Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիիծը

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­­կա­­յին օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովան­դա­կու­թյամբ 13-րդ կետով՝

«13) Ստուգման ընթացքում ի հայտ եկած հետևյալ հանգամանքների մասին նշումներ՝

ա. հանգամանքներ, որոնք ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին (անձանց) հիմք են տալիս ենթադրելու, որ օտարերկրյա պետությունում տեղի է ունեցել հարկի գումարի թերհայտարարագրում և/կամ թերվճարում.

բ.  հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացած հարկի նվազեցման կամ հարկից ազատման հանգամանքներ, որոնք ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին (անձանց) հիմք են տալիս ենթադրելու, որ օտարերկրյա պետությունում պետք է առաջացնեն վճարման ենթակա հարկի գումարի կամ հարկային պարտավորության ավելացում.

գ. օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտի հետ հարկ վճարողի գործարք(ներ)ն իրականացվել են մեկ կամ ավել օտարերկրյա պետությունների սուբյեկտների միջոցով, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտի ռեզիդենտության պետությունում, կամ երկու պետություններում էլ, առաջանում է հարկային պարտավորությունների կրճատում.

դ.  հանգամանքներ, որոնք ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին (անձանց) հիմք են տալիս ենթադրելու, որ հարկային պարտավորությունների կրճատումը առաջացել է փոխկապակցված ձեռնարկությունների միջև շահույթի արհեստական տեղափոխումից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    23.05.2020 - 07.06.2020

  • Type

    Law

  • Area

    Justice, State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5476

Print