Add to favourites

«Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ __________ 2020 թվականի N _______-Լ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`

1) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) փրկարարական ծառայության համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

2020 թ. _____ __
Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության կառավարության

2020 թվականի ______ ____- ի N ____ -Լ որոշման

 

 

Ձ Ե Վ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

 

  1. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների համազգեստի ընդհանուր ձևը:

 

  1. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

  1. Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան(նկար 1):

Փրկարարական ծառայության միասնական վահանաձև տարբերանշանը խորհրդանշում է փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE»: Կարվում է աջ թևքի վրա:

  1. Ութաթև խորհրդանշան (նկար 2):

Ոսկեգույն, ներսը հավասարակողմ եռանկյունի խորհրդանշանը միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշն է, որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից և նշանակում է օգնություն երկրագնդի բոլոր ուղղություններով: Ութաթև խորհրդանշանի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև տարբերանշանը: Ութաթև խորհրդանշանը փակցվում է համազգեստի ուսադիրի վրա:

4.Կոճակներ (նկար 2):

Մետաղյա, կլոր, ոսկեգույն` 22 մմ և 14 մմ չափսերի` Հայաստանի Հանրապետության զինանշանով:

  1. Քաղաքացիական պաշտպանության տարբերանշանը (նկար 2) կապույտ եռանկյունի է՝ նարնջագույն շրջանաձև հիմքի կենտրոնում՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանի օրինակով:
  2. Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, ձմեռային սվիտերների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:
  3. Փրկարար ծառայության ստորաբաժանումների խորհրդանիշների ձևերը և նկարագրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

 

  1. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

  1. 8. Տոնական գլխարկ(նկար 3):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, սև լաքապատ հովհարով, գլխարկաբոլորքին ոսկեգույն կոճակներով ամրացված զարդապարանով: Գլխարկահատակի և գլխարկաբոլորքի վերին եզրով անցնում է 2 մմ լայնքով կարմիր մահուդից երիզ: Առջևի կենտրոնական մասում ամրացված է 80 x 54 մմ կոկարդ՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանով: Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկաբոլոքին ամրացված են դափնետերևներ, իսկ կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

  1. Տոնական համազգեստի կիտել (նկար 4):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, մետաքսյա աստառով, մեկ շարքով տեղադրված 22 մմ 4 ոսկեգույն Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակներով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 ծոցագրպան: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողներինը` ասեղնագործված տերևներ: Աջ թևին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր։

  1. Տոնական վերարկու` ձմեռային:

Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածքից, լանջափեշերը կոճկվում են  ոսկեգույն կոճակներով, ներքևի մասում 2 ներկարված գրպաններ` կափույրով, երկշերտ օձիքով և գոտիով, ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպան: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` հանովի կարակուլե օձիքով: Ուսադիրները` կարովի, մուգ փիրուզագույն, եզրագծերը կարմիր կամ նարնջագույն։  Աջ թևքին՝ փրկարար ծառայության թևքանշանն է, ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

  1. Տոնական համազգեստի տաբատ (նկար 4):

Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածքից, ներկարված 2 կողային գրպաններով, հետևի մասում մեկ գրպան` կափույրով: Կողային կարերում կարմիր մահուդից երիզներ: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

  1. Տոնական վերնաշապիկ:

Սպիտակ գործվածքից, ծալովի օձիքով, ուղղահայաց ծալվածքով, կրծքամասում կոճակով, կափույրով և շերտակարով 2 վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով: Կոճկվում է  կոճակներով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները սպիտակ՝ կարմիր եզրագծերով։

  1. Տոնական համազգեստի փողկապ (նկար 5, 6):

Սև գործվածքից, ոսկեգույն ամրակով և զինանշանով:

  1. Տոնական համազգեստի գոտի (նկար 4):

Դեղին գույնի մետաքսե գործվածքից, կոճկվում է 30 x 50 մմ արույրե ճարմանդով` վրան Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

  1. Տոնական համազգեստի շարֆ:

Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածք` 125 սմ x 24 սմ չափսի:

  1. Տոնական համազգեստի ձեռնոց:

Սպիտակ տրիկոտաժե գործվածքից, հնգամատնյա, երեսամասը դեկորատիվ կարագծերով:

  1. Կանացի տոնական կիտել (նկար 4):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, մետաքսյա աստառով, մեկ շարքով տեղադրված 22 մմ 3 ոսկեգույն կոճակներով: Ունի 2 վրադիր գրպաններ` կափույրներով: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողներինը` ասեղնագործված տերևներ: Աջ թևին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները` ոսկեգույն, եզրագծերը կարմիր։

  1. Տոնական կիսաշրջազգեստ (նկար 4):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, մետաքսյա աստառով: Կիսաշրջազգեստը պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

