Add to favourites

Under development

Ծ Ր Ա Գ Ր Ե Ր ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման քաղաքականության շրջանակներում ներկայացվող նախագծի նպատակը բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրումն է երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին՝

  1. միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար,
  2. կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն,
  3. երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին:
  • Discussed

    30.03.2020 - 14.04.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 43017

Print

Suggestions

Սայադ Բադալյան

02.04.2020

Ծրագրերի շահառուի սահմանման մեջ նշվում է, որ ծրագրերի իմաստով շահառուն այն վարկառուն և նրա ամուսինն է, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։ Կարծում եմ այս ձևակերպումը հստակեցման կարիք ունի: Մասնավորապես, ներկայումս երիտասարդներին տրամադրված հիփոթեքային վարկերի մեծ մասով համավարկառու են հանդիսանում նաև երիտասադր ամուսինների ծնողները, քանի որ շատ դեպքերում միայն երիտասարդ ամուսինների եկամուտները բավարար չեն վարկունակ համարվելու համար: Շատ հաճախ ծնողները, բացի համավարկառու լինելուց, դառնում են նաև նոր ձեռք բերվող բնակարանի համասեփականատեր, քանի որ ՀՀ կառավարության 05.10.2017թ. թիվ 1321-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն, որպեսզի համավարկառու ծնողը հնարավորություն ունենա օգտվելու վարկի տոկոսների չափով եկամտային հարկի հետ վերադարձման հնարավորությունից, պետք է հանդիսանա ոչ միայն համավարկառու, այլ նաև ձեռք բերվող բնակարանի համասեփականատեր: Նշված պատճառով բազմաթիվ են դեպքերը, երբ փաստացի երիտասարդ ընտանիքի կողմից հիփոթեքով ձեռքբերված բնակարանի համասեփականատեր են հանդիսանում նաև երիտասարդ ամուսինների ծնողները: Հետևաբար, առաջարկում եմ շահառուի հետևյալ սահմանումը. "Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի իմաստով շահառուն այն վարկառուն է, ում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։ Ընդ որում, հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը վարկառուին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանելու դեպքում վարկառուն կարող է համարվել ծրագրերի շահառու միայն այն դեպքում, եթե ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներ են հանդիսանում վարկառուի ամուսինը, ծնողները և (կամ) ամուսնու ծնողները":

See more