Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                                 

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

   2020 թվականի --------------- N        - Լ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփո­խությունները.
  • Ուժը կորցրած ճանաչել «Ծրագրի նկարագիրը» բաժնի 14-րդ կետը,
  • «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 3-րդ ենթակետում «գյուղատնտեսության նախարարությունը» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարությունը» բառերով,
  • «Ծրագրի մոնիթորինգը» բաժնի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագ­րությամբ. «Վարկի տրամադրումից հետո Ֆինանսական կառույցի կողմից վեցամսյա ժամկետում իրականացվում է նպատակային մոնիթորինգ և Ֆինանսական կառույցի ներքին իրավական ակտերին համապատասխան` ֆինանսական մոնիթորինգ։»:  
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՎԱՐՉԱՊԵՏ                                                                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    02.03.2020 - 17.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7082

Print