Add to favourites

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ  ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 17-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ պարբերության <<կամ ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում: Ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել անձամբ` մեկ ավտոմոբիլով:>> բառերը փոխարինել <<լիցենզիայի առկայության դեպքում:>> բառերով, իսկ երրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

2) 2-րդ մասի <<ա>> կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ` <<ա) տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար ստուգաչափված սակաչափիչով (տաքսոմետր կամ համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված սմարթֆոններ, պլանշետներ, կամ այլ էլեկտրոնային սարքեր)>>, <<գ>> կետում <<կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի>> բառերը հանել, իսկ <<դ>> կետի վերջում լրացնել <<, ինչպես նաև գործունեության վայրի անվանումով>> բառերով:

3) 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-ից 9-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.

<<5. Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ցանկություն են հայտնում իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ կամ փոխարինել տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները, պետք է փոխադրումներում ներգրավեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցների արտադրության տարեթվից հաշվարկված մինչև 6 տարեկան տրանսպորտային միջոցներ:

  1. Մինչև սույն օրենքը ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման համար լիցենզիա ունեցող ֆիզիկական անձինք լիցենզիայի համար վճարված պետական տուրքի ժամկետի ավարտից հետո` սույն օրենքի պահանջներին համապատասխան, 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է դիմեն լիազոր մարմնին լիցենզիան վերաձևակերպելու համար, որի դեպքում պետական տուրք չի գանձվում: Սույն մասում նշված ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ չներկայացնելու դեպքում լիցենզիան ուժը կորցրած է համարվում:
  2. Տաքսամոտորային փոխադրումներում ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող (ներառյալ էլեկտրոնային հարթակներով) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պատվերները պետք է փոխանցեն, ինչպես նաև էլեկտրոնային հարթակից օգտվելու հնարավորություն տան միայն տաքսամոտորային փոխադրում իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:
  3. 30 և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է փոխադրումներում ներգրավեն հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված նվազագույնը մեկ ավտոտրանսպորտային միջոց:
  4. 2022 թվականի հունվարի 1-ից արտադրության տարեթվից հաշվարկված 6 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների շահագործումը տաքսամոտորային փոխադրումներում արգելվում է:>>:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ պարբերությունում <<տաքսամետրի>> բառը փոխարինել <<սակաչափիչի>> բառով:

Հոդված 3. 24-րդ հոդվածի 2-րդ մասում <<, զբաղեցված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով չմիացված լուսացուցիչով>> բառերը հանել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<15.5  Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով

ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար

յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի

համար (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված և բացառապես էլեկտրական շարժիչով կահավորված ավտոտրանսպորտային

միջոցների)` տարեկան

բազային տուրքի 10-ապատիկի չափով

 

Ընդ որում հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների հետ մեկտեղ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության ևս մեկ տրանսպորտային միջոց ազատվում է պետական տուրքի վճարումից:>>:

 

Հոդված 2. «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.6 կետը և 32-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

                                                                                                              ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                   

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1235-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. 137.2–րդ հոդվածի`

1) 7-րդ մասում <<իրականացնելը>> բառից հետո լրացնել <<յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար>> բառերը,

2) 9-րդ մասին հաջորդող պարբերությունները շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

<<10. Առանց սակաչափիչի (տաքսոմետրի կամ համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված սմարթֆոնների, պլանշետների, կամ այլ էլեկտրոնային սարքերի) կամ անսարք սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

  1. Առանց տարբերանշանների (տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանի կամ տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի մասին տեղեկատվության), գնացուցակի, գործունեության վայրի անվանման մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

  1. Տաքսամոտորային փոխադրումներում ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող (ներառյալ էլեկտրոնային հարթակներով) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տաքսամոտորային փոխադրում իրականացնելու լիցենզիա չունեցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին կամ ֆիզիկական անձանց պատվերներ փոխանցելը, ինչպես նաև էլեկտրոնային հարթակից օգտվելու հնարավորություն տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

  1. 30 և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից փոխադրումներում հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված նվազագույնը մեկ ավտոտրանսպորտային միջոց չներգրավելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

  1. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`

ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:>>:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.<<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>> Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-234-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր <<զ>> կետով հետևյալ բովանդակությամբ.

<<զ) սույն օրենքի հավելվածով սահմանված կարգով իրականացնել հսկիչ գնումներ>>:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր հավելվածով` համաձայն հավելվածի:

 

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    24.05.2017 - 14.06.2017

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8593

Print