Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2018 թվականի ապրիլի 26-ին ընդունվել է «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» Կառավարության թիվ 498-Ն որոշումը, որով սահմանվում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության կարգը: Ներկայումս հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ քան Ոստիկանության կողմից քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան եզրակացությունների ստացման հաջորդող երկու ամսվա ընթացքում: Հանձնաժողովի նիստերը անցկացվում են բաց քվեարկության միջոցով: Քվորումն առկա է եթե նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նման կարգավորման պարագայում հաճախ Հանձնաժողովի նիստերը անհրաժեշտ է լինում հետաձգել, քանի որ քվորումն առկա չի լինում: Ուստի առաջարկվում է հանձնաժողովի նիստերն անցկացնել էլեկտրոնային եղանակով, որին կմասնակցեն հանձնաժողովի բոլոր անդամները՝ տրամադրելով նրանց համապատասխան տեղեկատվություն քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև բացասական եզրակացությունների դեպքում՝ դրանց իրավական հիմքերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն:

 

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի առավել մատչելի ընթացակարգ հանձնաժողովի անդամների համար: Նախագծով սահմանվում է եռօրյա ժամկետ հանձնաժողովի անդամների համար ամփոփոթերթին ծանոթանալու և քվեաթերթիկը լրացնելու համար:    Միևնույն ժամանակ, չի սահմանափaկվել Հանձնաժողովի ղեկավարի կամ անդամների իրավունքը հրավիրել Հանձնաժողովի նիստ, եթե առկա է դրա անհրաժեշտությունը: Ուստի, նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս առավել կարճ ժամանակահատվածում քննարկել քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու համար Ոստիկանության կողմից ներկայացված բոլոր եզրակացությունները և կայացնել որոշում: Իսկ այն դեպքերում, երբ առկա կլինեն խնդրահարույց եզրակացություններ կհրավիրվի Հանձաժողովի նիստ Նախագծով սահմանված կարգով: Այս կերպ, քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմած անձինք նույնպես հնարավարություն կունենան ստանալ իրենց վերաբերյալ համապատասխան որոշումը կարճ ժամանակահատվածում:

         

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում քաղաքացիության հարցերով միջգերատեսճական հանձնաժողովի նիստերը հնարավոր կլինի անցկացնել էլետրոնային եղանակով, չբացառելով նիստերի հրավիրման հնարավորութւոնը: Էլեկտրոնային ընթացակարգը թույլ կտա կարճ ժամանակահատվածում քննարկել Ոստիկանության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունները` քվեարկելով էլեկտրոնային եղանակով:

 

 

  • Discussed

    13.03.2020 - 28.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, Electronic justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5627

Print