Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը կապահովի ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի` անշարժ գույքի մասով պահանջների կատարումը, ինչը էապես կնպաստի հարկային մարմնում ռիսկերի գնահատման և հարկային հսկողության գործընթացի արդյունավետության բարձրացման գործին, մասնավորապես` հարկ վճարողների փոխկապակցվածության գնահատման, ինչպես նաև հարկ  վճարողների կողմից գույքի գծով ակտիվների հաշվեկշռային արժեքներն, ու հարկման բազաները չհայտարարագրելու դեպքերը բացահայտելու և կանխարգելելու գործում:

Միաժամանակ հատկանշական է այն, որ Երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների մշակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման շրջանակներում այդ համակարգում անշարժ գույքի սեփականատերերի, կադաստրային գնահատման և վերջիններիս փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, որպես գործարար միջավայրի բարելավմանն ուղղված վարչարարության կազմակերպման միջոցառում նախատեսված է ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի (հավելված 1) 353.5-րդ կետով:

     Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Տնտեսական համա­գոր­ծակ­ցության զարգացման կազմա­­­կեր­պու­թյան` հարկման նպատակով թափանցիկության և տեղե­­­կու­թյունների փոխա­նակ­ման գլոբալ ֆորումին, որի շրջանակներում ստանձնել է պարտավորություն՝ հարկային իրավախախտումների բացահայտման նպատակով միջազգային համագործակցության շրջանակներում տեղեկատվության փոխանակման նպատակով ապահովելու անհրաժեշտ տեղեկատվական բազաների առկայությունը, իրական սեփականատերերի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը: Այս առումով, նախագծի ընդունումը անհրաժեշտ է նաև Հայաստանի կողմից ստանձնած պարտավորության իրականացման, ինչպես նաև այդ տվյալները միջազգային փոխօգնության վերաբերյալ հարցումների շրջանակներում տրամադրելու համար:

  • Discussed

    05.02.2020 - 20.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5477

Print