Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ:

Բացի դրանից, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 133-րդ կետով հանձնարարված է` սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով` 2018 թվականի հունվարի 1-ից սկսած մշակել և ներդրնել (գործարկել)՝ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Օրենքով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն հստակեցվել են`

  • օտարերկրյա քաղաքացիներին երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն ու կարգը,
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն ու կարգը, եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը,
  • ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմաններն ու կարգը: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ: 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով, Օրենքին համապատասխան, սահմանվել է, որ`

1 եթե ծնողն օտարերկրյա քաղաքացի է, ինչպես նաև եթե ներկայացվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու դիմում և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ.

2 երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում, եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Արցախի Հանրապետության իրավասու մարմինը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նպաստ ստացած չլինելու մասին տեղեկատվությունը ստանալուց հետո: Ընդ որում` այդ տեղեկատվությունը ստանում է ծառայությունը:

3 տարածքային բաժնի կողմից երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը մերժվում է նաև, եթե`

- օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ծնողը, բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով,

- նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Միաժամանակ նախագծով Օրենքին համապատասխան հստակեցվում են ընտանեկան դրամագլուխը տնօրինելու և տնօրինելու իրավունքը դադարեցնելու հետ կապված կարգավորումները:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել որոշման 2-րդ հավելվածով նախատեսված` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը: Գործող իրավակարգավորումների համաձայն` նախարարի թույլտվությամբ ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ ծնողին ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում և հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ ծնողը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:

Գործնականում քիչ չեն այն դեպքերը, երբ անհրաժեշտություն է առաջանում ընտանեկան դրամագլխի միջոցների հաշվին ձեռք բերել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայություններ, որոնք ընդգրկված չեն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման շրջանակներում արտոնյալ պայմաններով մատուցվող բժշկական ծառայությունների կազմում: Խնդիրներ են ծագել այն դեպքերում, երբ այդ որոշման համաձայն, օրինակ` 5 տարեկան երեխայի վիրահատությունն անվճար է, սակայն անհրաժեշտ օրթոպեդիկ կոնստրուկցիայի ձեռքբերումը վճարովի է:

Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ, հնարավորություն տալ ընտանեկան դրամագլխի միջոցներն ուղղել հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի համար բժշկական ծառայություն ձեռք բերելու (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված դեպքերում` համավճարը վճարելու) համար կատարված վճարումն մասնակիորեն 90 տոկոսի չափով փոխհատուցելու նպատակով, եթե դիմելու օրվա դրությամբ այդ ծառայությունը (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված դեպքերում` համավճարը) հնարավոր չէ ձեռք բերել պետական ծրագրերի շրջանակներում: Ընդ որում, բժշկական ծառայությունը ձեռք բերելը և դրա դիմաց վճարում կատարելը հավաստող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կատարված վճարումը փոխհատուցվում է`

1) 90 տոկոսի չափով, եթե հաշվետերը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում,

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումում նշված, բայց ոչ ավելի, քան կատարված վճարման 75 տոկոսի չափով, եթե հաշվետերը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված չէ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում:

Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում սկսած 2018 թվականի հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար www.epension.am կայքի միջոցով առցանց դիմում ներկայացնելու իրավական հիմքերը գործող իրավակարգավորումներով երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար առցանց դիմում ներկայացնելու հնարավորություն տրված է միայն առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն օրենքի կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերոհիշյալ օրենքի դրույթներին, ինչպես նաև կստեղծվեն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 133-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովող իրավական հիմքերը: 


ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

  • Discussed

    25.05.2017 - 09.06.2017

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

25.05.2017 15:13

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9145

Print