Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշում

Առաջարկվող փոփոխություննեով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի`

  • առգրավված կենդանի վայրի կենդանիները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի հետ կնքված պայմանագրային հիմունքներով ի պահ են հանձնվում մասնագիտացված կառույցի,
  • սահմանվել է մասնագիտացված կառույց, գիտահետազոտական հիմնարկ հասկացությունները,
  • սահմանվել է դրույթ, համաձայն ինչի այդ կենդանիների ճակատագիրը որոշվում է գիտահետազոտական հիմնարկի կողմից տրամադրված մասնագիտական եզրակացության հիման վրա,
  • սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի եզրակացության տրամադրման ժամկետները,
  • սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի տրված եզրակացության հիման վրա վայրի կենդանիների վայրի բնություն բաց թողնման, իսկ բաց թողնման ոչ ենթական կենդանիների դեպքում՝ դրանց հետագա պահման ընթացակարգը,
  • ամրագրվել է պարտավորություն, համաձայն ինչի լիազոր մարմինը պարբերաբար մասնագիտական կառույցից ստանում է ի տնօրինություն հանձնված կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն,
  • սահմանվել է նաև դեպք, երբ պետությունն է ստանձնում այդ կենդանիների պահման և հետագա ճակատագրի որոշման պատասխանատվությունը։
  • Discussed

    13.05.2020 - 28.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Inspection system

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6161

Print