Add to favourites

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վահան Մովսիսյան 21.02.2020 14:58:33 Ավագանու համամասնական ընտրակարգում ավելացնել քաղաքացիական մասնակցության հնարավորություն։ Հիմք՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություն։ Նախագծով նախատեսվում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ավագանու անդամների առաջադրման մեխանիզմ, նկատի ունենալով այն, որ կուսակցությունները մշտապես ստանձնելու են իրենց թեկնածուների գործուղությունների նկատմամբ քաղաքական պատասխանատվությունը, ինչը, մեր խորին համոզմամբ տեղի չի ունենալու քաղաքացիական խմբերի նախաձեռնությունների պարագայում, որոնք չեն ունենալու երկարաժամկետ պատասխանատվության հեռանկար
2 Tigran Tsaturyan 27.02.2020 14:04:41 կարծում եմ անհրաժեշտ է ավագանու կազմում հնարավորություն տալ ներգրավվելու նաև նախաձեռնոխ խմբերին, բացի այդ որպեսզի համայնքի ղեկավարի պաշտոնանկության դեպքում չտուժի համայնքը, անհրաժեշտ է, որ համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը կազմի ավագանին, իսկ ղեկավարը միայն իրագործի այդ ծրագիրը,,, ավագանու մասով կարելի է նաև ստեղծել ավագանու ղեկավար ինչ֊որ պաշտոն, ով կվարի ավագանու նիստերը, իսկ ղեկավարը հանդես կգա ոչ թե նիստի վարող, այլ պարզապես կմասնակցի նիստին։ եթե հարցի հեղինակը նկատի ունի, որ ավագանին ձևավորվելու էքաղաքացիական խմբերի առաջադրմամբ ևս, տե´ս 1-ին հարցի եզրակացությունը: Համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու պարագայում, համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը չի հանգեցնում որևէ ծրագրի ընդհատման, քանի որ համայնքի ղեկավարն ընտրվում է կամ վերջինիս պաշտոնը համալրվում է ավագանու կազմից, այսինքն ծրագրերիմ իրականացման շարունակականությունն ապահովված է: Ավագանու ղեկավարի պաշտոնի վերաբերյալ հարցադրումը դուրս է ներկայացված նախագծային փաթեթի կարգավորման առարկայից:
3 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 02.03.2020 22:24:11 Կանանց մասնակցության ընդլայնման տեսակետից կարևորում և ողջունում ենք օրինագծով առաջարկվող անցումը համամասնական ընտրակարգի 4 000-ից ավելի ընտրող ունեցող ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքների ավագանու ընտրություններում և քվոտայի տարածումը այդ համայնքների վրա: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով որոշումների ընդունման մակարդակում կանանց դեռևս շատ ցածր ներկայացվածության փաստը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի և դրանց շրջանակներում ստանձնած պարտավորությունները կանանց լիարժեք մասնակցությունը քաղաքական կյանքում և մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմիններում ապահովելու մասին, ինչպես նաև հետազոտությունների արդյունքներով բացահայտված հանրային ակնկալիքները ընտրովի մարմիններում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածության մասին, առաջարկում ենք բարելավել սեռերի ներկայացվածության քվոտան` հասցնելով սեռերի հարաբերակցությունը կուսակցությունների ցուցակներում առնվազն 40/60-ի : Մասնավորապես, առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 26-րդ հոդվածում քվոտայի կիրառմանը վերաբերող հոդվածը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (1-5, 1-10, 1-15 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը»: Միևնույն ժամանակ փաստում ենք, որ նույն փոփոխությունը անհրաժեշտ կլինի կատարել նաև գործող ՀՀ Ընտրական օրենսգրքի Ազգային ժողովի ընտրություններին վերաբերող 83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ մասերում, ինչն առաջարկվելու է այդ ուղղությամբ աշխատող աշխատանքային խմբին: Նախագծով 4 000-ից ավելի ընտրող ունեցող ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում ներդրվում է գենդերային քվոտավորման գաղափարը՝ ներկայումս գործող քվոտաներին համապատասխան:
4 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 02.03.2020 22:24:11 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում ամրագրել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքի Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքների մասին հոդված 141 հոդվածի 8-րդ կետով նախատեսված քվոտայի պահպանումն երաշխավորող մեխանիզմը մանդատից հրաժարվելու դեպքում՝ շտկելով այն հետևյալ կերպ. « Մանդատից կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի հրաժարված մանդատը .... տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 40 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա…» Նախագիծը սինխրոնացվել է գործող կարգավորումներին, որևէ նոր գաղափարի կիրառումն այս պահին, երբ արդեն նախագիծը շրջանառվել է բոլոր ատյաններով՝ նպատակահարմար չէ: Այդ գաղափարը հնարավոր ենք համարում քննարկելհետագայում՝ Ազգային ժողովի նմանատիպ կարգավորումները վերանայելիս:
5 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 02.03.2020 22:39:18 Հիմնվելով ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքի, ՏԻՄ-երում կանանց նվազ առաջադրման պատճառների վերլուծությունների և տեղական մակարդակում գործունեություն ծավալող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից արված հայտարարությունների վրա՝ առաջարկում ենք համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին անցնելուն մեկտեղ դիտարկել նաև քաղաքացիական նախաձեռնությունների առաջադրման հնարավորությունը՝ տարածելով քաղաքացիական նախաձեռնությունների ցուցակների վրա կուսակցությունների ցուցակներին օրինագծով ներկայացվող պահանջները, այդ թվում գենդերային քվոտան: Նախագծով նախատեսվում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ավագանու անդամների առաջադրման մեխանիզմ, նկատի ունենալով այն, որ կուսակցությունները մշտապես ստանձնելու են իրենց թեկնածուների գործուղությունների նկատմամբ քաղաքական պատասխանատվությունը, ինչը, մեր խորին համոզմամբ տեղի չի ունենալու քաղաքացիական խմբերի նախաձեռնությունների պարագայում, որոնք չեն ունենալու երկարաժամկետ պատասխանատվության հեռանկար
