Add to favourites

The draft has been accepted

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Որոշման ընդունման արդյունքում  կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում)  հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր (էլեկտրոնային Մեկ պատուհան) , որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը:

  • Discussed

    18.06.2020 - 03.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 983

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.07.2020

Հավելված N1-1-ի 63-րդ և 63.1 կետերում նշվում են էսքիզային նախագծի հաստատման վերաբերյալ դրույթներ, որով խախտվում է նորմատիվ ակտի տրամաբանությունը, քանի որ Հավելված N1-1-ի Կարգի վերնագիրը վերաբերելի է միայն նախագծի մշակմանը: Նախագծով, ի տարբերություն գործող կարգի, առանձնացվել են նախագծի մշակման և հաստատման դրույթները, սակայն նմանատիպ փոփոխություները ճիշտ չեն կատարվել: Այս մասով պետք է հաշվի առնել նաև, որ Հավելված N1-ի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշվում է<<էսքիզային նախագիծ` Էսքիզային նախագիծը ճարտարապետաշինարարական նախագծման նախնական փուլ է և…………. Այս փուլում իրականացվում է օբյեկտի նախնական նախագծումը,>>:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.07.2020

Հավելված N1-1-ի 62-րդ կետում նշվում է. << Սույն կարգի 60-րդ կետով սահմանված դեպքերում «Կառուցապատման սխեմայի» համաձայնեցման ……. >>, սակայն 60-րդ կետում «Կառուցապատման սխեմա» բառերը նշված չեն:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.07.2020

Հավելված N1-1-ի 38-րդ կետում նշվում է, որ <<Մատակարար կազմակերպությունները կառուցապատողի կամ նրա լիազորված անձի կողմից ներկայացված ուրվագծի հիման վրա տրամադրում են……. >> այսինքն, կրկին կառուցապատողի վրա է դրվում մատակարար ցանցերին դիմելու պարտականությունը, փոխարենը կարելի է առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել գործիքակազմ, որ տեղական ինքնակառավարման մարմինները նշված կազմակերպություններից հստակ ստանան անհրաժեշտ նյութերը և տրամադրեն կառուցապատողներին:

See more