Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 917 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2020 թվականի N ______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 917 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու մասին» N 917 որոշման 2-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի ««Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպելու մասին» N 1437-Ն որոշման՝

1) 1-ին կետում «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» բառերը փոխարինել «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» բառերով.

2) 3-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1244-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • հավելվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ կետերում, 15-րդ կետի 2-րդ ենթակետում, 17-րդ, 18-րդ կետերում, ինչպես նաև 24-րդ կետի 6-րդ ենթակետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
  • հավելվածի 4-րդ կետում «նախարարության աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» բառերով.
  • հավելվածի 6-րդ կետում «աշխատակազմը mincult.am» բառերը փոխարինել «նախարարությունը www.escs.am» բառերով.

4) հավելվածի 11-րդ կետում «աշխատակազմն» բառը փոխարինել «նախարարությունն» բառով.

5) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 13-րդ կետը.

6) հավելվածի 18-րդ կետում և 27-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատակազմը» և «աշխատակազմ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարարություն» բառով.

7) հավելվածի 20-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը: Հանձնաժողովի անդամներից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է հանձնաժողովի քարտուղար:».

8) հավելվածը լրացնել 21.1-ին և 21.2-րդ կետերով՝ հետևյալ խմբագրությամբ.

«21.1. Հրատապ լուծում պահանջող հարցերի դեպքում հանրապետական հանձնաժողովն իր գործունեությունը կարող է իրականացնել էլեկտրոնային կապի ժամանակակից (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանս և այլն) միջոցով:

21.2. Հանրապետական հանձնաժողովի գործունեությունը էլեկտրոնային կապի ժամանակակից (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանս և այլն) միջոցով իրականացվում է սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան:».

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    28.04.2020 - 13.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6347

Print