6 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 02.03.2020 23:22:36 Հիմնվելով գյուղական համայնքներում ուսումնասիրությունների ու հարցումների վրա, որոնք ցույց են տալիս, որ համայնքի բնակիչները մինչև ընտրությունների օրը տեղեկացված չեն լինում համայնքում կայանալիք ընտրությունների, թեկնածությունների ներկայացման և այլ ընթացակարգերի վերաբերյալ, առաջարկում ենք հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3.1 մասով. «3.1 Ընտրությունների նշանակումից ոչ ուշ քան 3 օր հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության միջոցով հրապարակում է տեղեկատվություն ընտրությունների կազմակերպման օրվա և ընտրությունների ընթացակարգերի մասին »: Քանի որ ներկայացվող առաջարկությունն առնչվում է ԿԸՀ-ին նոր լիազորությամբ,ինչպես նաև հանրային ռադիոյին և հանրային հեռուստատեսությանը՝ նոր պարտականությամբ օժտելուն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարող է անդրադառնալ այդ հարցին վերջիններիս հետ այդ հարցերը քննարկելու պարագայում:
7 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 02.03.2020 23:23:58 Հիմնվելով «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարության նպատակներով պետական հաստատություններին ներկայացվող պահանջների վրա առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3.2 մասով. «3.2 Ընտրողների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների, ընտրությունների արդյունքների ամփոփման, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաքագրում և հրապարակում է սեռի սկզբունքով տարանջատված: »: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իրավասու չէ ընթացք տալ Ձեր առաջարկությանը, քանի որ այն ընդգրկում է ընտրությունների բոլոր մակարդակները:
8 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 02.03.2020 23:24:01 Հիմնվելով «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարության նպատակներով պետական հաստատություններին ներկայացվող պահանջների վրա առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3.2 մասով. «3.2 Ընտրողների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների, ընտրությունների արդյունքների ամփոփման, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաքագրում և հրապարակում է սեռի սկզբունքով տարանջատված: »: Կրկնվում է:
9 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 02.03.2020 23:25:57 Ավագանու նիստերի լայնորեն հրապարակումն ապահովելու համար առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «9. 3000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում » Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրված է Ձեր նշած խմբագրությամբ:
10 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 02.03.2020 23:27:11 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ. «Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Այդ տեղեկությունները փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համայնքի պաշտոնական համացանցային կայքում և հրապարակային ծանուցումների www.Azdarar.am կայքում: »: Առաջարկվում է նշված դրույթի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ տեղեկությունները փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում, համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում՝ անկախ բնակչության թվաքանակից բնակիչների համար մատչելի և տեսանելի վայրերում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համայնքի պաշտոնական համացանցային կայքում և հրապարակային ծանուցումների www.Azdarar.am կայքում: »: Գտնում ենք, որ նախագծում նշված վայրերը և միջոցները լիովին բավարար են բնակչության իրազեկման համար:
11 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 02.03.2020 23:28:13 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն «համայնքի ավագանու անդամը իրավունք ունի ստանալու դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:»: Իսկ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Համայնքի ավագանու անդամը իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով:»: Պետք է նշել, որ այս նորմը գրեթե չի կիրարկվում համապատասխան ընթացակարգերի բացակայության հետևանքով և համայնքի ավագանու անդամները չեն օգտվում իրենց վերապահված իրավունքից: Միաժամանակ նշենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով Երևանի ավագանու համար սահմանված է այլ կարգավորում, այն է. «Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով:»: Երևանի ավագանու համար նախատեսված կարգավորումը ավելի հստակ է և կիրարկման խնդիր չի առաջացնում: Ելնելով վերոգրյալից առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասին դրույթը համապատասխանեցնել Երևանի ավագանու անդամի ծախսերի փոխհատուցման համար նախատեսված կարգավորումներին: Ձեր առաջարկությունը դուրս է ներկայացվող նախագծային փաթեթը կարգավորման շրջանակից: Այն հնարավոր կլինի քննարկել վարչատարածքային բարեփոխումների ավարտից հետո, երբ համայնքների բյուջեների հնարավորությունները կներեն ավագանու անդամներին տրամադրել Երևանի ավագանու անդամի համար նախատեսված փոխհատուցում: