Add to favourites

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նածագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում վերհանված մի շարք խնդիրներով:

Հարկ է նշել, որ օրենքներում փոփոխությունները հիմնականում կապված են օրենսդրական ակտերի նախագծերի մշակման գործընթացի հետ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը ընդունվեց 2018 թվականի մարտի 21-ին, և  իր բնույթով և կարգավորումներով տարբերվում էր երկար տարիներ գործող «Իրավական ակտերի մասին» օրենքից: Նոր օրենքի ընդունումից հետո, պարզ էր, որ հնարավոր է կիրառության ընթացքում վեր հանվեն այնպիսի հարցեր, որոնք լուծելու համար անհրաժեշտ կլինեն  նոր օրենսդրական փոփոխություններ: Այս անհրաժեշտությունից ելնելով Արդարադատության նախարարությունը շարունակաբար գույքագրում էր այն խնդիրները, որոնք առաջանում էին տարբեր կիրառող մարմինների մոտ: Նույնիսկ իրականացվել են հանդիպումներ, որոք միտված էին գործող օրենքի կարգավորումների պարզաբանմանն ու խնդիրների վերհանմանը:

Բացի այն, որ նոր ընդունված օրենքը պրակտիկայում երբեմն խնդիրներ էր առաջացնում, առկա էր նաև միջազգային կազմակերպությունների դիտարկումները մեր օրենքի վերաբերյալ, ինչպես նաև նախարարության համապատասխան մասնագետները ակտիվորեն ուսումնասիրում էին լավագույն միջազգային փորձը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը:

  • Discussed

    18.05.2020 - 02.06.2020

  • Type

    Constitutional law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6910

Print

Suggestions

Ստելլա Չանդիրյան

02.06.2020

Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը լրացնել 4.1 մասով, համաձայն որի՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, Քաղաքացիական, Քրեական, Վարչական դատավարության օրենսգրքերի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում: Հարկ է նկատել, որ նշված կարգավորումն ինքնին խնդրային է եւ կարող է հանգեցնել իրավունքի գերակայության եւ իրավական որոշակիության սկզբունքի խախտման, որոնք իրավական պետության հիմնարար սկզբունքներից են։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ 1176 եւ ՍԴՈ-1213 որոշումներում հստակ ամրագրել է, որ «...իրավական որոշակիության ամրագրման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» եւ «… իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ։»։ Միաժամանակ հաշվի առնելով կենսական հարցերի բազմազանությունն ու նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու անհնարինությունը` օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում` միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը։ Այս իմաստով՝ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու իրավունքն ապահովում է անձանց՝ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավունքն ու ապահովում, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքներն ու վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում: Անհրաժեշտ է նկատել նաեւ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի» (“Busuioc v. Moldova”, application №. 61513/00, 21/12/2004) գործով եւս փաստել է, որ «...որ թեեւ օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, եւ օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։»։ Վերոգրյալը հաստատվում է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1270 որոշմամբ արտահայտած դիրքորոշմամբ առ այն, որ «…իրավադրույթների պարզաբանման եւ փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է:»։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի կարգավորումներից հանել նշված դրույթը։

Արմեն Վարդանյան

20.05.2020

<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի վերանայման նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումը Եվրասիական տնտեսական միության ակտերի վերաբերյալ խիստ խնդրահարույց է, քանի որ գործող կարգավորումն առավել քան հստակ է և որոշակի, իսկ առաջարկվող կարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, մասնավորապես պարզ չէ, թե ԵԱՏՄ հանձնաժողովի որոշումներից բացի, տնտեսական միության այլ մակարդակի իրավական ակտերը, իրավակարգավորող այլ տեսակի փաստաթղթերի հարցը ինչ է լինելու; Բացի այդ, հանձնաժողովի որոշումներում բազմաթիվ կարգավորումներ ենթադրում են նորմեր, պահանջներ, որոնք ՀՀ-ում բացառապես օրենքի կարգավորման առարկա են, որովհետև սահմանում են փաստացի պարտավորություններ, վերահսկողության և օրենքի կարգավորման ենթակա այլ դրույթներ, ինչը նշանակում է, որ օրենքի գործող կարգավորումը միանշանակ ճիշտ է: Նախագծի տրամաբանությամբ պարզ չէ, թե ԵԱՏՄ հանձնաժողովի որոշումները թարգմանելու պարագայում արդյոք չեն առաջանում հակասություններ վերը նշված պահանջի հետ, բացի այդ, բաց է մնում այն կարևոր հարցը, թե ի՞նչ է լինում եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի որոշումներից բացի, միության այլ տեսակի իրավական բազմաթիվ ակտերի դեպքում, ինչպե՞ս են դրանք կիրառվելու ՀՀ իրավակիրառ պրակտիկայում և ի՞նչ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում: Հաշվի առնել, որ պետք է սահմանել, թե Եվրասիական տնտեսական միության որ տեսակի ակտը ՀՀ-ում ինչպես և ինչ տեսակի նորմատիվ ակտով է տեղայնացվելու, արդյո՞ք օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերը թույլ են տալիս փակել ԵԱՏՄ-ի իրավական ակտերի ողջ տեսականու ՀՀ-ում գործածության մեջ դնելու խնդիրը:

Արտակ Պողոսյան

19.05.2020

Ներկայացված նախագծի 18-րդ հոդվածը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը նոր 4.1 մասով լրացում կատարելու մասին՝ «4.1. Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի, քաղաքացիական, քրեական, վարչական դատավարության օրենսգրքերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում:» առաջարկում եմ հանել: Սույն նախագծով սահմանափակվում է քաղաքացիների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց տարաբնույթ մեկնաբանություններ ունեցող դրույթների ու հոդվածների պարզաբանման իրավունքից, ինչը իր հերթին ավելի է ծանրաբեռնելու դատական համակարգը: Խնդիրը կայանում է նրանում, որ պաշտոնեական պարզաբանումները բավարար հիմք է հանդիսանում բնականոն գործունեությունը ապահովելու համար: Մասնավորապես, այն պետական մարմինը ով պատասխանատու է կամ լիազորված է տվյալ իրավական ակտերի վերաբերյալ պարզաբանումներ տալու ավելի քաջատեղյակ է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող դրույթների և հոդվածների իմաստից: Հակառակ դեպքում, յուրաքանչյուր պարզաբանման համար, օրինակ տնտեսվարող սուբյեկտները, ծախսելու են բավականին մեծ ժամանակ դատական ընթացակարգերով պարզաբանումը ստանալու համար: Բացի այդ, սա այն վառ օրինակներից է նաև, որ սույն նախագիծը մշակողը պետք է ներկայացներ նաև «Իրավական ակտի ազդեցության գնահատումը» վերլուծությունը բոլոր ոլորտների վրա, ինչը ավելի հիմնավոր կամ ոչ հիմնավորված կլիներ ներկայացված առաջարկությունները:

See more