Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆի ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆի ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

 

        «Հայաստանի Հանրապետության կառավարության  2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ա որոշմամբ հաստատված ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների» ցանկի 5-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերն ու շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի № 462 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1282-Ն որոշման համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»  օրենքի  2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

   Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»  օրենքի  2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներին համապատասխանեցված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերն ու շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի № 462 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1282-Ն որոշում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2015 ԹՎԱԿԱՆի ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն  որոշման  մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման և գործող իրավական կետերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

  • Discussed

    08.05.2020 - 23.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science, Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6002

Print