Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդված 8-րդ մասի 1-ին կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-278-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նախքան «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդված 8-րդ մասի 1-ին կետի իրավակարգավորումները տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում պետք է կատրավեր միայն Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու միջոցով։
Ներկայումս հնարավորություն է ստեղծվել ՀՀ կառավարության սահմանված կարգով նախատեսել պայմաններ այդ գործողություններն էլեկտրոնային հարթակի օգությամբ իրականացնելու համար։
Մինչև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի ընդունումը գործող իրավակարգավորումներով մոպեդ վարելու համար անհրաժեշտություն չկար այն ներկայացնել պետական գրանցման և հաշվառման, ինչպես նաև ունենալ այդ տեսակի տ/մ վարելու վարորդական իրավունքի վկայական։
2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել ընթացակարգ նախատեսել մոպեդների պետական գրանցման և հաշվառման, ինչպես նաև դրա հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասով։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագիծը նպատակ ունի ապահովել՝
1) Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդված 8-րդ մասի 1-ին կետի կիրարկումն այն համատեքստում, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռահար՝ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակի օգնությամբ՝ առանց իրավասու ստորաբաժանում այցելելու,
2) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-278-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումն այն համատեքստում, որ «AM» կարգի՝ մոպեդ, տրանսպորտային միջոցները ևս հանդիսանան պետական գրանցման և հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներ։
Արդյունքում մոպեդները կլինեն վերահսկելի նաև առկա իրավատեխնիկական համակարգերի կողմից։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումը կնպաստի՝
1) վարչարարության պարզեցմանը և տնտեսմանը, հաշվառման ստորաբաժանումներում հերթերի կրճատմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման գործողությունների կատարման ինտենսիվության բարձրացմանը։
2) ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, քանի որ մոպեդները կլինեն վերահսկելի, իսկ վերջիներիս վարորդների վարքագիծը առկա իրավատեխնիկական համակարգերի առկայության արդյունքում կհամապատասխանեցվի ճանապարհային երթևեկության կանոններով և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    10.04.2020 - 25.04.2020

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7042

Print