Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403–Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի

         1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      «Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի պահանջներից:

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.

ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշմամբ սահմանված է  պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակի չափը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 30000 դրամ:

     ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը:

     Ըստ ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած ծրագրի, ի թիվիս այլնի Կառավարության խնդիրներից է մարդկային ներուժի զարգացումը, այդ թվում՝ կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով:

        Հաշվի առնելով վերոգրյալը՝   նախարարության նախաձեռնությամբ համապատասխան  ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները բարձրացնելու համար, ինչը միտված է մարդկային մտավոր ներուժի զարգացմանը, հետազոտական գործունեության ու նորարության խթանմանը, երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծելուն:

Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների արդյունքում հետբուհական կրթություն ստացողներին տրվող  կրթաթոշակի չափը  կավելանա 35000 դրամով՝ կազմելով համապատասխանաբար հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, դոկտորանտներին` 65000 դրամ:

          Ակնկալվող արդյունքը

        Որոշման նախագծի ընդունմամբ, կրթաթոշակի բարձրացումը կնպաստի հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, ինչպես նաև  երիտասարդ մասնագետների հետազոտական, գիտական գործունեության ապահովմանը:

  • Discussed

    21.02.2020 - 08.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6967

Print