Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ       

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

 --------- ---------------- 2017  թվականի  N - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 4.1-ին մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահո­վող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում «և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող`» բառերը փոխարինել «, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած» բառերով.

2) որոշման 1-ին կետը 21-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ ենթակետով.

«22) բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումն ավարտած գործազուրկներին` պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկներում, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային, իսկ մասնագիտության պահանջի առկայության դեպքում` մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 22 հավելվածի»` համաձայն հավելվածի.

3) որոշման N 11 հավել­վածի`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԱՐԳ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԱՎԱՐՏԻՆ ՎԵՑ ԱՄԻՍ ՄՆԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ»,

բ. 1-ին կետում «ու աշխատանքից ազատման ռիսկ ունեցող`» բառերը փոխարինել «, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած» բառերով.

4) որոշման N 12 հավել­վածի 19-րդ կետում «նախաձեռնությամբ» բառից հետո լրացնել «(բացառությամբ աշխատանքի տեղավորվելու դեպքի)» բառերով.

5) որոշման N 14 հավել­վածի`

ա. 2-րդ կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերությունում «օր» բառից հետո լրացնել «անընդմեջ» բառը,

բ.  2-րդ կետը 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ ենթակետով.

«12) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը:»,

գ. 5-րդ կետի 18-րդ ենթակետում «վերադարձել է արտերկրից, սակայն վերադառնալուց հետո մեկ տարվա» բառերը փոխարինել «առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա» բառերով,

դ. 5-րդ կետը 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`  23-րդ ենթակետով.

«23) անձն ունի դատվածություն և պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում:»:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկի, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության և շահառուի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 

 

 

  • Discussed

    02.06.2017 - 19.06.2017

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

02.06.2017 10:51

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7969

Print