  1. Տոնական գլխարկ պիլոտկա (կանացի) (նկար 7):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, վերծալված եզրակարերը կարմիր մահուդե երիզով: Առջևի կենտրոնական մասում ամրացված է Փրկարար ծառայության կամ Արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանով կոկարդ, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցողների համար կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

 

  1. Տոնական երկարաճիտք կոշիկներ:

Սև գույնի, կիսալաքապատ բնական կաշվից: Ճտքերի վերին եզրերը կարմիր կաշվե եզրաքուղերով:

 

  1. Սույն գլխով սահմանված տոնական համազգեստը կարող է հատկացվել նաև շքերթնե-րում, զորահանդեսներում, հանդիսավոր երթերում ու նիստերում, պատվո պահակախմբի կազմում և այլ հանդիսավոր արարողություններում ընդգրկվող փրկարարական ծառայության ենթասպայից մինչև փրկարարական ծառայության շարքային կոչումներ ունեցող ծառայողներին, ինչպես նաև փողային նվագախմբի (փրկարարական ծառայող չհանդիսացող) երաժիշտներին:

 

  1. 4. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ, ԿՐՏՍԵՐ  ԿՈՉՈՒՄՆԵՐ  ՈՒՆԵՑՈՂ  ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ  ԱՄԵՆՕՐՅԱ  ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

  1. Ամենօրյա համազգեստ` մուգ փիրուզագույն (նկար 8):

Կիսաբամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կոճկվում է շղթայով կամ կոճակով, ուսադիրները` հանովի: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ, առանց կափույրի, շղթայով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ամրացված է Փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները` հանովի, համազգեստի գունավորմամբ։

 Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

          Կիսաշրջազգեստը` մետաքսյա աստառով, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

          25.Ամենօրյա` մուգ փիրուզագույն համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ                            (նկար 17):

          Բաճկոնը՝ ձմեռային տաք ներդիրով: Օձիքը` արհեստական մորթուց, մուգ կապույտ կամ սև գույնի (հանովի), որին  ամրացված է հանովի գլխանոց: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Առաջնամասում մշակված են վրադիր 2 գրպաններ` կափույրներով և կողային գրպաններ: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում կպչուն ժապավենի տեսքով:

Տաբատն աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով, ունի 2 ներկարված կողային գրպաններև 2 կափույրով գրպաններ հետևի մասում: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

 

  1. Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)` կարճաթև և երկարաթև:

Բամբակյա գործվածքից, կապույտ կամ բաց շագանակագույն գույնի, կլորավուն օձիքով, ձախ թևին` Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:

  1. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի կիսաբամբակյա ամառային գլխարկ (նկար 10): Փրկարարական ծառայության սպայական անձնակազմի համար:

Սև լաքապատ գլխարկահովհարով, առջևի կենտրոնական մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար` գլխարկաբոլոքը դափնետերևներով, կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը:

  1. Ամենօրյա համազգեստի ամառային գլխարկ (կեպի և պիլոտկա)` մուգ փիրուզագույն (նկար 11, 12):

Կիսաբամբակյա գործվածքից, ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Փրկարար ծառայության խորհրդանշանը:

  1. Ամենօրյա համազգեստի ձմեռային գլխարկ` մուգ փիրուզագույն (նկար 14):

Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ականջակալները մշակված են արհեստական մուգ կապույտ կամ սև մորթուց, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար` գլխարկաբոլոքը դափնետերևներով, կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը:

  1. Ձմեռային կարակուլե գլխարկ (նկար 15)

Կոշտ հովհարով, մորթե ականջակալներով, թասակը սև բնական կաշվից, միջնամասում կաշեպատ, 14 մմ չափսի կոճակով, որը կրում են փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ ունեցող ծառայողները: Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկի ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, մնացած դեպքերում՝ ԱԻՆ խորհրդանշանը։

 

 

 

  1. Ամենօրյա կիտել-տաբատ:

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 ծոցագրպան: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողներինը` ասեղնագործված դափնետերևներ: Աջ թևին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները` կարովի, փիրուզագույն։

Տաբատը՝ մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածքից, ներկարված 2 կողային գրպաններով, հետևի մասում մեկ գրպան: Կողային կարերում կարմիր մահուդից երիզներ: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

Գլխարկը՝ մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, սև լաքապատ հովհարով, գլխարկաբոլորքին ոսկեգույն կոճակներով ամրացված զարդապարանով: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանն է: Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկաբոլորքին ամրացված են դափնետերևներ, իսկ կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

 

 

  1. Ամենօրյա վերնաշապիկ:

Կապույտ գործվածքից, ծալովի օձիքով, ուղղահայաց ծալվածքով, կրծքամասում կոճակով, կափույրով և շերտակարով 2 վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով: Կոճկվում է  կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

  1. 33. Ամենօրյա համազգեստի փողկապ:

