Add to favourites

Under development

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2020 թվականի N ...... -Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ  9-Ի N 731, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ կետի և 29-րդ հոդված 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ   է.

  1. Հաստատել՝

1) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի,  այդ թվում բնակելի տարածքների վարձակալության տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) պետական կառավարման համակարգի մարմինների  տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև  պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրելու մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի,

4) պետական կառավարման համակարգի մարմինների  տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, այդ թվում բնակելի տարածքների, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության  տրամադրման աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի,

5) բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի տիպային օրինակները՝ համաձայն N 5 հավելվածի։

  1. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բացառությամբ՝ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ պետական գույք) կարող է տրամադրվել վարձակալության ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով, իսկ պետական մարմնին ամրացված բնակելի տարածքները վարձակալության են տրամադրվում ուղղակի ձևով կամ աճուրդով, եթե՝

1) տվյալ գույքը պետական մարմինների, կազամակերպությունների, ընկերություննների և հիմնադրամների կողմից չի օգտագործվում կամ,

2) պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից տվյալ գույքի օգտագործումը համարվել է ոչ բավարար արդյունավետ և առաջարկվել է տրամադրել վարձակալության։

  1. Պետական մարմինների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, և պետական մարմիններին ամրացված բնակելի տարածքների՝ ուղղակի ձևով վարձակալության տրամադրումը, ինչպես նաև մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրման գործընթացը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե)։
  2. Սահմանել, որ կազմա­կեր­պու­թյուններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը մինչև երեք տարի ժամկետով վարձակալության է տրամադրվում կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ՝ Կոմիտեի նախագահի հրամանով, իսկ երեք տարվանից ավելի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ։
  3. Սահմանել, որ Կոմիտեին են վերապահվում՝

1) պետական գույքի ուղղակի ձևով, մրցույթով և աճուրդով վարձակալության տրամադրումը, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով աճուրդների (այդ թվում էլեկտրոնային) և մրցույթների կազմակերպումն ու անցկացումը,

2) պետական գույքի վարձակալության պայմանագրերի կնքումը և պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկումը։ Ընդ որում վերահսկումն իրականացվում է պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում վարձակալի կողմից ներկայացված հաշվետվությունների կամ պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղում կատարվող ուսումնասիրության արդյունքների հիման վրա,

3) պետական գույքի վարձակալության պայմանագրերի հաշվառումը։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում՝ պետական գույքի վարձակալության տրամադրման աճուրդները կարող են իրականցվել էլեկտրոնային համակարգի միջոցով։
  2. Պետական մարմինների ղեկավարններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա մինչև 10-րդ օրը Կոմիտե ներկայացնել վարձակալության տրամադրման նպատակով պետական մարմնին ամրացված գույքից չօգտագործվող տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը պետք է ներառի՝

1) տարածքի վարձակալության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ հիմ­նավորումը, այդ թվում` սահմանափակումները և վարձակալության տրամա­դրվող տարածքի օգտագործման նպա­տակը, եթե այդպիսին առկա է, ինչպես նաև տեղեկատվություն նշված տարածքը պետական մարմնի կողմից չօգտագործվելու մասին,

2) վարձակալության տրամադրվող տարածքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը, համապատասխան հիմնավորմամբ, ինչպես նաև ամսական վարձավճարի վերաբերյալ գնային առաջարկ,

3) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև վարձակալության տրամադրվող անշարժ գույքի (տարածքի) հատակագիծը։

  1. Սույն որոշմամբ սահմանված ձևերով վարձակալության տրամադրվող գույքի վարձակալական վճարների մեծությունն որոշվում է շուկայական գնահատմամբ (բացառությամբ ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում։

ՈՒսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման համար տարածքները հանրային սննդի կազմակերպման իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև  անհատ ձեռնարկատերերին վարձակալության տրամադրվման դեպքում՝ վարձակալական վճարի մեծություն նկատմամբ կրիառել զեղչ՝ տվյալ տարածքի շուկայական գնահատված արժեքի մինչև 50 տոկոսի չափով։

  1. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 7-րդ կետով վարձակալության տրամադրման նպատակով պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը սահմանված ժամկետում ստանալուց հետո, ինչպես նաև Կոմիտեին ամրացված գույքից ազատ տարածքների վերաբերյալ տեղեկատվությունները պարտադիր կարգով տեղադրել Կոմիտեի պաշտոնական կայքում և www.azdarar.amկայքում, որը պետք է ներառի տեղեկատվություն գույքի գտնվելու վայրի, մակերեսի, վարձավճարի չափի և վարձակալության նպատակով հայտեր ներկայացնելու ժամկետների մասին։
  2. Սահմանել, որ բարձագույն և հանրակրթական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպության գույքը վարձակալության կարող է տրամադրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին՝ գիտական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական, բնապահպանական, սոցիալական ոլորտում գործունեու­թյուն ծավալելու նպատակով:
  3. Սույն որոշման համաձայն վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
  4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապե­տության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես դրամաշնորհ, հատկացնել կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին փոխանցելու համար:
  5. Կազմակերպությունների և հիմնադրամների կառավարումն իրականացնող իրավասու մարմնների ղեկավարներին՝ սույն որոշման 11-րդ և 12-րդ կետերով սահմանված դրույթների պահանջներից ելնելով համապատասխան փոփոխություններ կատարել իրենց ենթակայության կազմակերպությունների և հիմնադրամների կանոնադրություններում:
  6. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալության տրամադրման համար կնքված վարձակալական պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը, իսկ տվյալ հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանաված կարգերով:
  7. Կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգերին համապատասխանությունը պարզելու նպատակով իրականացնում է կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին ամրացված գույքի և ամրացված գույքից վարձակալության տրամադրված գույքի ընտրանքային ուսումնասիրություն ու արդյունքում հայտնաբերված թերությունների և (կամ) կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամի կառավարումն իրականացնող իրավասու մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում կազմում է տեղեկանք, որը լիազոր մարմնի հետ քննարկելուց հետո ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
  8. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը լիազորություններ տալու մասին» N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետ­մանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ  տար­վանից  ավելի  ժամկետով  վարձակալության տրամադրելու կարգը, մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգը  հաս­տա­տելու մասին» N 1106-Ն որոշումները։
  9. 17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Discussed

    10.03.2020 - 25.03.2020

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6014

Print

Related documents / links