Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՍՏ ԳԵՏԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

ԸՍՏ ԳԵՏԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀամաձայնՀայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածի և«Հայաստանի Հանրապետության ջրիազգայինծրագրիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 5-րդ հոդվածի` ՀայաստանիՀանրապետությանկառավարությունը որոշումէ.

  1. Սահմանել ըստ գետավազանների Հայաստանի Հանրապետության ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռների որոշման մեթոդները`համաձայնհավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երեքամսյա ժամկետում հաստատել «Ըստ գետավազանների Հայաստանի Հանրապետության ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռների որոշման» ուղեցույցը:
  3. Ըստ գետավազանների Հայաստանի Հանրապետության ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռներըհաշվարկել Ջրավազանային կառավարման պլաների ժամկետներին համաձայն՝ վեց տարվա կտրվածքով:
  4. Սույնորոշումնուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակմանըհաջորդողտասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀկառավարության 201__ թվականի

_____________-ի N _____-Նորոշման

  

ԸՍՏ ԳԵՏԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

  1. ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԸ

Ջրային հաշվեկշիռը գետավազանում որոշվում է մթնոլորտային տեղումների, գումարային գոլորշացման, կլիմայական՝ գետի և խորքային, հոսքերի տարրերի հաշվարկի միջոցով: Գետի հոսքը հաշվարկվում է գետերի վրա ջրաչափական դիտակետերի, իսկ գումարային գոլորշացումը և տեղումները՝ գետավազանի օդերևութաբանական կայանների դիտարկված տվյալների հիման վրա: Խորքային հոսքը հաշվարկվում է կլիմայական և գետային հոսքերի տարբերությանբ:

Տվյալներ չունեցող գետավազանում ջրային հաշվեկշիռը  որոշվում է տեղումների, գումարային գոլորշացման և գետի բնական հոսքի մոդուլի կամ շերտի քարտեզների կազման հիման վրա:

Ջրային հաշվեկշռը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

         P = Yկլ. + E = Yգետ ±Yխոր. + E                           

 Որտեղ.

P -ը մթնոլորտային տեղումներն են,

Yկլ.-ը կլիմայական հոսքն է, որը տարանջատվում է գետի բնական և խորքային հոսքերի՝ Yկլ.= Yգետ.  ± Yխորք.

 Yգետ-  գետի բնական հոսքն է, որը տարանջատվում է մակերևութային և ստորերկրյա հոսքերի՝ Yգետ = Yմակ. + Yստ.,

Գետի բնական հոսքը (Yգետ) որոշվում  է երկու մեթոդով.  

(1)Ջրաչափական դիտակետերում գետի փաստացի հոսքի բերումը բնականի,

(2)Տեղումներ-հոսք կորի միջոցով՝ կիրառելով հետևյալ բանաձևով.

Yգետ.=(P-0,2S)2/(P+0,8S), որտեղ P –ն տեղումներն են, իսկ S-ը հաշվարկվում է S=25400/CN-254 բանաձևով (CN-ն որոշվում է գետավազանի հողօգտագործման դասի և հողատեսքերի հիման վրա),

Yխոր.- խորքային հոսքն է (խորքային ճանապարհով գետավազան մուտքը կամ ելքը գործող ջրեր),

 E-ն գումարային գոլորշացումն է:

Ջրային հաշվեկշռի տարրերի հաշվարկվման միավորն է մ3կամ մմ:

 

2.    ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԸ

Գետավազանի կամ նրա առանձին հատվածի համար ջրատնտեսական հաշվեկշիռը որոշվում է գետի հոսքի, բնապահպանական թողքի, ջրառի, ջրահեռացման, գետավազանից այլ գետավազան ջրի տեղափոխման, ջրամբարների, լճերի, ձնաբծերի, խոնավ տարածքների, ստորերկրյա ջրերի տարրերի հաշվարկների հիման վրա:

Ջրատնտեսական հաշվեկշիռը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. 

 B=Yգետ-Yէկո. - Yջրառ ±Yջրհեռ +ΔV±T± U,

 որտեղ

B –ն հաշվեկշիռն է՝ ջրապահանջի և ջրառաջարկի տարբերությունը, որ ցույց է տալիս գետավազանի կամ դրա առանձին հատվածների ջրային պաշարների ավելցուկը կամ դեֆիցիտը.  

Yգետ –ը` տվյալ գետահատվածում գետի բնական հոսքն է,

Yէկո.–ն՝ տվյալ գետահատվածում էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ բնապահպանական թողքն է,

Yջրառ –ն՝ գումարային ջրառն է,

Yջրհեռ –ն՝ գումարային ջրահեռացումն է,

ΔV–ն՝ տվյալ ջրհավաք ավազանի ջրամբարներում և լճերում պահեստավորված ջրի քանակությունն է,

T–ն՝ գետավազանից այլ գետավազան ջրի տեղափոխումն է,

U–ն՝ տվյալ ջրհավաք ավազանում ստորերկրյա ջրերի ծավալը, եթե ստորերկրյա ջրերը նախատեսված են ջրօգտագործման համար (այն չպետք է գերազանցի տվյալ ջրհավաք ավազանի համար սահմանված օգտագործելի ստորերկրյա ջրերի քանակը):

 Ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկվման միավորն է մ3կամ մմ:

 

 

 

 

  • Discussed

    25.05.2017 - 12.06.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9281

Print

Suggestions

Գևորգ Նազարյան

08.06.2017

Առաջարկում եմ 2-րդ կետը հանել, իսկ նախատեսվող ուղեցույցը սահմանել տվյալ որոշմամբ, կամ գոնե ուղեցույցի հիմնական ամենակարևոր մասերը ներառել որոշմամբ հաստատվող հավելվածում։ Այսինքն, ըստ էության, որոշմամբ միայն բանաձևեր սահմանելն անիմաստ է, քանի որ դրանք արդեն իսկ սահմանված են վաղուց բոլոր դասագրքերով։ Հարկավոր է սահմանել կարգ՝ որտեղից, ոնց պետք է ձեռք բերվեն հաշվարկի համար տվյալները, ով է կատարելու հաշվարկները, ինչ պարբերականությամբ, որտեղ են հրապարակվելու տվյալները և այլն։

Գևորգ Նազարյան

08.06.2017

Որոշման նախագծի 3-րդ կետը անորոշ է, պարզ չէ, թե ու՞մ է այն ուղղված։ Անհրաժեշտ է հստակեցնել։ Ավելին, անհրաժեշտ է սահմանել հաշվեկշիռների հաշվարկման ինչ-որ պարբերականություն, ասենք յուրաքանչյուր տարի, կամ 5 տարին մեկ, և այլն։

See more