         Փիրուզագույն գործվածքից, ոսկեգույն ամրակով:       

  1. Ամենօրյա համազգեստի ձմեռային երկարաթև սվիտեր:

Կապույտ գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը վրակարված են մուգ կապույտ կամ շագանակագույն գործվածքով:

     Օձիքը` շրջանաձև բացվածքով:

  1. Ամենօրյա համազգեստի ձմեռային անթև սվիտեր (ժիլետ):

Կապույտ կամ շագանակագույն գույնի կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը պատված են մուգ կապույտ կամ շագանակագույն գործվածքով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

  1. Ձեռնոց` ամենօրյա:

Ամենօրյա ձեռնոց` փիրուզագույն կամ շագանակագույն խիտ բրդյա գործվածքից:

  1. Ձմեռային երկարաթև սվիտեր՝ սև:

Սև գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

 

  1. Ձմեռային անթև սվիտեր՝ սև (ժիլետ):

Սև գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

  1. Կաշեգոտի՝ 50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

40.Քաղաքացիական պաշտպանության համազգեստի շապիկ (մայկա)` կարճաթև և երկարաթև:

Բամբակյա գործվածքից, բաց կանաչ գույնի, կլորավուն օձիքով, ձախ թևին` Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:

  1. Ամենօրյա համազգեստ` քողարկող (նկար 9):

Գործվածքի պատկերը թվային, կոճկվում է կենտրոնական կոճկվածքով` 5 կոճակօղակներով: Առաջամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ասեղնագործված է MES OF ARMENIA, իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին՝ ամրացված է Փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին՝ Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:  Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ։

Տաբատի գործվածքի պատկերը թվային: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված 1 գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով:

  1. Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ (նկար 18):

Գործվածքի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոճկվում է շղթայով և 6 կոճակօ-ղակներով: Առաջնամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը: Բաճկոնին միացված է անջրաթափանց գործվածքից գլխանոց և մորթե օձիք: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղայան խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակին:

    Տաբատի գործվածքի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, մշակված գոտիով, աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված 1 գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով:

  1. Ամենօրյա քողարկող համազգեստի գոտի:

Արտադրվում է տիսմայից և համազգեստի քողարկող կամ կանաչ գործվածքից: Գոտու երիզահանգույցը` մետաղյա ճարմանդով:

 

  1. Ամենօրյա քողարկող համազգեստի ամառային գլխարկ (կեպի) (նկար 13):

Գործվածքի պատկերը թվային, կոշտ հովհարով, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

  1. Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային գլխարկ (կեպի) (նկար 16):

Գործվածքի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոշտ հովհարով, սև գույնի մորթե ականջակալներով և ծոծրակամասով: Հովհարի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

  1. Քաղաքացւական պաշտպանության կանաչ համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ:

Գործվածքը անջրաթափանց ծածկույթով, կոճկվում է շղթայով և 6 կոճակօղակներով: Առաջնամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` «արյան կարգը» տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ամրացված  է Փրկարար ծառայության թևքանշանը: Ձախ դիմային գրպանի կենտրոնում ամրացվում է Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանման խորհրդանշանը: Բաճկոնին միացված է անջրաթափանց գործվածքից գլխանոց և մորթե օձիք: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով՝ ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում:

Տաբատի գործվածքը անջրաթափանց ծածկույթով, աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված մեկ գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով: Առաջնամասում մշակված են ծնկակալներ: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

  1. Քաղաքացիական պաշտպանության կանաչ համազգեստի ձմեռային գլխարկ:

 Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ականջակալները մշակված են արհեստական մուգ կանաչ կամ սև մորթուց, իսկ բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար` գլխարկաբոլոքը դափնետերևներով, կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ականջակալները մշակված են բնական մուգ կանաչ կամ սև մորթուց:

48.Քաղաքացիական Պաշտպանության կանաչ ամենօրյա համազգեստի լրակազմ: Համազգեստը բաղկացած է տաբատից, բաճկոնից և կեպիից: Գույնը մուգ կանաչ:

 Բաճկոնը՝ ունի ծալովի, ուղղանկյունաձև կանգունակով օձիք: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Առաջամասում մշակված են 4 ծավալուն գրպաններ` կափույրներով, որոնցից երկուսը կրծքամասում, երկուսը առաջամասի կողային հատվածներում: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` «արյան կարգը» տարբերանշանները: Աջ թևքին՝ ամրացված է ՓԾ թևքի տարբերանշանը, ձախ թևքին՝ ՀՀ եռագույնը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

 Տաբատը՝ ուղիղ ձևվածքով, առաջամասում կողային թեք ներկարված գրպաններով: Տաբատի կողային հատվածներում՝ ծնկամասից վերև, մշակված են ծավալուն (եռածալ) վրադիր գրպաններ՝ կափույրներով: Տաբատի ետևամասի աջ կողմում ներկարված է կափույրով գրպան: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

