Add to favourites

Under development

«Մի շարք ֆիզիկական անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _________________ 20___ թվականի N ______-Ն

 

 

ՄԻ ՇԱՐՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1312-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և 249-րդ հոդվածի 10-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝
    1)Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող (անկախ՝ ներմուծման ձևից) անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը` համաձայն հավելված N 1-ի,
    2)Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումն՝ առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց կողմից ուղեկցող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ներմուծվող 5000 Եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը՝ համաձայն հավելված N 2-ի:
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ներմուծում են անձնական օգտագործման օգտագործված ապրանքներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017թ-ի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման 4-րդ հավելվածով հաստատված ցանկին և չափաքանակներին համապատասխան:
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 15-ի «Մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը սահմանելու մասին» N 1312-Ն որոշումը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

        

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության ____  թվականի ____   N ____ -Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ, ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ԱՆԿԱԽ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՁԵՎԻՑ) ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

 

 

  1. կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ.
  2. օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ.
  3. անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների.
  4. անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ՝ յուրաքանչյուր տեսակից 1 միավորից ոչ ավելի քանակությամբ:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության ____  թվականի ____   N ____ -Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՒՄՆ՝ ԱՌՆՎԱԶՆ 12 ԱՄԻՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲՆԱԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՉՈՒՂԵԿՑՎՈՂ ՈՒՂԵԲԵՌՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ 5000 ԵՎՐՈՆ ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

 

  1. կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 հատ.
  2. անձնական գործածության իրեր՝ յուրաքանչյուր տեսակից 10 հատ.
  3. այլ տնային գույք՝ յուրաքանչյուր տեսակից 6 հատ:

 

 

 

 

 

  • Discussed

    29.04.2020 - 14.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, State revenue, International relations

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7180

Print