Add to favourites

Under development

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՄԻԿՈՆ ԼԵՎՈՆԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՍՏԱՆԻՍԼԱՎԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ՄԱՄԻԿՈՆ ԼԵՎՈՆԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ  ԴԱՎԻԹ ՍՏԱՆԻՍԼԱՎԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ  ԶՈՐԱԿՈՉԻՑ  ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մամիկոն Լևոնի Ոսկանյանին  և Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2020 թվականի հունվարի 24-ի № 8-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Մամիկոն Լևոնի Ոսկանյանին  և Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին, որոնք հանդես են գալու ֆուտզալի  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում որպես առաջատար  ֆուտբոլիստներ։

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի ամառային զորակոչից մինրև 2020 թվական ձմեռային զորակոչ  տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Մամիկոն Լևոնի Ոսկանյանին և 2020 թվականի ամառային զորակոչից մինրև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին։   

Մամիկոն Լևոնի Ոսկանյանին  և Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին  հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    11.05.2020 - 29.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5597

Print