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագիր և պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ։ Այս առումով անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից իրավական ակտերում։

Արփի Ավետիսյան

06.07.2020

Նույն դպրոցում կամ մեկ այլ դպրոցում (բացառությամբ փոքրաթիվ բնակչություն և փոքր բյուջե ունեցող համայնքների դպրոցների) արդեն իսկ պաշտոնավարած տնօրենի թեկնածությունը պետք է գնահատել նաև տնօրենի նախորդ ծրագրի կատարման տոկոսով։ Վերոնշյալ տնօրենների դեպքում մրցույթին կրկին թեկնածություն դնելը պետք է ընդունել այն դեպքում, երբ կառավարման խորհուրդը տնօրենի նախորդ ծրագրի կատարումը կգնահատի 70 տոկոս, այսինքն՝ շեղումը թույլատրելի լինի 30 տոկոսային կետով՝ յուրաքանչյուր շեղման դեպքում պատճառների ու գործոնների պատշաճ հիմնավորման պահանջով։ Նախորդ ծրագրի յուրաքանչյուր բաժին կունենա իր միավորը՝ տոկոսային արտահայտությամբ, բաժինների միավորների հանրագումարից կստացվի ծրագրին տրվելիք ողջ գնահատականը՝ կրկին տոկոսային արտահայտությամբ։ Առավել խստորեն պետք է գնահատվեն տնօրենի պաշտոնավարման ընթացքում աշակերտների առաջադիմության մակարդակը և ուսուցչական կազմի որակը։ Ուսուցչական կազմի որակը և բարեվարքությունը գնահատելու լիովին նոր և արդյունավետ գործիք պետք է մշակվի։ Առաջարկում եմ նշվածը կիրառել նախագծով առաջարկվող՝ ծնողական և մանկավարժական խորհրդի կողմից հավակնորդների գնահատման և որպես թեկնածու ներկայացման ժամանակ ևս, եթե հավակնորդը նախկինում եղել է տնօրեն այդ կամ այլ դպրոցում։ Հետևաբար, առաջարկում եմ նաև երկարացնել ծնողական և մանկավարժական խորհրդին տրվող ժամանակը՝ նախկինում տնօրեն եղած հավակնորդների նախկին ծրագրի կատարումը գնահատելու համար։

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Ավելացնել փաստաթղթերի ցանկում՝ մոտիվացիոն նամակի առկայությունը, ինչպես նաև կցված մասնակցային գործունեության և քաղաքացիական ներգրավվածության մասին վկայող /հավաստող փաստաթղթեր կամ նյութեր։

See more