Add to favourites

ՀՀ կառավարության «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման ընդունման 

 

           Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել կատարել եռամսյակային միջծրագրային բաշխում` «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի 1-ին եռամսյակում նախատեսված 70,0 մլն դրամը և «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի 1-ին եռամսյակում նախատեսված 100,0 մլն. դրամը հատկացնելով «Հայկական վիրտուալ կամուրջ» միջոցառման առաջին բաղադրիչի` Հայաստան-Սիլիկոնյան Հովիտ- Հայկական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծում Կալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքում,  տարեկան 45 ձեռներեցների վերապատրաստման դասընթացների, ներդրողների և վենչուրային կապիտալիստներին արտադրանքի ներկայացման հնարավորությունների տրամադրման համար պայմանագրի կնքմանը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ «Հայկական վիրտուալ կամուրջ» միջոցառման երկրորդ` «ՆերՈՒԺ» երիտասարդների ստարտափ բաղադրիչի իրականացման համար 2020 թվականի համար նախատեսված 150,0 մլն. դրամը բաշխված է ըստ եռամսյակների, սակայն ծրագրի սկիզբը ենթադրվում է  2020 թվականի հոկտեմբերի 1-ից, սույն որոշման նախագծով առաջարկվում է նաև «ՆերՈՒԺ» երիտասարդների ստարտափ բաղադրիչի համար պլանավորված 1-ից 3-րդ եռամսյակում նախատեսված հատկացումները վերաբաշխման միջոցով ուղղել  «Հայկական վիրտուալ կամուրջ» միջոցառման այլ բաղադրիչներին: Ինչ վերաբերվում է Հայկական Հաբ-ի ստեղծման բաղադրիչին, առաջարկվում է վերաբաշխման միջոցով նշված բաղադրիչի համար նախատեսված միջոցներից 76,2 մլն. դրամ հատկացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության կարիքների համար համակարգչային և այլ սարքավորումների, համակարգչային ծրագրերի` այդ թվում նախագծերի էլեկտրոնային կառավարման պիլոտային ծրագրի ստեղծման և ներդրման, ինչպես նաև այլ ծառայությունների ձեռքբերմանը:

Գնման ձև է առաջարկվում գնանշման հարցման ընթացակարգը (ԳՀ)՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները, իսկ Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգչային ծրագրային փաթեթեների համար գնման ձև է առաջարկվում ՄԱ-ն`  հաշվի առնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ կետի պահանջները:

          33,0 մլն դրամն անհրաժեշտ է Հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայությունների ձեռքբերման համար, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական ոլորտի ծրագրերի վերաբերյալ 2020 թվականի ընթացքում հեռուստահաղորդումներ պատրաստելու, հանրության լայն շերտերին իրազեկելու և հեռարձակելու նպատակով /ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս/: Հեռուստահաղորդումների հեռաձակման ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև է սահմանվում մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» մասին կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 39-րդ տողի պահանջները, այն է՝ պետության և համայնքի հիսուն տոկոսից ավել մասնակցությամբ առևտրային կազմակերպությունից այնպիսի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, որոնք չեն կարող իրականացվել այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից

 

  • Discussed

    17.02.2020 - 03.03.2020

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6542

Print