Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը նպատակաուղղված է համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների) համար ֆինանսական կայունության ապահովմանը:

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Արտադրանքի նկատմամաբ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար համապատասխանության գնահատման մարմինները (սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները) հավատարմագրման անդամավճարից բացի, նշանակման համար վճարում են նաև պետական տուրք` բազային տուրքի 120-ապատիկի չափով: Օրենքի փոփոխությունը ուղղված է համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների)` որոշակի չափով ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև ֆինանսական բեռի թեթևացմանը:

      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

      Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

     

      Ակնկալվող արդյունքը.

      Նախագծի ընդունմամբ կթեթևանա համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների ֆինանսական բեռը։

       

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ՝ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի փոփոխություններ չեն նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի նվազեցում չի նախատեսվում:  

 

 

  • Discussed

    27.03.2020 - 13.04.2020

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4977

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

28.03.2020

Անհրաժեշտ է ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջները՝ ազդեցության գնահատումը բիզնես միջավայրի և ընդհանուր տնտեսության վրա: Ներկայացված հիմնավորումը, նախագծով առաջարկվող լուծումներն անհասկանալի են:

See more