Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 

ՙ       ՚ ----------- 2020 թվականի N       -Ն

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ

22-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

     1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «6. Շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրվում է շահառուի ծառայության վայրի զորամասի հրամանատարի հրամանով՝ սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա: Շահառուի կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքի՝ սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելու և ներկայացված փաստաթղթերի հիման վրա վարձակալության գործ կազմելու համար զորամասի հրամանատարի կողմից նշանակվում է պատասխանատու պաշտոնատար անձ: Սույն կետի և սույն կարգի կիրառման իմաստով որպես զորամասի հրամանատար հանդես են գալիս նաև Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ համապատասխանաբար Պաշտպանության նախարարությունում կամ գլխավոր շտաբում ծառայություն անցնող կամ Պաշտպանության նախարարության կամ գլխավոր շտաբի կադրային մարմնի տրամադրության տակ գտնվող շահառուների մասով: Սույն կարգի 2-րդ կետում նախատեսված մյուս պետական մարմիններում սույն կետի և սույն կարգի կիրառման իմաստով որպես զորամասի հրամանատար հանդես եկող պաշտոնատար անձինք սահմանվում են համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով:».

    2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը.

    3) 8-րդ կետում «Հանձնաժողովի կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տալու ժամանակ» բառերը փոխարինել «Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական» բառերով.

    4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «9. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

    1) դիմում՝ հասցեագրված զորամասի հրամանատարին.

    2) տվյալ զորամասում (ստորաբաժանումում) ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողնվելու) մասին հրամանի պատճենը.

    3) շահառուի և վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ համատեղ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները՝ հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք անձի հաշվառման մասին.

    4) սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ համատեղ բնակվող անձանց առկայության դեպքում՝ անգործունակությունը կամ ուսումնառությունը կամ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

    5) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և նրա հետ համատեղ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.

    6) նոտարական կարգով հաստատված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով կնքված բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի պատճենը:».

    5) 10-րդ կետում «7» թիվը փոխարինել «5» թվով.

    6) 11-րդ կետի երրորդ նախադասությունում «7» թիվը փոխարինել «6» թվով.

    7) 12-րդ կետում՝ «վճարվում է» բառերից հետո լրացնել «նոտարական կարգով հաստատված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով կնքված պայմանագրում նշված օրվանից, սակայն ոչ ավելի, քան» բառերը, իսկ «հանձնաժողովում» բառը փոխարինել «զորամասում» բառով.

    8) 13-րդ կետում՝

    ա. առաջին նախադասությունում «հանձնաժողովի» բառը փոխարինել «զորամասի հրամանատարի» բառերով.

    բ. երկրորդ նախադասությունում «հանձնաժողովը տալիս է նոր եզրակացություն» բառերը փոխարինել «զորամասի հրամանատարի կողմից տրվում է նոր հրաման» բառերով.

    գ. լրացնել նոր նախադասություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

    «Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու ընթացքում շահառուի կողմից մեկ այլ հասցեով բնակելի տարածություն վարձակալելու (հասցեափոխության) դեպքում՝ շահառուի դիմումի հիման վրա, իսկ նույն տեղեկատվությունը սույն կարգի 15-րդ կետում սահմանված կարգով ստացված լինելու դեպքում՝ զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ, փոխհատուցման վճարումը դադարեցվում է և նոր հասցեով վարձակալված բնակելի տարածության դիմաց փոխահատուցման տրամադրման գործընթացն իրականացվում է սույն կարգի պահանջների համաձայն:».

    9) 14-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

    «Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող շահառուին նույն վարչատարածքային միավորի (համայնքի) տարածքում տեղակայված մեկ զորամասից մեկ այլ զորամասում ծառայության նշանակվելու դեպքում փոխհատուցում ստանալու իրավունքը չի դադարում և շարունակվում է փոխհատուցման վճարումը նոր զորամասից՝ վերջինիս հրամանատարի հրամանով և շահառուին նախկին զորամասի անձնակազմի ցուցակներից հանելու օրվան հաջորդող օրվանից, որի նպատակով շահառուի բնակարանային գործը նախկին զորամասից փոխանցվում է նոր զորամաս:».

