Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 553-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 553-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   «ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 553-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգում փոփոխություններ կատարելու հանգամանքով, միաժամանակ նախագծով նախատեսված փոփոխությամբ N 1 հավելվածի հայեցակարգային լուծումներում կատարվում են տեխնիկական բնույթի փոփոխություններ, և ֆինանսական գնահատականը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ հաշվի առնելով հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման և ներդրման ծրագրի կազմման ընթացքում պահանջվող ֆինանսական միջոցների չափը ճշտելու հանգամանքը: Հայեցակարգի N 2 հավելվածով հաստատված միջոցառումների ծրագրում կատարված փոփոխությունները պայմանավորված են նոր միջոցառման ավելացմամբ՝ ճշգրտման նպատակով հասցեների ռեեստրը համեմատելու համայնքներում փաստացի հասցեավորման հետ, աշխատանքների կատարման ժամկետների և ֆինանսական միջոցների փոփոխությամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

   ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 553-Լ որոշմամբ հաստատված ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգի և միջոցառումների ծրագրում փոփոխությունների կատարում:

  1. Ակնկալվող արդյունքը

   Որոշման ընդունման արդյունքում կհաստատվեն ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգի և միջոցառումների ծրագրի իրագործման համար անհրաժեշտ փոփոխությունները՝ ապահովելով վերոնշյալ իրավական ակտի պահանջների կատարումը:

 

  • Discussed

    04.06.2020 - 20.06.2020

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1136

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

05.06.2020

Նախագծով առաջարկվող փոփոխությունները ամբողջությամբ աղավաղում են ՀՀ կառավարության 10.05.2019թ. N553-Լ որոշման տրամաբանությունը: Այս առումով նախագծի <<Հիմնավորում>> բաժնում նշված հետևյալ <<փոփոխությամբ N1 հավելվածի հայեցակարգային լուծումներում կատարվում են տեխնիկական բնույթի փոփոխություններ>> տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ կառավարության 10.05.2019թ. N553-Լ որոշմամբ հիմնականում նախատեսվում է կոնկրետ բարեփոխում, որի իրականացման արդյունքում մեխանիկական բնույթ կրող հասցեավորման գործարքի դեպքում քաղաքացին ավելորդ միջոցներ չի կորցնի և զերծ կմնա բյուրոկրատական հնարավոր քաշքշուկներից: Նախագծով առաջարկվում է, որ հասցեավորման գործարքի համար, միևնույն է, քաղաքացին պետք է դիմի տվյալ համայնքապետին, իսկ վերջինս էլ, նոր առաջարկի համաձայն, պետք է դիմի նոր ստեղծվող ինքնաշխատ համակարգ, որպեսզի գրանցի նոր հասցե, ինչը կարող է նաև մերժվել: Այսինքն, Նախագծի առաջարկի կիրառման դեպքում քաղաքացին ավելի վատ վիճակում է հայտնվելու, քանի որ իր գույքի համար հասցե չստանալու դեպքում չի կարողանալու հստակեցնել՝ խնդիրը նոր ստեղծվող համակարգում է, թե՝ համայնքապետի գործողություններում կամ անգործությունում: Առաջարկում ենք Նախագծից հանել առնվազն դրա 1-ին կետի 1-ին ենթակետի <<ա) պարբերությունը>>, այսինքն, ՀՀ կառավարության 10.05.2019թ. N553-Լ որոշման 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ ենթակետերը թողնել անփոփոխ: Հակառակ դեպքում առաջարկվող գործընթացների ժամկետները երկարաձգել առնվազն 10 տարով, և քննարկվող գործընթացների համար նախատեսվող ահռելի գումարները ուղղել Կադաստրի կոմիտեի համար առաջնային խնդիր հանդիսացող կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղմանը, որոնց պատճառով բազմաթիվ անձիք անտեղի ստիպված ծախսում են ավելորդ միջոցներ և զրկվում առաջնային համարվող սեփականության իրավունքից:

See more