Add to favourites

Under development

ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

   Բակային սպորտի զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակվել է Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության  կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի  № 122-Ն որոշման № 2 հավելվածի 86-րդ կետի պահանջները: Հայեցակարգը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար ծառայում է որպես ուղղորդիչ միջոց՝ բնակչության ֆիզիկական դաստիարակությանը, բակային սպորտի զարգացմանը վերաբերող խնդիրների և հարցերի լուծման համար:

Հայեցակարգի մշակման հիմնական նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, ժամանակակից պահանջներին համապատասխան նոր՝ արդյունավետ ազգային համալիր  ծրագրի ստեղծումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանը, սոցիալական հավասարության խթանմանը, մարմնակրթական գործունեության զարգացմանն ու իրագործմանը նպաստելը, ինչպես նաև տարիքային և uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաuտիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու մատչելիությունը ապահովելը, հիվանդությունների նվազեցումը և կանխարգելումը, կյանքի առողջ, բարենպաստ պայմանների ապահովումը, ինչպես նաև ժամանցի, ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի  բարձրացումը:

«Բակային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաuտանի Հանրապետության  կառավարության արձանագրային որոշման ընդունմամբ լուծում կստանան հետևյալ հիմնախնդիրները՝

  1. զբոսայգիների, սպորտով զբաղվելու գոտիների, ոտքով և հեծանվով երթևեկելու համար ճանապարհների, բակային մարզական համալիրների թվաքանակիաճ և մարզագույքով հագեցվածություն.
  2. կանաչապատ շրջակա միջավայրի, խաղահրապարակների, սահադաշտերի և լողավազանների ցանցի ընդլայնում.
  3. մասսայական սպորտի և ակտիվ կենսակերպի վերաբերյալ քարոզչություն.
  4. ֆիզիկական կուլտուրայի կանոնավոր պարապմունքներին բնակչության (միջին և բարձր տարիքի անձանց) ներգրավվածության թվի աճ, առողջ ապրելակերպի պահպանում.
  5. մարզասարքերի, խաղահրապարակներից և ակտիվ հանգստի գոտիներից օգտվելու մատչելիություն.
  6. երբեմնի սիրված  ատլետիկա, մարմնամարզություն, ջրացատկ, սեղանի թենիս, խաղային մարզաձևերի ավանդույթների վերականգնում.  
  7. ուսումնա­կան հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դրվածքի մակարդակի բարձրացում, հանրապետության տարածաշրջաններում, մարզակառույցների, նյութատեխնիկական բազայի  համաչափ բաշխվածություն.
  8. հիվանդությունների նվազում, մահացության թվի անկում:

 

  • Discussed

    22.05.2017 - 09.06.2017

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Public discussion

22.05.2017 15:43

davidbaghumyan@mail.ru

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7246

Print