    10) 16-րդ կետի 2-րդ ենթակետում «հանձնաժողովի» բառը փոխարինել «զորամասի հրամանատարի» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    20.03.2020 - 06.04.2020

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7810

Print

Suggestions

Հարություն Զաքարյան

26.03.2020

Լավ կլիներ նաև տրամադրման կարգն էլ փոխվեր, քանի որ բնակվարձի հատուցում ստանալու համար փաստաթղթային ձևակերպումն իրենից ներկայացնում է բարդ պրոցես՝ 1) տան սեփականատերն գտնվում է արտասահմանում կամ այլ պատճառներ և վարձակալը այդ պատճառներով չի կարողանում փաստաթղթային ձևակերպումներն կատարի , 2) փաստաթղթերի ձևակերպումն նոտարական և կադաստրային գրասենյակներում ձևակերպելիս վճարումներն կազմում է 40000-50000 հհ դրամ ( զինծառայողներին այդ փաստաթղթերի ձևակերպումն դարձրեք անվճար), 3) զինծառայողը գրանցված է տվյալ բնակավայրում ազգականի տանը և փաստացի չունի սեփականություն և բնակվում է վարձով ու դրա համար չի կարող ստանալ բնակվարձի փոխհատուցում։ Այս 3 պրոբլեմների մասին էլ մտածեք։ Ավելի մատչելի ու հեշտ դարձնելու համար առաջարկում եմ այդքան փաստաթղթերի փաթեթ հավաքելու փոխարեն զինծառայողը ներկայացնի միայն տեղեկանք սեփականություն չունենալու վերաբերյալ և դիմում բնակվարձի ստանալու համար և վերջ, այդ դեպքում զինծառայողների բնակվարձի փոխհատուցումն կդառնա մատչելի, թե չե հրամանատարնա հաստատում թե բնակհանձնաժողովը դա էական չէ, դրանով մատչելի չի դառնում։

Ռոման Հակոբյան

25.03.2020

Ողջունում եմ նախագծի հեղինակների։ Խելացի նախագիծ է։ Հուսանք մի օր էլ կտեսնենք նախագիծ, որ առանց ավելորդ թղթաբանության և քաշքշուկի սպաներն կստանան բնակվաձի փոխհատուցում։ Ստիպված չեն լինի իրենց գրպանից 45000 դրամ ծախսել, որ փոխհատուցում ստանան, հետո էլ ամեն ամիս վարձատուի անունից եկամտահարկ վճարել, հաշվետվություն ներկայացնել......։ Ըստ ինձ կարելի է միայն կադաստրից ներկայացրած ,,գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ տեղեկանք,,- ի հիման վրա հատկացնել բնակվաձի փոխհատուցում։ Վարձով բնակվողների գրեթե կեսն չեն կարողանում պայմանագիր կնքել նոտարում, քանզի կամ բնակարանի համասեփականատերերից ՀՀ-ից բացակայողների կան, կամ ԴԱՀԿԾ-ի հետ խնդիրներ ունեն, կամ հրաժարվում են առհասարակ փաստաթղթային ձևակերպումը կատարելուց, կամ համասեփականատերերից մահացած մարդ կա կամ ......։ Ու այդ ,,կամ,,-երը բազմաթիվ են։ Եվ դուրս է գալի այնպես , որ մեր սպաների մի հոծ զանգված ստիպված է լինում վարձակալել բնակարան և վճարել իր ընտանեկան բյուջեից։ Պարոնայք պաշտոնյաներ մի փոքր էլ մոտեցեք իրականությանն

Վարդան Հակոբյան

22.03.2020

Վերջապես դեմքով շրջվեցիք դեպի զինծառայողը։ Նախկին նախագիծը ընդունելուց մի՞թե խելացի առաջարկներ չկային։ Անհրաժեշտ էր մի տարի, ներվերի քայքայումներ, փոխհատուցման վճարի ուշացումներ, բազմաթիվ բողոքներ, որ անդրադառնաք էս հարցին։ Առաջարկում եմ առաջարկվող տարբերակի 9-րդ կետի 4-րդ ենթակետի <ուսումնառությունը> բառից առաջ լրացնել <ԲՈՒՀ-ում> կամ <բարձրագույն ուսումնական հաստատությունում> բառերը, որպեսզի ուսումնառությունը չհասկացվի դպրոցի ուսումնառումը (դպրոցից ավելորդ փաստաթուղթ չբերելու համար, և հնարավոր է, որ զինծառայողի երեխան այլ բնակավայրում (համայնքում) է դպրոց (ավագ դպրոց) հաճախում և ինչը չպիտի խանգարի փոխհատուցման նշանակմանը)։

See more