Կեպին՝ աստառով, կազմված կոշտ հովհարից, միջնամասից, կողամասերից և հատակից: Գլխարկաբոլորքի կենտրոնում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկաբոլորքին ամրացված են դափնետերևներ, իսկ կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

  1. Քաղաքացիական պաշտպանության համազգեստի ձմեռային երկարաթև սվիտեր:

Բաց կանաչ գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը վրակարված են մուգ կանաչ գործվածքով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

  1. Քաղաքացիական պաշտպանության համազգեստի ձմեռային անթև սվիտեր (ժիլետ):

Բաց կանաչ գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը վրակարված են մուգ կանաչ գործվածքով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

 

  1. Կոշիկ ամենօրյա:

Կարված է սև, բնական կաշվից:

  1. Կիսաճտքավոր կոշիկ:

Կարված է սև, բնական կաշվից:

  1. Ճտքավոր կոշիկ:

Բնական կաշվից, գույնը սև:

 

  1. 54. Ամենօրյա համազգեստ՝ սև գույնի (լրակազմ) - Համազգեստը բաղկացած է տաբատից, բաճկոնից, գլխարկից և մայկայից:

 Բաճկոնը՝ միալանջ, կոճկվում է կենտրոնական կոճկվածքով՝ սև գույնի երկկողմանի երիզաշղթայով: Օձիքը ծալովի, ուղղանկյունաձև կանգունակով: Բաճկոնի առաջնամասի կրծքավանդակի մասում ներկարված են 2 գրպաններ՝ կափույրներով: Կրծքամասի գրպանների կափույրների վրա կարվում են սև գույնի կպչուն ժապավեններ: Ձախ գրպանի կափույրի վրա տեղադրվում է սև գույնի՝ վրան սպիտակ թելով ասեղնագործված կրողի «ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ», իսկ աջ գրպանի կափույրի վրա` կրողի «ՊԱՇՏՈՆԸ» տարբերանշանը Աջ թևքին՝ ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ ձախ թևքին՝ ՀՀ եռագույնը, որից 1 սմ ներքև ասեղնագործված է «ՀԱՅԱՍՏԱՆ» տարբերանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով՝ ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում:

Տաբատը` ազատթող փողքերով, առաջնամասում 2 կողային ներկարված գրպաններով, հետևի աջ կողմում ներկարված մեկ գրպանով:

Գլխարկը կազմված է ճակատամասից, գլխարկահատակից, լաքապատ հովհարից, կարգավորվող արհեստական կաշվից, ճակատափոկից և գլխարկաբոլորքից, որի վրա ոսկեգույն կոճակով ամրացվում է զարդապարան: Կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ պահեստազորի բարձրագույն սպայական կոչման դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Հովհարը հավաքովի է, սև գույնի, արտաքինից լաքապատ, իսկ ներսամասը՝ բարխաթե գործվածքից:

 Շապիկը (մայկա) սպիտակ գույնի, գործվածքը տրիկոտաժ, ուղիղ ձևածքով, կարճաթև, կլորավուն օձիքով` վզամասը մշակված տրիկոտաժե էլաստիկ մանժետով: Ձախ թևին ասեղնագործված է ՀՀ եռագույն դրոշը:

  1. Ձմեռային գլխարկ՝ սև:

 Գույնը սև: Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ պահեստազորի բարձրագույն սպայական կոչման դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ականջակալները մշակված են արհեստական սև մորթուց:

  1. Ձմեռային բաճկոն և տաբատ՝ սև:

          Բաճկոնը՝ ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Օձիքը` արհեստական մորթուց,  սև գույնի (հանովի), որին լայն ամրակներով ամրացված է հանովի գլխանոց: Բաճկոնը 2 կողային գրպաններով, ձախ թևի վրա կափույրով գրպան: Առաջնամասում մշակված են վրադիր 2 գրպաններ` կափույրներով: Ձախ գրպանի կափույրի վրա տեղադրվում է սև գույնի՝ վրան սպիտակ թելով ասեղնագործված կրողի «ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ», իսկ աջ գրպանի կափույրի վրա` կրողի «ՊԱՇՏՈՆԸ»: Աջ թևքին ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ ձախ թևքին՝ ՀՀ եռագույնը, որից 1 սմ ներքև՝ «ՀԱՅԱՍՏԱՆ» տարբերանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով՝ ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում:

           Տաբատն աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով, ունի 2 ներկարված կողային գրպաններ, 2 կափույրով գրպանների հետևի մասում, որոնք ամրացվում են կոճակով:

 

 

 

  1. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ
  • Discussed

    04.03.2020 - 19.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8945

Print