Add to favourites

Under development

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

          Նախագծով կարգավորվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք առաջացել են 16.12.2016թ. ընդունված և 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (նոր խմբագրությամբ) կիրարկման ընթացքում, ինչպես նաև ներդրվել են մի քանի նոր ինստիտուտներ: Մասնավորապես.

          ներդրվում է համայնքի տարեկան աշխատանքային պլանի հաստատման և իրականացման ինստիտուտը,

          սահմանվում է, որ «Ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նաև էլեկտրոնային եղանակով»: Այդ լրացումը պայմանավորված է նրանով, որ որոշ դեպքերում ավագանու անդամներին հնարավոր չի լինում ավագանու նիստի հետ կապված նյութերը փոխանցել առձեռն: Բացի այդ, սահմանվում է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր», քանի որ COVID-19 համավարակով պայմանավորված 2020 թվականի սահմանափակումները, քաղաքացիների միջև շփումների նվազեցման անհրաժեշտությունը բերեցին այն եզրահանգման, որ ավագանու նիստեր կայացնելու անհրաժեշտության պարագայում՝ օրենսդրորեն լեգիտիմացվի նիստերի անցկացումը և կարգավորել այդ նիստերին մասնակցելու գրանցման, նիստի տեսաձայնագրման, որոշումների ընդունման հետ կապված հարցերը,

ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնելու համայնքի  կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին, ինչպես նաև որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը,

բացառիկ դեպքերում՝ նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև վերջինիս մահվան 5 տարին լրանալն  անվանակոչում կամ անվանափոխում  կատարելու վերաբերյալ ավագանին կայացնելու է որոշում, այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա,

Նախագծով նախատեսվում է ամբողջությամբ նոր խմբագրությամբ սահմանել «Համայնքի ղեկավարի տեղակալը» վերտառությամբ հոդվածը:

 

  • Discussed

    15.06.2020 - 30.06.2020

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6211

Print

Suggestions

Grig Grig

15.06.2020

hi

Կարեն Հովհաննեսյան

15.06.2020

Առաջարկվող փոփոխության 12-րդ հոդվածի 3-րդ կետը (Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային հայեցողական պաշտոն է, բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի) հակասում է <Հանրային ծառայության մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետին, որով սահմանված է, որ՝ 3, Համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները:

See more